Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Պատերազմ Արցախում
Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան

Ըստ ամերիկյան American Thinker պարբերականի՝ ԱՄՆ-ն Հայաստանը փորձում է դարձնել իր հակաչինական հենարանն Անդրկովկասում

«American Thinker»-ի տվյալներով՝ Հայաստանով անցնող «Թրամփի երթուղին» նախատեսված է լինելու ԱՄՆ-ի կողմից Կովկասում և Կենտրոնական Ասիայում ստեղծելու ծրագրվող լայնածավալ տրանսպորտային ցանցի առաջին հատվածը։ Նպատակն է այս տարածաշրջանները կապել Ամերիկայի հետ՝ հակազդելով չինական և ռուսական ազդեցությանը, նշում է այս պարբերականի վերլուծաբան Պիտեր Կրանիցը (Peter Kranitz):

Վաշինգտոնի արձագանքը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը սկսվում է Հայաստանում, և փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայցը Հարավային Կովկաս՝ նպատակ էր հետապնդում ավետել այս  մասին, նշում է վերլուծաբանը։

Ըստ նրա, TRIPP-ըկարող է դառնալ Միացյալ Նահանգների համար կենսականորեն կարևոր եվրասիական մատակարարման շղթաները ապահովելու և չինական ու ռուսական ազդեցությանը հակազդելու համար նախատեսված լայնածավալ տրանսպորտային ցանցի և տնտեսական միջանցքների հիմնաքարը։ Սակայն այս տարածաշրջանը գտնվում է ամերիկյան աշխարհաքաղաքական գործունեության ծայրամասում, ուստի TRIPP նախագծի իրականացումը կպահանջի պրագմատիկ լուծումներ և ռեալիզմի վերադարձ՝ այլ տարածաշրջանային տերությունների կողմից ագրեսիվ հակազդեցությունները կանխելու համար։

Կա մի հսկայական տարածք, որը Զբիգնև Բժեզինսկին անվանել է Եվրասիական Բալկաններ։ Այն ձգվում է Թուրքիայի արևելքում գտնվող Հայկական լեռնաշխարհից և անցնում Կասպից ծովով մինչև հարավից Ռուսաստանին և արևմուտքից Չինաստանին սահմանակից լայն լեռնաշղթաները։ Կենտրոնական Եվրասիան դարձել է ժամանակակից մեծ տերությունների՝ Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և, վերջերս՝ Միացյալ Նահանգների միջև մրցակցության հիմնական ասպարեզ։ Այս տարածաշրջանը զբաղեցնում է ռազմավարական դիրք՝ սահմանակից Աֆղանստանին, Իրանին և Չինաստանին, և նաև բացառիկ հարուստ է հանքային պաշարներով։ Կասպից ավազանը աշխարհի ամենամեծ բրածո վառելիքի հանքավայրերից մեկն է, իսկ Կենտրոնական Ասիան պարունակում է հազվագյուտ հողային տարրերի ամենահարուստ պաշարները։ Վերլուծաբանի կարծիքով, հենց դրա համար է Թրամփի ուշադրությունը կենտրոնացել այդ տարածաշրջանի վրա:

Այս տարածաշրջանը նախկինում Խորհրդային Միության և Ռուսական կայսրության մաս էր կազմում: 1990-ականներին ԽՍՀՄ փլուզումից հետո նորանկախ երկրները բացեցին իրենց տնտեսությունները օտարերկրյա ներդրումների համար, և Չինաստանը արագորեն դարձավ տարածաշրջանի առաջատար ներդրողը: Հենց Կենտրոնական Եվրասիայում է Չինաստանը մշակել իր հավակնոտ գլոբալ ռազմավարությունը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը: 2013 թվականին Ղազախստանի Աստանա քաղաքում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարեց Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման մասին, որը հետագայում վերածվեց Պեկինի առաջատար աշխարհաքաղաքական նախագծի: Այսօր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով Չինաստանը ձգտում է ընդլայնել իր տնտեսական և քաղաքական ազդեցությունը ոչ միայն Եվրոպայում, այլև Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում:  Նախագծի մեկնարկից ի վեր Կենտրոնական Եվրասիան մշտապես մնացել է դրա հիմնական կիզակետերից մեկը:

