Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր 8 տարվա համար պատասխան տվեք, թե ինչ էիք ստացել, ինչ թողեցիք․ Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծ է նեկայացրել։  
Բանն այն է, որ լինելով Հեռուստատեսության և ռադիոյի պետական հանձնաժողովի անդամ Հակոբ Մովսեսը տարբեր հարթակներից մշտապես քաղաքական գնահատականներ  է հնչեցնում ՀՅԴ-ի հասցեին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հասցեին, թիրախավորում ազգային ինստիտուտները, ցեխ շպրտում նրանց վրա, ովքեր հակադրվում են օրվա իշխանության՝ հակաազգային քաղաքականությանը։ 

Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքը։
« Նախ, ուրախ եմ, որ այս քննարկումը Դաշնակցության մասին է։  Սա միշտ մեզ ուղեկցել է 135 տարի, մեր համար սա նորություն չէ․․․ 135 տարի մեզ մերժում են, բայց 135 տարի մենք կանք, այս ֆենոմենը իհարկե դուր չի գալիս առաջին հերթին թուրք-ադրբեջանական տանդեմին։  
Նրանք այնքան են պայքարել մեր դեմ, որ դուք չեք էլ հասնի վազելով, և այս առումով խոսքս  ուզում եմ ուղղել պարոն Հակոբ Հակոբյանին, բայց Հակոբ Մովսեսին ասելիքս մի բան է լինելու, որովհետև ես իր հետ ունեցել եմ առիթներ նաև բանավիճելու այս թեմաների շուրջ, երբ ինքն ազատ մտավորական էր, իսկ Հակոբ Հակոբյանին այլ բան է լինելու, որովհետև նա հիմա ՔՊ-ի թեթև  ձեռքով դարձել է  ծանր հրետանի Դաշնակցության դեմ։
Այսինքն՝ Դուք դարձել եք դաշնակցության դեմ դատի մեղադրող կողմը։   Հակոբ,  գիտեք չէ՞,  ինչ արդյունքի են հասել Դաշնակցության դատողները։ Դաշնակցության դատողներն այսօր արխիվացված են,  կայսրություններ են Դաշնակցության դատել, դրանք հիմա արխիվացված են, չկան այդ կայսրությունները։
Դաշնակցության մեջ այնքան Մեծեր կան, փաղանգ ունեցող կուսակցություն է Դաշնակցությունը։  Թումանյան, Ավետիք Իսահակյան, այս անունները հերիք են, որ անգամ Հակոբ Մովսեսը չհամարձակվի դատել Դաշնակցությանը, որովհետև այդ մեծերի չափ չկա, էլ ուր մնաց ՔՊ-ն փորձի դատել այդպիսի փաղանգ ունեցող կուսակցությանը։

