Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Ռուսական իշխանամետ լրատվամիջոցները անողոք արշավ են ծավալում նախագահի անկուսակցական թեկնածու Պավել Գրուդինին դեմ

Բավականին հետաքրքիր է հետևել Ռուսաստանում ծավալվող նախընտրական քարոզարշավին։ Ռուսական իշխանամետ լրատվամիջոցները անողոք արշավ են ծավալում ոչ թե Սոբչակի, Յավլինսկու, Ժիրինովսկու ու այլ թեկնածուների դեմ, այլ թիրախավորել են Կոմկուսի անկուսակցական թեկնածու Պավել Գրուդինին։

Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ, ինչպես կասեին ՀԱԿ-ականները, ռեժիմը խուճապի մեջ է, իսկ Գրուդինինը ամենամեծ ռիսկեր պարունակող թեկնածուն է, առավել ևս, երբ յութուբը հեղեղված է տեսնայութերով, որտեղ վերջինս կոշտ ու առարկայական քննադատության է ենթարկում ռուսական իշխանություններին ու պուտինին։ Սակայն իմ խորին համոզմամբ, Գրուդինինը այդ ընտրություններում ռուսական իշխանությունների գլխաբոր պրոյեկտն է, որը կոչված է վիժեցնելու ռուսական Սասնա Ծռերի ի հայտ գալու գործընթացները։

Հավանաբար ասածս կդիպի ոմանց հոգու նուրբ լարերին, բայց Սասնա Ծռեր հավաքական երևույթը առաջանում է միայն այնպիսի քաղաքական համակարգերում, որտեղ ինստիտուցիոնալ ու ծանրակշիռ ընդդիմությունը բացակայում է։ Հայաստանում այդպես էր, դրա համար մեր եղավ։ Ռուսատսանում էլ է այդպես ու միայն միամիտները կարող են անկեղծորեն համարել, որ ասենք Պուտինի սանիկ Սոբչակը, կամ էլ անատամ Յաբլոկոն, կամ էլ գրպանային Ժիրինովսկին ու Միրոնովը կարող են կատարել ինստիտուցիոնալ ընդդիմության դերակատարությունը։ Կոմկուսն էլ, որը, ի դեպ, պակաս գրպանային չէ, ևս սպառել է իր ռեսուրսը այս առումով, դրա համար էլ գնում են այսպիսի մասշտաբային ռեբրենդինգի։

Ռուսական Սասնա Ծռերի հավաքական մարմնավորումը Նավալնին է, իսկ ավելի կոնկրետ՝ այն ուժերը, որոնք կանգնած են նրա թիկունքում, ու ինչպես հայաստանյան ծռերի պարագայում, այնպես էլ Ռուսաստանում, այդ ուժերը հենց ներէլիտար են ու ռուսական քաղաքական տերմինաբանությունում սահմանվում են, որպես Կրեմլի աշտարակներից մեկ։ Նավալնին այս համակարգում պարզապես միջանկյալ օղակ է ու մեդիա դեմք, բայց սա առանձին քննարկման թեմա է։

Բուն թեման այն է, որ Գրուդինին պրոյեկտը կոչված է մինիմիզացնելու ռուսական ծռիզմի համալրումը՝ դժգոհ էլոկտրոատի հաշվին, իսկ դրա համար պետք է մի ընդդիմադիր միավոր, որը կգրավի ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մեծամասնությանը։ Հաշվի առնելով ռուսական հասարակության մենթալ սպեցիֆիկան ու վերջին տարիների զարգացումը, այդպիսի կերպարը չի կարող լինել արևմտամետ ու լիբերալ արժեքներ քարոզող, պետք է հենվի ռազմահայրենասիրական պաթոսի ու ձախակողմյան հայացքների փառաբանման վրա ու միևնույն ժամանակ, չհանդիսանա պուտինական համակարգի ակնհայտ սատարող։ Հենց վերջի կետի համար էլ իշխանատական լրատվամիջոցները անողոք արշավ են ձեռնարկել Գրուդինինի դեմ, որ ցույց տան չկողմնորոշված պրոտեստային էլեկտորատին, որ տեսե՛ք, մենք իրեն չենք սիրում, ատում ենք, կեղտոտ արշավ ենք տանում, այսինքն՝ ինքը մեր թշնամին է ու իսկական ընդդիմություն։

Արդյունքում, ստանում ենք փոխշահավետ գործարք, երբ Պուտինը կարողանում է հանգիստ վերարտադրվել ու հարաբերականորեն կայուն 5-ամյակ ունենալ, որի ընթացքում արդեն կսկսի կենտրոնանալ իր ժառանգի կերտման հարցում, Գրուդինինը դառնում է առաջատար քաղաքական ֆիգուր՝ առաջիկա մի քանի տարիների համար, Կոմկուսը լուծում է իր համար կենաց-մահու կարևորության հարց՝ չպարտվել Ժիրինովսկուն, մարգիալիզացված ծռիստական էլեմենտն էլ չի հզորանում այնքան, որ կառավարելիությունից դուրս գա։ Ահա այս ամենի իմաստը։

Կարծում եմ, որ ընտրությունները կավարտվեն Պուտինի հաղթանակով առաջին փուլում, բայց նա 50 տոկոսի շեմն աննշան կանցնի, իսկ երկրորդ տեղում կլինի Գրուդինինը՝ մոտ 20 տոկոսի կարգի ցուցանիշով։

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>