«Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» Վախը՝ որպես քաղաքական կառավարման մեթոդ «Արցախը գոյություն ունի՝ նույնիսկ իր հողից դուրս». գործարկվել է «Արցախ» թվային հարթակը
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան «Հանցագործ Փաշինյա՛ն, հենց դու ես երեխուս սպшնողը». սևազգեստ մայրերը ծեծում են Կառավարության դռները Հրատապ ասուլիս՝ ներկայացվում են Դավիթ Համբարձումյանի քրգործով առկա մտահոգությունները Ներկայացված նախագիծը խոտան է, ի լրումն՝ ստացվում է, որ հայկական պետություն չի եղել. նոր է ՀՀ-ն հիմնադրվում. Վարդան Պողոսյան Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը Պեսկով. Փաշինյանի այցը Ռուսաստան հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են «Սա շվեդական սեղան չէ». Ի՞նչ է սպասվում Հայաստանին ռուս սահմանապահների դուրսբերումից հետո «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» «Բեշիկթաշի» երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպեդից անմիջապես հետո Ֆիդանը զանգահարել է Վրաստանի արտգործնախարարին Վախը՝ որպես քաղաքական կառավարման մեթոդ Մարդ ինչքա՞ն պետք է անճար լինի, որ Խուդաթյան Դավիթի հույսին մնա Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Հասարակությունն ակնկալում է բաց, հրապարակային դատաքննություն, որտեղ յուրաքանչյուր ապացույց և մեղադրանք պետք է ստանա իրավական գնահատական Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Այսօրվա իր պարզաբանմամբ Փաշինյանը հաստատեց՝ արgախgիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է. Բեգլարյան Հուսով եմ, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կլինեն արդար. Վարազդատ Հարոյան Վրաստանի վարչապետը թվարկել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու պայմանները Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան Փաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը Խնդիրը Հայաստանի՝ սեփական պետական և սահմանադրական օրակարգն ինքնուրույն որոշելու իրավունքն է. քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան ...Քո վարած արկածախնդիր քաղաքականության պատճառով Եռաբլուրը այնքան է ընդլայնվել, որ էլ տեղ չկա ընդլայնվելու ՔՊ կառավարությունը Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված միանգամից երկու ընկերության հարկային արտոնություն կտա Նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու առիթ չկա․ փաստաբան «Արցախը գոյություն ունի՝ նույնիսկ իր հողից դուրս». գործարկվել է «Արցախ» թվային հարթակը Երևանում 15-ամյա պատանի է դանակահարվել․ ձերբակալվել է 18-ամյա երիտասարդ Փաշինյանի կողմնակիցները «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումն են անցկացնում․ 60 ներկայացուցիչ է մասնակցում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Երևանի խելահեղ կառուցապատման շինաղբն անխնա լցվում է Կորեայի ձոր. Մանուկ Սուքիասյան Քաղաքային իշխանությունը շարունակում է ընդլայնել սեփական ծառայողական ավտոպարկը՝ հանրային միջոցների հաշվին ՔՊ-ական պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան Այս մարդուն պահում են «Արմավիր» ՔԿՀ-ում՝ այլ խցակիցների հետ. Դիտորդների խումբը ահասարսաուռ մանրամասներ է հայտնել բանտ կատարած այցից «Հանցագործ Փաշինյա՛ն, հենց դու ես երեխուս սպшնողը». սևազգեստ մայրերը ծեծում են Կառավարության դռները Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, իսկ գիշերը՝ 8-10 աստիճանով Լուր՝ գիտության աշխարհից. Տիգրան Արզաքանցյանը կզբաղեցնի «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը

Հնարավոր դարձրեք Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը. Արցախի ԱԺ նախագահի բաց նամակը՝ ԱՄՆ փոխնախագահին

Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Դանիելյանը բաց նամակ է ուղղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։

«Ձերդ Գերազանցություն,

Գրում եմ Ձեզ՝ որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խորհրդարանի նախագահ՝ անդրադառնալու հումանիտար ծանր անարդարության և հրատապ քաղաքական պատասխանատվության խնդրին:

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը բռնի տեղահանվեց իր հայրենի օրրանից: Սա ոչ թե հումանիտար տարհանում էր կամ կամավոր հեռացում, այլ երկարատև շրջափակման, հարկադրանքի և համակարգված ահաբեկման կանխատեսելի ու նպատակաուղղված հետևանք, որն իրականացվեց միջազգային հավաստի պաշտպանության բացարձակ բացակայության պայմաններում: Օրերի ընթացքում տարածաշրջանում հազարամյա արմատներ ունեցող բնիկ ժողովուրդը վերացվեց իր հայրենիքից:

Այսօր ավելի քան հարյուր հիսուն հազար հայեր ապրում են տեղահանության մեջ՝ զրկված իրենց տներից, մշակութային ու կրոնական ժառանգությունից և սեփական հողում ապահով ապրելու հիմնարար իրավունքից: Չնայած էթնիկ զտումների խորը վերքերին՝ նրանց պահանջը մնում է հստակ և միաձայն՝ միջազգայնորեն երաշխավորված անվտանգության, արժանապատվության և ինքնորոշման պայմաններում Լեռնային Ղարաբաղ անվտանգ և մշտական վերադարձի իրավունքը:

Ներկա իրավիճակը որպես խաղաղության հիմք ներկայացնելու ցանկացած փորձ պատրանք է: Ուժի կիրառման, ժողովրդագրական վերաձևումների և մի ամբողջ ժողովրդի տարհանման միջոցով պարտադրված խաղաղությունը չի կարող լինել կայուն կամ արդար: Հարավային Կովկասում տևական խաղաղությունը պահանջում է պատասխանատվություն միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների համար, տեղահանված բնակչության իրավունքների վերականգնում և նրանց կամավոր ու անվտանգ վերադարձը հնարավոր դարձնող հստակ մեխանիզմներ:

Նույնքան տագնապալի են Բաքվում տեղի ունեցող վերջին զարգացումները: Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական և ռազմական առաջնորդները դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ այնպիսի գործընթացների արդյունքում, որոնք հեռու են նույնիսկ պատշաճ դատական ընթացակարգի ամենատարրական չափանիշներից: Այս քաղաքականապես մոտիվացված դատավարությունները ոչ թե արդարադատություն են, այլ վրեժխնդրություն: Քանի դեռ հայ պատանդներն ապօրինաբար պահվում են անազատության մեջ, հաշտության կամ խաղաղության մասին ցանկացած հռետորաբանություն դատարկ է: Նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումն անկյունաքարային է:

Խորին և շարունակական մտահոգության առարկա է հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց անորոշ ճակատագիրը։ Սա բացառապես հումանիտար խնդիր է, որն ուղղակիորեն առնչվում է սեփական հարազատների մասին տեղեկություն ստանալու ընտանիքների հիմնարար իրավունքին։ Այս համատեքստում անկյունաքարային ենք համարում Ձեր և միջազգային կառույցների գործուն ներգրավվածությունը՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզման թափանցիկ ու արդյունավետ մեխանիզմներ ներդնելու և գործարկելու հարցում։

Միացյալ Նահանգները պատմականորեն հանդես է եկել որպես մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և այն սկզբունքի պաշտպան, որ սահմանները և խաղաղությունը չեն կարող վերագծվել ուժի միջոցով: Ուստի մենք կոչ ենք անում Ձեզ՝ անցնել մտահոգության արտահայտություններից և ակտիվորեն աջակցել միջազգային այնպիսի միջոցառումների, որոնք կապահովեն պատասխանատվությունը, կպաշտպանեն տեղահանված բնակչությանը և հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը:

Այս անարդարությունը չլուծելը վտանգավոր նախադեպ ստեղծելու ռիսկ է պարունակում, այն է՝ էթնիկ զտումները կարող են պարգևատրվել քաղաքական կարգավորմամբ: Ընդհակառակը, դրան անդրադառնալը հզոր ազդակ կլինի առ այն, որ խաղաղությունը, տևական լինելու համար, պետք է հիմնված լինի արդարության, իրավունքի և մարդկային արժանապատվության վրա:

Հարգանքով՝

Աշոտ Դանիելյան

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խորհրդարանի նախագահ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>