Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ։
Նրանք, ինչպես Սրբազանի գործով անցնող մյուս 16 արդարները, որևէ հակաօրինական բան չեն արել։ Իրենց միակ հանցանքն այն է, որ արժանապատիվ հայ են և կանգնել են իրենց եկեղեցու, իրենց պետության կողքին՝ դեմ գնալով մեզ ներսից և դրսից պարտադրվող թշնամական օրակարգին։
Այս թրքահպատակ իշխանությունների կողմից բռնաճնշումների և հալածանքի ենթարկվելը պատիվ է, իսկ նրանց հետ համագործակցելը` անպատվություն և խարան։
Ազատությու'ն բոլոր քաղբանտարկյալներին»։

