Քաղաքական գործիչների հետապնդումներն ուղեկցվում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներով. խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների մեծ մասը լուռ է Դատարանը անտեղի ժամանակ է ձգում՝ քաղբանտարկյալԱրեգնազ Մանուկյանի բողոքի հարցում ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է
28
Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» Պատերազմ Արցախում
COP17-ին ընդառաջ․ շինարարական թափոնը լցվում է Հրազդանի կիրճը. «Հետք» Քաղաքական գործիչների հետապնդումներն ուղեկցվում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներով. խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների մեծ մասը լուռ է Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Դատարանը անտեղի ժամանակ է ձգում՝ քաղբանտարկյալԱրեգնազ Մանուկյանի բողոքի հարցում Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում Պուտինի նոր հայտարարությունը․ պատերազմը տեղափոխվում է նոր դաշտ․ Հայկ Նահապետյան Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է Բաքվի բանտում պահվող Լյուվիգ Մկրտչյանը կնոջ հետ վերջին անգամ խոսել է հունիսի 19-ին. Փաստաբանը դիմել է Ալիևին Ալո՛, Սուրեն Պապիկյան, քեզ եմ սպասում․․․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. Սուրենյանց Փրկարարները հայտնաբերել են երեկ մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իշխանական պատգամավորի եղբոր ծեծի գործով 2 ձերբաալված կա. ՔԿ Մարդկանց մոխրшցման պատճառ դարձած վթարի գործով ձերբակալվածներ կան 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան Ինչպե՞ս է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնելիս հայհոյում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանին. MakaryanNews. TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին (տեսանյութ) Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով. Արփինե Հովհաննիսյան Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ավինյանի գրոհը Փաշինյանի ընտրազանգվածի վրա. փողոցային առևտրականներից 6 տոննա ապրանք է առգրավվել Ավինյանի գլխավորած Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինծառայողների թիվը հասել է 624-ի Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի

9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում։ Փաշինյանը և Վենսը ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» հայտարարությունը։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը յուրօրինակ ձևակերպում է տալիս այս գործարքին՝ Փաշինյանի նախընտրական լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար։ «Այն պահից ի վեր, ինչ Դոնալդ Թրամփը կրկին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ է դարձել, տեսնում ենք, որ ամերիկացիները մեծապես առաջնորդվում են փոխշահավետ գործարքների տրամաբանությամբ։ Այդ փոխշահավետ գործարքների տրամաբանության մեջ, օրինակ՝ եղել է պայմանավորվածություն, որ մի քանի 100 ամերիկյան «բոյինգ» Մերձավոր Արևելք է վաճառվելու, ամերիկացիները փորձում են Հնդկաստանում փոխարինել ռուսական էներգակիրներին և այլն։ Այսինքն, իրենց քաղաքականության կարևորագույն տարրը տնտեսական շահույթը, օգուտն է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Ջեյ Դի Վենսը գալիս է Հայաստան և հայտարարություն անում, որի հետ կապված կա տարակարծություն՝ լինի դա թարգմանչի սխալ թե իրականության միտումնավոր խեղաթյուրում, արդեն ապագան ցույց կտա, բայց, վստահաբար, շատ առիթներ ենք ունենալու ուսումնասիրել այն ամենը, ինչը Հայաստանում այս տարիներին տեղի է ունեցել, դրանցից մեկն էլ լինելու է այս իրադարձությունը։ Հաջորդը՝ տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը «NVIDIA» ընկերության ներկայացուցիչներից մեկի հետ է հանդիպել, որոնք Հայաստանում ևս խոշոր ներդրում պետք է կատարեն, պետք է դատակենտրոն կառուցեն։ Դատակենտրոնն էներգագեներացիաներ է պահանջում, դրանք կարող է ապահովել հենց փոքր, մոդուլային ատոմակայանը։ Վերջնարդյունքում այդ հոսանքից կարող ենք ընդհանրապես չօգտվել։ Այս տրամաբանությունից ելնելով էլ փորձենք հասկանալ, թե ինչի համար է պետք Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի էներգահամակարգերի միավորումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը։

Հիշեցնում է՝ ամերիկացիներն այս նույն տրամաբանությամբ բանակցում են ռուսական կողմի հետ։ «12 տրիլիոն դոլարի բանակցային փաթեթ ունեն։ Բայց իրենք մի կողմից՝ բանակցում են, մյուս կողմից՝ ռուսական կողմի վրա ճնշում են գործադրում, Ռուսաստանին փորձում են զրկել հնդկական շուկայից, Վենեսուելայում համապատասխան գործողություններ արեցին, հիմա փորձում են Իրանին «արանքից հանել», Հայաստանն են փորձում դարձնել իրենց խաղաքարտերից, հաղթաթղթերից մեկը։ Մենք ուղղակի խաղաքարտ ենք ամերիկացիների խաղաքարտերի թղթապանակում։ Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ մենք 9 միլիարդ ենք վճարում ամերիկացիների թղթապանակում հակառուսական քարտերից մեկը լինելու համար։ Այցի երկրորդ իրական նպատակն էր, որ ԱՄՆ-ն ուզում է հասկանալ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Իրանի դեմ պոտենցիալ հարձակման ժամանակ ինչպե՞ս են իրենց դրսևորելու»,-նկատում է քաղաքագետը։ Այստեղ նաև ընդգծում ենք, որ Վենսի և Փաշինյանի պաշտոնական հայտարարություններից հետո պատահական չէին երկու ղեկավարներին ուղղված լրագրողների հարցադրումները, որոնք վերաբերում էին հենց Իրանին։ Մաթևոսյանն էլ շեշտում է հատկապես ամերիկացի լրագրողների հարցերի ուղղվածությունը։

Նաև Հայաստանի ներքին գործերին միջամտության մասին է ակնարկում քաղաքագետը։ Շեշտում է՝ մոտ ապագայում կարող ենք դառնալ դրա ականատեսը։ «Եթե, օրինակ՝ 2021 թվականի տրամաբանությամբ սոցիալական ցանցերում սկսեն արգելափակել ընդդիմադիր լրատվամիջոցների էջերը, դա կնշանակի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն իսկապես աջակցում են Նիկոլ Փաշինյանին, բայց եթե դա տեղի չունենա, կհասկանանք հետևյալը՝ անկախ նույնիսկ Հայաստանում ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի արված հայտարարության, ամերիկացիներն այստեղ լրիվ այլ հարցերի համար են եկել, իսկ այդ պայմանագրերը, որոնք այստեղ ստորագրվել են, իրենց համար ավելի շատ ընկալվում են որպես պայմանագիր Հայաստանի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ։ Բայց մոտ ապագան ցույց կտա, թե ինչ են անելու ամերիկացիները։ Եթե պայմանականորեն երկուշաբթի օրն, այսպես կոչված՝ «TRIPP»-ի շրջանակներում ինչ-որ շինարարական աշխատանքներ սկսեն, դա աջակցություն կլինի, եթե լրատվամիջոցները սկսեն արգելափակել, դա ևս աջակցություն կլինի։ Այսինքն՝ մոտ ապագայում կտեսնենք, թե խոսքից զատ ինչ է կատարվում»։

Մեծ հաշվով ի՞նչ տվեց այս այցը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ «Լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածին, թե՝ ժողովո՛ւրդ ջան, 9 միլիարդը կգա, դուք Հայաստանում 3 միլիոն եք, ամեն մեկդ 3000 դոլար փող կստանաք։ Մեդիա մանիպուլ յացիայի հնարավորությունն իրենք ստացել են։ Այլ հարց է, թե ես, դուք, այլ գործիչներ՝ և՛ տեղեկատվական, և՛ քաղաքական, և՛ վերլուծական դաշտում, ինչպես իրենց կդրսևորեն, թույլ կտա՞ն արդյոք Հայաստանի Հանրապետության իշխանությանը հերթական անգամ ստել սեփական քաղաքացիներին, թե՞ կլինի հնարավորություն ճշմարտությունը ներկայացնել և տեղ հասցնել»,-ասում է քաղաքագետը։

