Հայաստանի կապիտուլյացիան ձմեռային օլիմպիադայում
«Արցախ» անվան փոխարեն կհայտարարվի «երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»․ Հայաստանի և Ադրբեջանի «օլիմպիական» վեճը լուծվել է: Այս մասին գրում է «The Guardian»-ը:
Հիշեցնենք, որ 2026-ի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինը և Կարինա Ակոպովան ծրագրում էին «Արցախ» ստեղծագործությունը, ինչն Ադրբեջանը բողոքարկեց՝ նշելով, որ այն կարող է քաղաքական նշանակություն ունենալ։
Հաջորդն ի՞նչ է լինելու, փաշինյանական «խաղաղության» ու ազգային նվաստացման շրջանակներում: Երևի պիտի հայտարարվի, որ դա ոչ թե Հայաստանի մարզիկներն են, այլ «արևմտյան ադրբեջանի՞»:
Սա՛ է փաշինյանական «խաղաղությունը», որտեղ ոտատեղ չկա հայ մնացած հայրեի, Հայաստանի ու հայության համար: Արցախը դրա վառ օրինակն է: Հիմա Արցախում խաղա՜ղ, շա՛տ խաղաղ է: Այն բանից հետո, երբ Փաշինյանի սիրելի գործընկեր ու մրցանակային «եղբայր» Ալիևը հայերի ցեղասպանություն իրականացրեց՝ ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի տակ բռնագաղթի ենթարկելով 150 հազար հայերի:

