Միքայել սրբազանին կրկին վիրահատել են
Քաղբանտարկյալ և հայ հոգևորական լինելու պատճառով իշխանության կողմից հետապնդվող, այժմ տնային ապօրինի կալանքի տակ գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել են։
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը։
Ինչպես հայտնի է, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն առաջին անգամ վիրահատվել էր 2025–ի դեկտեմբերի 26–ին։
«Վիրահատությունը բարեհաջող է անցել, նոր ենք վերջացրել։ Ամեն ինչ լավ է»,–ասաց Չարչյանը։
Նրա խոսքով` Միքայել սրբազանին առնվազն 2 շաբաթ վերականգնողական բուժում է հարկավոր։

