27 տարին լրացած քաղաքացիները կկարողանան վճարել ու չդատվել չծառայելու համար
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու տարբերակների մասին օրենքի նախագիծը։ Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ:
«Նախագծով 27 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան և ծառայելով [կամ] գումար վճարելով մարել ՀՀ-ի առջև ունեցած պարտքը ու նոր կյանք սկսել ՀՀ-ում»,- ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասել է նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը:

