Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ
«Այսօր աննախադեպ իրադարձություն է եղել: ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով»,-ահազանգում է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա մանրամասնում է.
«Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»։
Զոհրաբյանի խոսքով, քննչական գործողություններից հետո Վեհափառը վերջում օրհնել է քննիչին։
Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքը այս հղումով՝
https://www.facebook.com/reel/923946639976019

