Տիգրան Ավինյանը խցանման մեջ է հայտնվել նաև Երևանից դուրս․ այն տևել է մոտ 4 ժամ
Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։
Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածին մերկասառույցի պատճառով առաջացել է մոտ 18-կիլոմետրանոց խցանում, ավտոմեքենաների թիվն անցնում է 4000-ը։
Խցանման մեջ էին հայտնվել նաև Տիգրան Ավինյանն ու Սամվել Ալեքսանյանը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ խցանումն արդեն վերացվել է։ Այն տևել է մոտ 4 ժամ։

