Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
19
ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

Այցելություն բանտարկված հայ արքեպիսկոպոսին

«Մեդիամաքս»-ը ներկայացնում է Christian Solidarity International կազմակերպության հանրային իրազեկության հարցերով տնօրեն Ջոել Վելդկամպի Visiting an Armenian Archbishop in Prison հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ջոել Վելդկամպ

Փետրվարի 3-ին ես կանգնած էի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության շենքի վատ լուսավորված խորհրդակցական սենյակում, իսկ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը օրհնում էր ինձ եւ իմ գործընկերներին՝ կաթոլիկ քահանային, շվեյցարացի պատգամավորի եւ «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության նախագահին։

Այնուհետեւ բարյացակամ պահակների մի խումբ եկավ արքեպիսկոպոսին իր խուցը տանելու։

Ամենից քիչ Հայաստանում էի սպասում բանտարկյալ արքեպիսկոպոսին այցելել։ Սակայն նա հիշեցրեց մեզ, որ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւորականների համար ինքն ամենեւին բացառություն չէ։ Նրա եկեղեցական անվանակիցը՝ արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը, խորհրդային իշխանությունների կողմից բանտարկվել էր նույն շենքում եւ մահապատժի ենթարկվել դրա նկուղում։ 

Երբ դուրս եկանք բանտից, մեզ հետ վերցրինք արքեպիսկոպոսի նամակը, որը նա գրել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, որը երեկ (փետրվարի 9-ին-Մեդիամաքս) այցելեց Հայաստան։ Նամակում արքեպիսկոպոսը փոխնախագահին պատմել է, որ Եկեղեցին «պարզապես անում է այն, ինչ արել է 1700 տարի շարունակ. պաշտպանում է հայ ժողովրդին՝ աշխարհի առաջին քրիստոնյա ազգը»։

Բագրատ արքեպիսկոպոսը ձերբակալվել է 2025թ. հունիսի 25-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել պետական հեղաշրջում կազմակերպելու համար՝ հիմնվելով ձայնագրությունների վրա, որոնք հետագայում կեղծված են ապացուցվել։ Այդ ժամանակվանից ի վեր ձերբակալվել են եւս երեք եպիսկոպոսներ։ Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը կրում է երկու տարվա ազատազրկում՝ մեղադրանքով, որը Հայաստանի գլխավոր դատախազը նախկինում մերժել էր որպես անհիմն։ Եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը նախնական կալանքի տակ է՝ «քաղաքական գործունեության հարկադրելու» համար։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորված է 2018 թվականին ցուցարարին մարիխուանա տալու մեղադրանքով։ Այդ մարիխուանան, ենթադրաբար, վերջին մի քանի տարիները պահվել էր նյութական ապացույցների պահոցում, սակայն այժմ անհետ կորել է։

Մեղադրանքների անհեթեթությունը ցույց է տալիս, որ դրանք գործի հետ կապ չունեն։ Ինչպես ասել էր Ստալինի դահիճ Բերիան՝ «Ցույց տվեք ինձ մարդուն, եւ ես ձեզ ցույց կտամ հանցագործությունը»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ պարզաբանել է իրական նպատակը։ Նա հրապարակավ պահանջում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Հայ առաքելական եկեղեցու համաշխարհային առաջնորդը, հրաժարական տա եւ նրան փոխարինի պետական հանձնաժողովի կողմից ընտրվածը։ Կրոնական ազատության եւ եկեղեցական տեսանկյունից սա նույնքան աբսուրդ է, որքան եթե Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին պահանջի Հռոմի պապ Լեո XIV-ի հրաժարականը։

Եկեղեցին չեզոքացնելու համար Փաշինյանը դիմել է հին խորհրդային մեթոդներին։ Փաշինյանի կառավարությունը բանտարկել է եկեղեցու ամենամեծ բարերար Սամվել Կարապետյանին եւ սկսել է ազգայնացնել նրա բիզնեսները։ Ստեղծվել է դավաճան եպիսկոպոսների մի խումբ, որոնք կոչ են անում «բարեփոխել» եկեղեցին, ինչպես բոլշեւիկները, որոնք օգտագործեցին «ազատ եկեղեցու» հոգեւորականների խումբը՝ 1920-ականներին պառակտում հրահրելու համար։

Հալածանքների այս նոր ալիքն ունի իր համատեքստը։ 2020 թվականին Հայաստանը պարտվեց հարեւան Ադրբեջանին, որին աջակցում էր հզոր դաշնակից Թուրքիան։ Երեք տարի անց Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի (կամ Արցախի) վրա, որտեղ հայերը ապրում էին հազարավոր տարիներ։ Այնտեղ բնակվող 120,000 հայ քրիստոնյաները ստիպված եղան փախչել։ Դրանից հետո Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները մղում են Հայաստանը դեպի խաղաղություն Ադրբեջանի պայմաններով եւ դեպի «տնտեսական ինտեգրացիա» Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։

Արեւմուտքի ռազմավարությունն է տարածաշրջանում ստեղծել Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը կապող տնտեսական միջանցք, որը թույլ կտա Եվրոպային նավթ ու գազ ստանալ Կենտրոնական Ասիայից եւ ապրանքներ Չինաստանից։ Նման պայմանավորվածությունը կարող է Հայաստանը մշտապես խոցելի եւ տնտեսապես կախված դարձնել այն ուժերից, որոնք իրականացրել են Հայոց ցեղասպանությունը եւ Արցախի էթնիկ զտումը։

Քիչ ընտրություն ունենալով՝ Փաշինյանը փորձեց որդեգրել այս տեսլականը։ Փաշինյանը ձգտում է վերականգնել Հայաստանի Հանրապետությունը՝ հիմնվելով նոր գաղափարախոսության վրա, որն անվանում է «Իրական Հայաստան»։

Հայաստանը հիմնադրվել է որպես պետություն, որի նպատակն է պահպանել հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանությունից հետո։ Սակայն «Իրական Հայաստանը» արեւմտյան կողմնորոշում ունեցող պետություն է, որի նպատակն է տնտեսական օգուտներ ապահովել այնտեղ ապրող մարդկանց համար: Փաշինյանի կարծիքով՝ Ցեղասպանության հիշողությունը, Ղարաբաղում եւ Անատոլիայում կորսված հայրենիքը, նույնիսկ համաշխարհային հայկական սփյուռքը շեղում են ուշադրությունը «Իրական Հայաստանից»:

Հայոց եկեղեցին բացահայտ մարտահրավեր է նետել վարչապետի օրակարգին: 2024 թվականի մայիսին Հայաստանի կառավարությունը միակողմանիորեն Ադրբեջանին զիջեց որոշ տարածքներ Տավուշի մարզում, որտեղ Բագրատ արքեպիսկոպոսի թեմն է: Արքեպիսկոպոսն արձագանքեց բողոքի երթով Տավուշից դեպի Երեւան: Երթը վերածվեց քաղաքական շարժման, որը արքեպիսկոպոսին վարչապետի թեկնածու առաջադրեց (Կաթողիկոսը նրան ազատեց իր եկեղեցական պարտականություններից): 

Սակայն ձերբակալությունները սկսվեցին միայն մեկ տարի անց, երբ Կաթողիկոսը ելույթ ունեցավ Շվեյցարիայում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողովում: Իր ելույթում նա պահանջեց, որ արցախցի հայ փախստականներին թույլատրվի վերադառնալ հայրենիք: Օրեր անց վարչապետը հարձակումներ սկսեց Կաթողիկոսի վրա: Մի քանի շաբաթ անց ձերբակալվեց Բագրատ արքեպիսկոպոսը:

Արեւմտամետները գուցե դժգոհեն այն գաղափարից, որ արքեպիսկոպոսն առաջադրվում է վարչապետի պաշտոնում կամ եկեղեցին փորձում է արտաքին քաղաքականություն ձեւավորել: Հայ հոգեւորականները, որոնց հետ մենք խոսել ենք թե՛ ճաղերի ետեւում, թե՛ դրանցից դուրս, հակասություն չեն տեսնում։ Նրանք հովիվներ են, որոնք պաշտպանում են իրենց վտանգված հոտը։ «Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ եւ դիտել, թե ինչպես է սա տեղի ունենում»,- ասաց մեզ արքեպիսկոպոսը։ - Ահա թե ինչու եմ ես այստեղ»։

Իր նամակում Բագրատ արքեպիսկոպոսը նշում է, որ փոխնախագահ Վենսը «զգուշացրել է ԵՄ-ին, որ այն քաղաքակրթական ինքնասպանություն է գործում՝ հրաժարվելով Եվրոպայի քրիստոնեական ինքնությունից»։ «Սա հենց այն է, ինչ Հայաստանի վարչապետը ծրագրում է Հայաստանում»,- գրել է նա։

Կարելի է կիսել կամ չկիսել արքեպիսկոպոսի գնահատականը։ Սակայն այս ճգնաժամը անխուսափելի հարց է առաջացնում արեւմտյան քրիստոնյաների մոտ, հատկապես նրանց, ովքեր կարծում են, որ քրիստոնեությունը պետք է դեր խաղա մեր երկրների քաղաքականության եւ հասարակության մեջ։ Ինչպե՞ս կարձագանքենք, երբ աշխարհիկ պետությունը՝ ԱՄՆ դաշնակիցը, փորձում է կազմաքանդել աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկը։

Մեր այցի ավարտին հարցրինք Բագրատ արքեպիսկոպոսին՝ արդյո՞ք նա ուրախ կլինի, որ այլ քրիստոնյա առաջնորդներ այցելեն իրեն բանտում։ Նա ոգեւորությամբ պատասխանեց՝ «Այո՛։ Եկե՛ք»։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>