Բռնաճնշումներ են Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, 5 ձերբակալված կա․ Սևակ Խաչատրյան
Այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: Այս մասին հայտնում է Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը:
«Մինչ այս պահը տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ: Մեր տեղեկություններով այս պահին ձերբակալված է 5 անձ:
ՔՊ-ականների վախերը Վաղարշապատից դեռ չեն անցել»,- գրել է Ս. Խաչատրյանը։