Տարածաշրջանի երկրները դարձել են այս նախաձեռնության շրջանակներում ֆինանսավորման խոշորագույն ստացողների շարքում, մասնավորապես՝ Ղազախստանը։ 2025 թվականի առաջին կեսին Ղազախստանը դարձել է չինական կապիտալի աշխարհի խոշորագույն ստացողը, ընդամենը վեց ամսվա ընթացքում ներգրավելով մոտ 23 միլիարդ դոլար, ինչը երեք անգամ ավելի է, քան երկրորդ խոշորագույն ստացող Թաիլանդը։ 2013 թվականից ի վեր Կենտրոնական Եվրասիան ներգրավել է ավելի քան 100 միլիարդ դոլարի ներդրումներ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ, ինչը այն դարձնում է նախաձեռնության ամենակարևոր ոլորտներից մեկը։ Տարածաշրջանի նախագծերի մեծ մասը կենտրոնացած է ենթակառուցվածքների վրա՝ երկաթուղիներ, մայրուղիներ, խողովակաշարեր, սահմանային անցումներ և նավահանգիստներ։ Այս ջանքերը նպատակ ունեն չինական արդյունաբերությունը կապել ոչ միայն տարածաշրջանային ռեսուրսների, այլև՝ ընդլայնված տրանսպորտային միջանցքների միջոցով, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և այլ երկրների շուկաների հետ։

Միացյալ Նահանգները ներկայումս Եվրասիայում իրականացնում է վերանայված մեծ ռազմավարություն՝ մայրցամաքում Չինաստանի աճող ազդեցությանը հակազդելու համար:

Այս ռազմավարությունը ներառում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման, Եվրոպայում պարտավորությունների կրճատման, Մերձավոր Արևելքում Աբրահամի համաձայնագրերի ընդլայնման, Հնդկաստանի ռազմավարական վերահավասարակշռման զսպման և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գերիշխանության ամրապնդման ջանքեր:

Մինչդեռ Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը նախկինում երկրորդական դիրք էին զբաղեցնում ԱՄՆ արտաքին քաղաքականության մտածողության մեջ, սա փոխվել է Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք։ Իր նոր ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան՝ Վաշինգտոնը ձգտում է ապահովել կարևորագույն մատակարարման շղթաներին և հումքին հասանելիություն՝ որպես տնտեսական անվտանգության հիմք Չինաստանի գերիշխող գլոբալ արժեքային շղթայի համակարգում։

Հանուն արդարության պիտի նշել, որ այդ հայեցակարգում այս տարածաշրջանի մասին շատ բան չի գրած, ինչը նշանակում է, որ Վաշինգտոնը պատրաստ է փոխզիջման գալ Մոսկվայի հետ, որպեսզի թուլացվի Պեկինի ազդեցությունը:

2025 թվականի նոյեմբերին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն հրավիրեց Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների ղեկավարներին և հայտարարեց 20 միլիարդ դոլարի ներդրումային փաթեթի մասին, որը հիմնականում նախատեսված էր տեխնոլոգիաների զարգացման և հիմնական հանքանյութերի արդյունահանման համար: Այնուամենայնիվ, տարածաշրջան ԱՄՆ-ի ֆիզիկական մուտքն ապահովելու համար նախ պետք է ստեղծվի տարանցիկ միջանցք: Այս դերը կատարելու է  TRIPP-ը՝ Թրամփի ուղին դեպի միջազգային խաղաղություն և բարգավաճում, նշում է ամերիկացի վերլուծաբանը:

Առաջին հայացքից TRIPP-ը կարող է թվալ համեստ և բավականին աննշան ենթակառուցվածքային նախագիծ այնպիսի երկրում, ինչպիսին է Հայաստանը, որն ունի սահմանափակ աշխարհաքաղաքական ազդեցություն: Ադրբեջանի և նրա ինքնավար Նախիջևանի միջև նախատեսված միջանցքը, որն անցնում է Հայաստանի հարավով, ընդամենը 42 կիլոմետրանոց ճանապարհ է, որը պետք է կառուցեն և պահպանեն ամերիկյան ընկերությունները: Սա ամբողջ աշխարհում ամերիկյան հսկողության ներքո ստեղծվող հազարավոր կիլոմետրանոց առևտրային ուղիների միայն մի փոքր մասն է: Այնուամենայնիվ, TRIPP-ը հիմնարար կերպով տարբերվում է ավանդական ենթակառուցվածքային նախագծերից: Այս երթուղին կարող է դառնալ Չինաստանի՝ Եվրասիայում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը հակազդելուն ուղղված ավելի լայն աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական ռազմավարության անկյունաքարը: ԱՄՆ-ին Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջոցով Կենտրոնական Ասիա մուտք ապահովելով՝ այս միջանցքը կարող է նաև դառնալ ռազմավարական կարևոր հարթակ Ռուսաստանի, Իրանի և, ի վերջո, Չինաստանի հետ հարաբերություններում մանևրելու համար, համոզված է Պիտեր Կրանիցը  :

Թրամփի երթուղին կանցնի հայ-իրանական սահմանի երկայնքով, որոշ հատվածներում անցնելով Իրանի տարածքից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Սա բացատրում է Թեհրանի երկարատև և բարձրաձայն դեմ լինելը նախագծին։ Հատկանշական է դրա հայտարարման ժամանակը. TRIPP-ը բացահայտվել է «Կեսգիշերային մուրճ» գործողությունից ընդամենը մեկ ամիս անց, որը տեղի է ունեցել 2025 թվականի ամռանը, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են իրանական երեք միջուկային օբյեկտների։ Ավելին, TRIPP-ի իրականացման մեխանիզմը հաստատվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ  Միրզոյանի կողմից 2026 թվականի հունվարի 13-ին՝ Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանում տեղի ունեցած ամենամեծ բողոքի ցույցերի ֆոնին։ Այս իրադարձությունները ընդգծում են Վաշինգտոնի լուրջ մոտեցումը այս նախաձեռնությանը։

TRIPP-ի իրականացման շրջանակը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները այս միջանցքը դիտարկում է որպես «ինտեգրված համակարգի» մաս, այլ ոչ թե որպես առանձին 42 կիլոմետրանոց երթուղի: Այս ծրագիրը ներառում է ոչ միայն երկաթուղային և ճանապարհային կապեր, այլև նավթի և գազի խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և օպտիկամանրաթելային ցանցեր, որոնք լրացվում են վարչական կառույցներով, կոմունալ ծառայություններով և համապարփակ պաշտպանական և անվտանգության համակարգերով: Նախագիծը ներկայացնում է Միացյալ Նահանգների երկարաժամկետ պարտավորությունը. TRIPP Development Company-ի համատեղ ամերիկյան-հայկական ընկերությունը կստանա այն իրականացնելու իրավունքը սկզբնական 49 տարվա ժամկետով՝ ևս 50 տարով երկարաձգմամբ:

Թղթի վրա TRIPP-ը լավ մտածված ծրագիր է՝ ապահովելու ամերիկյան կայուն ներկայությունն ու շահերը աճող աշխարհաքաղաքական նշանակության տարածաշրջանում, ինչպես նաև հաստատելու անդրկասպյան կապեր մեծ տերությունների միջև աշխարհատնտեսական մրցակցության սրման պայմաններում: Այն պահանջում է համեմատաբար քիչ ֆինանսական ներդրումներ և չի պահանջում ռազմական ներկայություն, սակայն կարող է զգալի աշխարհաքաղաքական դիվիդենտներ բերել ինչպես Միացյալ Նահանգներին, այնպես էլ նրա տարածաշրջանային գործընկերներին: Նույնիսկ 42 կիլոմետրանոց միջանցքը կարող է փոխել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը Արևմուտքի օգտին և նպաստել տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական ցանցի ստեղծմանը, որը կարող է հակակշռել Ռուսաստանի և Չինաստանի կողմից վերահսկվող ավանդական և նոր երթուղիները:

Այնուամենայնիվ, ըստ վերլուծաբանի, կան նաև որոշ լուրջ ռիսկեր: Թրամփի ուղին կարող է հեշտությամբ վերածվել ծուղակի Միացյալ Նահանգների և նրա տարածաշրջանային գործընկերների համար: Հարավային Կովկասը շարունակում է մնալ բռնի հակամարտությունների մեջ: Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն ստորագրել խաղաղության պայմանագիր, իսկ Վրաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագիր նույնիսկ չի երևում: Շատերը կարծում են, որ Մերձավոր Արևելքում լարվածությունը կսրվի 2026 թվականին, և նման ցանկացած զարգացում կարող է անկայունացնել Իրանի անմիջական աշխարհագրական հարևանությունը՝ Ադրբեջանից մինչև Հայաստան և Թուրքիա՝ առաջացնելով շղթայական ռեակցիա, որը կվերսկսի տարածաշրջանային հակամարտությունները: Թեհրանը, հավանաբար, կարձագանքի իր անմիջական հարևանության ենթադրյալ սպառնալիքներին ճնշող ուժով, քանի որ այն արդեն իսկ TRIPP-ը համարում է ռազմավարական մարտահրավեր: Նմանապես, Կրեմլի պաշտոնյաները Հարավային Կովկասը համարում են Ռուսաստանի անվտանգության և մեծ տերության կարգավիճակի համար գերակա նշանակություն ունեցող տարածք, ինչը լիովին հավանական է դարձնում տարածաշրջանում ամերիկյան ներկայության ընդլայնման դեմ Ռուսաստանի կողմից նշանակալի հակազդեցությունները:

Ամփոփելով, ամերիկացի վերլուծաբանը նշում է, որ  Հարավային Կովկասը երկար ժամանակ ծառայել է որպես մրցակցող տարածաշրջանային տերությունների մարտադաշտ, և դրա սահմանափակ աշխարհաքաղաքական ներուժը, հնարավոր է, չկարողանա դիմանալ գերտերությունների վերսկսված մրցակցության լարվածությանը։

Ամփոփելով վերլուծությունը՝ Պիտեր Կրանիցը վերհիշում է հին հույն փիլիսոփա Թուկիդիդեսի խոսքերը. «Ուժեղներն անում են այն, ինչ կարող են, իսկ թույլերը տառապում են այնպես, ինչպես պետք է»։

Ըստ ամերիկյան վերլուծաբանի, այդ ժամանակվանից ի վեր այս ասացվածքը դարձել է ուժերի հավասարակշռության հստակ բնութագրում:

Սակայն այսօր միջազգային տնտեսական փոխկախվածության խիտ ցանցը սահմանափակում է ուժի անզուսպ կիրառումը և կանխում ջունգլիների օրենքի բացարձակ տիրապետությունը: Ժամանակակից ռեալպոլիտիկան չի նշանակում պրագմատիզմի մերժում, այլ արտացոլում է պրագմատիկ լուծումների աճող գերազանցությունը լիբերալ ինտերնացիոնալիզմի գաղափարախոսական դոգմաների նկատմամբ:

Չի կարելի չհամաձայնվել ամերիկացի վերլուծաբանի վերջին մտքի հետ և նույնպես պնդել, որ հին հույն փիլիսոփայի բանաձևն այսօր արդեն չի կարող աշխատել անխափան ձևով, քանի որ ներկայիս աշխարհը, բարեբախտաբար, վերջնականապես չի վերածվել ջունգլիների:

Եվ այդ տեսանկյունից, հետփաշինյանական իշխանությունը պարտավոր է փոխլրացնել այս ամերիկյան նախագծին նաև Չինաստանի նախագծի կյանքի կոչումը, այդ թվում նաև Հայաստանում, որը հնարավոր կլինի, եթե նույնպես անխափան սկսեն գործել Հայաստանի համար Նախիջևանի կոմունիկացիաները:

Այդ դեպքում Հայաստանը կդառնա իսկական աշխարհաքաղաքական խաչմերուկ ԱՄՆ-ի և Չինաստանի շահերի մրցակցության տեսանկյունից:

Ի դեպ, Ադրբեջանը հենց այդ ուղին է բռնել և վստահորեն կարելի է ասել, որ կարող է հասնել մեծ նպատակների:

Բաքուն պատրաստվում է շահագործել, ոչ միայն TRIPP-ը, այլև  զարգացնել, Վրաստանով անցնող չինական ուղին:

Հենց այդ պատճառով էլ Բաքուն ստորագրեց , և ԱՄՆ-ի, և Չինաստանի հետ ռազմավարական համաձայնագրերը:

Նույնիսկ Ռուսաստանի հարավ-հյուսիս կապն է փորձում օգտագործել իր օգտին Ադրբեջանը, ինչով կարող է դառնալ այդ երեք երկրների համար լուրջ գործընկեր:

Վրաստանը փորձում է նույն ճանապարհով գնալ և այդ տեսանկյունից նա 2023-ին կնքել է ռազմավարական հարաբերությունների պայմանագիր Չինաստանի հետ:

Տնտեսապես Թբիլիսին ակտիվորեն համագործակցում է նաև, թե Ռուսաստանի հետ, հարավ-հյուսիս ծրագրով, և «Միջին միջանցքով» աշխատում է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Սակայն Թբիլիսին չունի քաղաքական հարաբերություններ Մոսկվայի հետ, իսկ Արևմուտքի հետ հարաբերությունները վատթարացրել են՝ Մոսկվայի հետ կոնֆլիկտի մեջ չմտնելու պատճառով:

Ինչ վերաբերվում է Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունները վերականգնելուն, ապա Վաշինգտոնը չի շտապում ակտիվ համագործակցել Թբիլիսիի հետ, հույս ունենալով, որ վերջինիս կկարողանա ստիպել հրաժարվել Չինաստանի հետ ակտիվ համագործակցությունից:

Մինչդեռ վրացիները զարմանում են, թե ինչու է այդպիսի պահանջ իրենց առջև դրվում, և չի դրվում, օրինակ, Ադրբեջանի առջև:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա վերջինս Փաշինյանի ջանքերով, կամովին դուրս մղել իրեն գրեթե բոլոր լուրջ չինական նախագծերից և իրեն առաջարկում է որպես տարածաշրջանային ամերիկյան հենակետ:

Նույնիսկ ամերիկացիներն են հասկանում, որ նման դերը Հայաստանի համար կլինի վտանգավոր, իսկ վերջնաարդյունքում կարող է վնասվել նաև ողջ ամերիկյան նախագիծը:

Այդ իսկ պատճառով ամերիկացիները դեմ չեն լինի, որ Հայաստանը նույնպես, Ադրբեջանի  օրինակով, բալանսավորի իր քաղաքականությունը, որպեսզի թիրախ չդառնա և չվնասի նաև Վաշինգտոնի հեռահար շահերը, թե կովկասյան, և թե Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում:

Իսկ դրա համար, խիստ անհրաժեշտ է, որպեսզի գալիք ընտրությունների արդյունքում Հայաստանում այնպիսի փոփոխություն լինի, որպեսզի, միաժամանակ, և պահպանի ամերիկյան TRIPP-ը, և  կարողանա Չինաստանի  համար գրավիչ դառնա (օգտագործելով Նախիջևանի երկաթգծի կոմունիկացիան), և վստահելի լինի Իրանի համար, և վերջապես վստահելի գործընկեր մնա Մոսկվայի համար:

Ակնհայտ է, որ ներկայիս Փաշինյանի թիմը այս խնդիրը չի կարող լուծել:

Ճշմարիտ է նաև այն, որ այդ խնդիրը չի կարող լուծել այն ուժը, ով կփորձի հիմնովին կազմաքանդել ներկայիս իրավիճակը:

Ուրեմն պահանջված է այնպիսի ուժ, ով կկարողանա գիտակցել վերը նշվածը և փոխլրացման եղանակով կկարողանա Հայաստանը իրավամբ դարձնել բոլոր կողմերի համար բալանսավորված համագործակցության հիմքի վրա խաչմերուկ, որտեղ Հայաստանի անվտանգությունը կարևոր կլինի բոլորի համար և Հայաստանը չի դառնա որև է մեկի «մանրադրամը»:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>