Մի հատ մտածեք ձեր կուսակցությունից ի՞նչ անուններ են մնալու պատմության մեջ։ Եվ ամենակարևորը, եթե Դաշնակցությունը չլիներ, Դաշնակցության տեսակը չլիներ, մենք, դուք  կլինեի՞նք պետություն, որ այսքան շատ խոսում եք, այդ պետությունը կլինե՞ր, այս տարածքները կլինե՞ր, որոնց վրա մենք հիմա պետություն ունենք, այսինքն՝  այդքան ապերախտ կարո՞ղ է լինի  մի սերունդ իր նախնիների նկատմամբ․․․
Չեք հասկացե՞լ, որ եթե այդ տեսակը չլիներ, այո՛, «Մահ կամ ազատություն» ասող տեսակը չլիներ, այս դառը ճակատագիր ունեցող ազգը, դարեր շարունակ հալածված ազգը ո՞նց էր պետություն ունենալու, բա հե՛նց այդ տեսակն է ձեզ այս ժառանգել․․․
Փարիզ գնացել մտե՞լ եք Պանթեոն, ի՞նչ է այնտեղ գրված, ովքեր են այդտեղ թաղված, որոնց մահվան շնորհիվ Ֆրանսիան պետություն է ձեռք բերել, դա է գրված՝ «Ապրի ազատ կամ մեռի», սա  հետադիմակա՞ն է։ Մենք, այո՛, երդվել ենք և շարունակելու ենք երդվել բոլոր ուժերով և անգամ կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին, և այս ծառայություն մատուցածներն են , որ մեզ այս պետությունն են ժառանգել, ո՞նց կարելի է դա ուրանալ․․․
Դաշնակցության տեսակը հետևյալ սկզբունքի վրա է հիմնված՝ համակերպվել նրան, ինչը փոխել պետք չէ, փոխել այն, ինչին հնարավոր չէ համակերպվել: Սա՛ է Դաշնակցության տեսակը, և սա դաստիարակել է պետք ամեն հայի մեջ:
Ի՞նչը ես փոխեմ, իմ տեսակը փոխե՞մ: 
Այսօր ո՞ւմ եք ուզում խաբել, խաղաղություն, անվտանգություն․․․ Անվտանգություն ո՞ւմ համար, ֆիզիկական գոյություն ունեցող հայի համա՞ր, թե՞ հայ տեսակի համար, հայի ինքնությունը պահպանելու համար, անվտանգության բովանդակությունը հանել եք, ասում եք՝ անվտանգություն, ու՞մ է պետք այդ անվտանգությունը, այդ ինքնության կռիվը չի՞ դարեր շարունակ մեր ժողովուրդը տարել, դաշնակցությունը մտել է այդ կռվի մեջ, այո, իր ինքնությունը պահպանելու համար։
Եթե Ադրբեջանը մեր ինքնության հետ հարց չունի, Արցախը հայաթափեցին, բա ինչի՞ են ընկել ժառանգությունը վերացնում, ինչի՞ են եկեղեցիները քանդում, 1915 թվին հայերին կոտորում էին ինչի համար, որովհետև ասում էին՝ դուք գյավուր եք, դուք մեր տեսակը չեք։  Ապրո՞ւմ են Թուրքիայում հայեր, այո՛, ապրում են, ծագումով հայեր են ապրում Թուրքիայում, բայց այնքան մինչև իրենք չհակասեն իրենց սահմանադրությանը։  Թուրքիայում չկա փոքրամասնություն, կա թուրքական ինքնությունը կրող անձ, և եթե մեկը դրա դեմ խոսում է, դառնում է Հրանտ Դինքի նման ճակատագիր ունեցող մեկը, ա՞յս եք ուզում, որ Հայաստանի հայ ժողովո՞ւրդն էլ այդպես դառնա։ Մենք մեր ինքնությունից հրաժարվենք, թուրքական ինքնությունը համարենք շատ լավ է, «կարդաշ-յոլդաշ» ասելով ապրենք,   կասեն՝ ապրեք, ո՞վ է ձեզ խանգարում, բենզինն էլ կգա, ամեն ինչ էլ կգա, ինչ ասես ձեզ կտան, մենակ դուք չասեք, որ Հայկի սենուդն եք, չասեք, որ դուք Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եք, չասեք․․․
Պայքարը սկսել է Դաշնակցության դեմ, որովհետև ինքնություն կրողն ա, պահպանիչն ա, պայքար են սկսել  Հայ եկեղեցու դեմ, որովհետև ինքնությունը կրող ու  պահպանողն է , հիմա դուք եկել եք մեր ինքնության ոչնչացմանը ձգտող կողմի հետ զինադադարը ներկայացնում եք որպես «խաղաղություն»։ Չարի հետ զինադադարը խաղաղության տեղ մի դրեք, չկա խաղաղություն, եթե խաղաղության հիմնական բաղադրիչները չկան, դա պիտի ձեռք բերվի երկու կողմերի իրավունքները հարգելով և հարցերը լուծելով,  ուժերի հավասարակշռում պետք է լինի,  բայց  ո՛ չ նա կա, ո՛չ մյուսը կա, կա հաղթող ու պարտվող, ինչ ասում է՝ անում ենք։
Ուշքի եկե՛ք, որովհետև մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր 8 տարվա համար պատասխան տվեք, թե ինչ էիք ստացել, ինչ թողեցիք»։ 

Աղբյուր՝ «Երկիր» օրաթերթ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>