Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, շարունակվում է  Արման Սարոյանը՝ (Մասյացոտնի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործով դատական նիստը։

Հայցվոր Արման Սարոյանի պահանջն է՝ «ճանաչել անվավեր հայցվորին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10-ի  թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում»:

Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը դատական նիստի ընթացքում հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ հանդես եկավ։ Նրա ներկայացմամբ, սույն վեճը ենթակա չէ դատարանում քննության՝ մեջբերելով Հայաստանի Սահմանադրության, օրենքների տարբեր հոդվածներ, ըստ որի  Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է  Հայաստանյանց Առաքելական սուրբ եկեղեցու ինքակառավարումը իր նվիրապետության  սահմաններում, պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին, հետևաբար չի կարող դատական վերահսկողության դառնալ եկեղեցու ներքին  հարցերով առաջացած վեճը։ 

«Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցական պաշտոնից զրկել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ հայցը ներկայացրել է Արման Սարոյանը։ 

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի  126 հոդվածը սահմանում է՝ դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե գործը ենթակա չէ քննության»,- ասա Զոհրաբյանը։ 

Նա նաև ընդգծեց, որ առկա չէ հայցի ապահովման միջոցներ կիրառելու հիմքերը։ 

Զոհրաբյանը նշեց, որ հայցի ապահովման միջոցը համաչափ չէ ներկայացված պահանջին. «Հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և  հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին։ Հայցորը դատարանից խնդրել է  տնօրինությունն անվավեր ճանաչել, որն այս պահի դրությամբ գործող տնօրինություն է, արդեն իսկ առաջացրել է իր հետևանքը, այսինքն հայցորը չի հանդիսանում Հայ Առաքելական Սուրեբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ։ Այս պարագայում դատարանը որպես հայցի ապահովման միջոց պաշտոն չունեցող անձին, ըստ էության, լիազորել է կատարելու այդ պաշտոնի գործառույթները, որոնք մեծ մասամբ կրոնական, հոգևոր նշանակություն ունեն։

Ընդ որում, դատարանը փորձել է նաև ֆինանսական գործարքներ կատարելու իրավունք շնորհել հայցվորին, որի իրավունքը վերջինս չունի»։ 

Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ դատարանի որոշման հիման վրա այս ընթացքում Արման Սարոյանը Մասյացոտնի թեմի հաշիվներից բանկային գործարքներ է կատարել ու դա արել է դատարանի որոշման հիման վրա։

«Սա բերելու է շատ լուրջ խնդիրների։ Հիմա մեր միջնորդությամբ խնդրում ենք՝ վերացնել այս հայցի ապահովումը։ Եթե դատարանը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, հավատացեք՝ մենք գիտենք՝ ինչ պատճառներով...

Ձեզ բացարկ չենք հայտնում, թեև հիմնավոր կասկածներ ունենք, որ չեք գործում ձեր անկախ կամքով,  որովհետև ձեր անկախ կամքով գործելու դեպքում հայցադիմումը վարույթ չէիք ընդունի, որովհետև չի կարող Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինության հարցում դատական վերահսկողություն լինել»,- նշեց Զոհրաբյանը։

Ըստ նրա, դատարանը շատ լուրջ խախտում է թույլ տվել, որին հետևելու է օրենքով սահմանված պատասխանտվություն. «Պատմական շատ վտանգավոր նախադեպ եք ստեղծում։

Ուղիղ արգելված է,  որ պետությունը՝ իր բոլոր իշխանության թևերով, վերահսկի  եկեղեցու ներքին կյանքը։

Օրենքը ձեր առջև դուռ է փակում, որ մտնեք  եկեղեցու ներքին կյանք։ Դուռը դուք եք բացել, այդ պանդորայի արկղը դուք եք բացել։ Դուք պատմական բան եք արել, վստահ եղեք՝ ապագայում ձեր արածը դառնալու է պատմական քննարկման առարկա, դուք պատմական սխալ եք թույլ տվել»,- նշեց Զոհրաբյանը։ 

Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասով դատական ակտը հրապարակվի փետրվարի 11-ին։ 

Լրագրողների հետ զրույցում Արա Զոհրաբյանն ասաց, որ դատարանն անհարկի միջամտել է եկեղեցու ներքին կյանքին,  որի իրավունքը չունի։ 
Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>