Իսկ ԱՄՆ-ն այս այցով հասա՞վ իր առջև դրված նպատակներին։ «ԱՄՆ-ն հասել է իր նպատակին դեռևս հունվարին, երբ Իրանում ճգնաժամի պայմաններում Արարատ Միրզոյանը հայտնվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և «TRIPP»-ի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Մենք ցույց տվեցինք, որ հակաիրանական ճամբարում ենք։ Այս այցից և հայտարարություններից հետո մենք դա վերահաստատեցինք։ Եվ երկրորդ՝ նաև հաստատեցինք, որ հակառուսական ուղեգծից ևս չենք շեղվելու, և Հայաստանը կարող է Ամերիկայի համար դառնալ նաև խաղաքարտ՝ Ռուսաստանի հետ բանակցություններում։ Այ, սա տվեց Ամերիկային Վենսի այցը Հայաստան»։

Իսկ թե ինչպես կարձագանքեն այս այցին և հայտարարություններին Ռուսաստանը և Իրանը, Մաթևոսյանն անկեղծանում է՝ այդ հարցի պատասխանը չունի։ «Չգիտեմ, թե Իրանը, Ռուսաստանն ինչպես կարձագանքեն: Այլ բան է, որ գիտեմ հետևյալը. Հայաստանը տնտեսական, էներգետիկ, անվտանգային առումով շաղկապված է Ռուսաստանի Դաշնության հետ, և այն ունի ազդելու այնպիսի լծակներ, որոնք կանդրադառնան և՛ իշխանության, և՛ սովորական քաղաքացիների կյանքի վրա։ Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը մի օր որոշի, որ փակում է իր օդային սահմանը, չգիտեմ՝ Հնդկաստանից զենքն ինչպե՞ս են այս մարդիկ բերելու Հայաստան։ Ի դեպ, ռուսական զենքը, ուղղակի զենքերից շատերը հնդկական լիցենզիայով են։ Օվերչուկն է այս հարցին, ի դեպ, պատասխանել՝ հայերն ուզո՞ւմ են միանալ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ տրամադրված Եվրամիությանը։ Այն հիմա ֆինանսավորում է պատերազմ Ուկրաինայի դեմ, ռուսներն էլ այնտեղ պատերազմում են։ Թող քաղաքացիներն իրենք հետևություն անեն»։

Մինչդեռ պաշտոնական Երևանը չկարողացավ անգամ մեր պետության համար չեղարկել Թրամփի՝ Իրանի հետ առևտուր անող երկրների համար սահմանված 25 տոկոսանոց մաքսատուրքը: «Նորանկախ պատմությունն այդ հարցի պատասխանը տվել է։ Ունեցել ենք նախագահ, ով Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների, Հայաստանի վրա ճնշումների պայմաններում կարողացել է հասնել Հայաստան-Իրան գազատարի կառուցմանը։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Չկայի՞ն ճնշումներ։ Իհարկե՝ կային, պատժամիջոցներ չկայի՞ն, իհարկե՝ կային, Հայաստանից պահանջո՞ւմ էին չավելացնել իր ինտեգրման աստիճանը իրանական տնտեսության մեջ, իհարկե՝ պահանջում էին, բայց գոյություն ունեն դիվանագիտություն, բանակցելու արվեստ, պատասխանատու քաղաքական գործիչներ։ Նույնիսկ պատժամիջոցների պայմաններում հնարավոր է կառուցել գազատար, իսկ այստեղ մարդիկ պարզապես ներդրում են անում ամերիկյան տնտեսության մեջ։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանը դաշնակիցներ են, սրան անդրադարձ եղավ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԳ նախարարություն կատարած այցի ժամանակ, մենք մեր հնարավորություններով անհամեմատ ենք, ի վերջո, ճիշտը Հայաստանի՞ ներդրումն է ամերիկյան տնտեսության մեջ, թե՞ Ամերիկայի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ, եթե մեղսունակության կանխավարկածով ենք շարժվում»,- եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>