Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Պատերազմ Արցախում
Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ»

Սա այն հարցն է, որը չպետք է անարձագանք մնա իրավական տիրույթում

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Փաշինյանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից հայ հոգևորականների հասցեին արված զրպարտչական հայտարարությանը:
Ռուբեն Մելիքյանը նկատում է. «ալենը օտարերկրյա մի լրատվամիջոցում խոսել է այն մասին, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 4-5 բարձրաստիճան հոգևորականներ, մեղա՜, մեղա՜, մանկապղծության մեջ են «թաթախված» (բառացի՝ «погрязли в этих ситуациях»):
Դա ահավորագույն մեղադրանք է։ Ավելի ահավոր բան ես ուղղակի չեմ պատկերացնում, քան մանկապղծությունը։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ո՛ր պատիժը կարող է թեկուզ մի քիչ արդար լինել այդ զազրելիագույն հանցանքի համար։ Ընդ որում, նման ծանրագույն մեղադրանք բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից լսելիս՝ ցանկացած անկողմնակալ մեկը, օրինակ՝ այդ օտարերկրյա լրատվամիջոցի ունկնդիրը, հավանաբար զզվանքով է լցվել մեր Սուրբ Եկեղեցու նկատմամբ։
Մինչդեռ մեր Մայր Եկեղեցու 11 նվիրապետներից որևէ մեկին առաջադրված շինծու մեղադրանքները անգամ մոտ էլ չեն մեղա՜, մեղա՜, մանկապղծությանը. կիլոմետրերո՛վ են հեռու։ Պարզ է, չէ՞ - եթե նման փաստ լիներ, ապա այն հիմա վաղուց ներկայացված կլիներ ֆեյսբուքներում, մամլո հաղորդագրություններում, Պետրոսի տաղավարներում։ Անգամ սառնարանը բացեինք՝ դրա մասին կխոսեր։
Հետևաբար նման փաստ գոյություն չունի ու հետևաբար ալենը պարզապես զրպարտում է։ Ավելին, սա զրպարտություն է, որն արդե՛ն անուղղելի վնաս է հասցրել մեր Մայր Եկեղեցու ու հետևաբար մեր ողջ ազգի հեղինակությանը կոնկրետ երկրում։
Բացի զրպարտություն լինելուց, ալենի խոսքը, ըստ իս, նաև կոնկրետ հանցակազմ է պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի ներքո. «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ (…) կրոնով, (…) անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, (…) կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»։
Կարճ ասած, սա այն հարցն է, որը չպետք է անարձագանք մնա իրավական տիրույթում։

Հ.Գ. Մեր Մայր Եկեղեցու դեմ հալածանքներում բարձրաստիճան նիկոլականներն ամեն օր նորանոր կարմիր գծեր են հատում։ Ընդ որում, հատում են նաև այնպիսի կարմիր գծեր, որոնց գոյության մասին անգամ չէինք էլ մտածել, որովհետև դրանք հատելու պիղծ գաղափարն անգամ մեր թշնամիների՛ մտքով չի անցել։

Հ.Գ.-2. Մի շարք հին ազգերի օրենքներում, այդ թվում՝ Գոշի դատաստանագրքում կա սկզբունք, ըստ որի՝ սուտ մեղադրանք ներկայացնողը պետք է պատժվի այն նույն պատժով, որը ենթակա էր կիրառման սուտ մեղադրանքի զոհի հանդեպ։ Նոր եմ հասկանում, թե ի՜նչ աստիճան արդար սկզբունք է։

Հ.Գ.-3. Իմ դիտած ամենատպավորիչ ֆիլմերից մեկը 2012թ-ի դանիական «Որս» (The Hunt) ֆիլմն է՝ մանկապծության կեղծ մեղադրանքի մասին։ Այդ ֆիլմը դիտելուց հետո բոլոր հանցանքներից երկրորդ ամենածանրը համարում եմ հենց մանկապծության կեղծ մեղադրանքը։ Դե առաջինն իհարկե մանկապղծությունն է ինքնին»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>