Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

Արևմուտքում շարունակում է ժայթքել կեղտի և համատարած խայտառակության էփշտեյն հրաբուխը

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան էջում նկատում է. «Մ.թ. 1-ին դարի հռոմեացի բանաստեղծ Յուվենալիսը գրում էր. «Մենք տառապում ենք երկարատև խաղաղության հետևանքներից։ Անառակությունը, որն ավելի դաժան է, քան ցանկացած այլ վայրում, ներխուժել է մեզ մոտ, և արատները մոլեգնում են, քանի որ հարստությունը՝ չարիքի այդ աղբյուրը, իր հետ բերել է շքեղություն» ։ (Ես կավելացնեի՝ դուք տառապում եք ոչ թե խաղաղությունից, այլ սեփական ուժից ու մեծամտությունից)։
Ռուսական և համաշխարհային գրականության ու դրամատուրգիայի մեծագույն վարպետներից մեկը՝ Անտոն Չեխովը, գրում էր. «Այնտեղ, որտեղ այլասերումն ու անտարբերությունն են, այնտեղ էլ սեռական այլասերվածությունն է, սառնարյուն անառակությունը, վիժումները, վաղաժամ ծերությունը, դժգոհ երիտասարդությունը, այնտեղ արվեստի անկումն է, անտարբերությունը գիտության հանդեպ, այնտեղ անարդարությունն է իր բոլոր դրսևորումներով։ Այն հասարակությունը, որը չի հավատում Աստծուն, բայց վախենում է նախապաշարմունքներից ու սատանայից, ‹…› չի էլ համարձակվում ծպտուն հանել այն մասին, թե ծանոթ է արդարությանը» ։
Եվ այսպես, Արևմուտքում շարունակում է ժայթքել կեղտի և համատարած խայտառակության հրաբուխը՝ կապված արևմտյան փառաբանված լիբերալ-դեմոկրատական վերնախավի ներկայացուցիչների կողմից անչափահաս երեխաների զանգվածային բռնաբարությունների, օրգիաների և այլասերման նոր մանրամասների հետ։ Այն վերնախավի, որն ազատ ժամանակ սիրում է հետևել այլ երկրների ընտրություններին և ժողովրդավարությանը։
​
Նոր մանրամասներ ԱՄՆ արդարադատության նախարարությունից
Հրապարակվել է 3.5 միլիոն փաստաթուղթ։ 3.5 միլիոն։ 180 000 լուսանկար և տեսանյութ։ Եվս 2.5 միլիոն փաստաթուղթ դեռևս մնում է չբացահայտված։
Փաստաթղթերում 38 000 անգամ հիշատակվում են Դոնալդ Թրամփը, Մելանյա Թրամփը և նրանց մասնավոր թագավորությունը Մար-ա-Լագոյում ։
​
Այնտեղ է նաև Իլոն Մասկի 2012 թվականի նոյեմբերի 25-ի հաղորդագրության պատճենը, որտեղ նա հարցնում է. «Ո՞ր օրն է լինելու քո կղզու ամենացնցող երեկույթը» ։
​
Նույն տեղում է «Վիրջին» ընկերության տիրոջ հաղորդագրությունը 2013 թվականին, որտեղ նա գրում է Էփշտեյնին, որ ցանկանում է նորից տեսնել նրան՝ պայմանով, որ նա իր հետ բերի իր հարեմը։
Թրամփի առևտրի նախարար Հովարդ Լատնիկը գրում է 2012 թվականին Էփշտեյնի կղզի կատարած իր այցի մասին։
Փիթեր Մանդելսոն, անգլիացի լորդ. 6000 փաստաթուղթ նրան կապում է Էփշտեյնի հետ։ Մի հաղորդագրության մեջ Էփշտեյնը նախազգուշացնում է Մանդելսոնին 2007-2009 թվականների ֆինանսական ճգնաժամի ժամանակ 500 միլիարդանոց ֆինանսական օգնության մասին։ Մեկ այլ հաղորդագրության մեջ Էփշտեյնը լորդ Մանդելսոնի հետ քննարկում է Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հրաժարականի շուրջ բանակցությունները։ Այսինքն՝ սեռական գիշատիչը, հանցագործը, անչափահաս երեխաների առևտրի և այլասերման համաշխարհային ցանցի տնօրենն այնքան մոտ հարաբերություններ ունի անգլիական վերնախավի հետ, որ նրանց ինտրիգների մասին ավելի լավ գիտի, քան հենց ինքը՝ Անգլիայի լորդը։
​
Սառա Ֆերգյուսոն՝ Յորքի դքսուհի, և արքայազն Էնդրյու՝ թագավորական ընտանիքի անդամներ... Անգլիայի թագավորական ընտանիքի՛։ Մեծության և նրբագեղության հազարամյա ավանդույթով, որը սկիզբ է առնում մեր թվարկության 10-րդ դարից։ Հայտնաբերվել է նամակագրություն նրանց և Էփշտեյնի միջև, որտեղ Յորքի դքսուհին նրան անվանում է իր «եղբայրը», որը նա երբեք չի ունեցել։ Նա նրանից գումար է խնդրում վարձավճարի համար և նրա հետ քննարկում իր դստեր անձնական կյանքը... Յորքի դքսուհի՛ն։ Սեռական հանցագործի, անչափահաս աղջիկների բռնաբարողի հետ։
Բրիտանական Համայնքների պալատում լեյբորիստական կուսակցության պատգամավորը նշում է, որ ըստ մի փաստաթղթի՝ լորդ Մանդելսոնը մանկապիղծ Էփշտեյնից ստացել է 50000 ֆունտ, ինչից հետո վերջինս Էփշտեյնին, ով այդ ժամանակ աշխատում էր «JP Morgan» բանկում, տրամադրել է տեղեկատվություն ֆինանսական շուկաների մասին և դրդել նրան ճնշում գործադրել Բրիտանիայի ֆինանսների նախարարի վրա։ Սա կոչվում է «ինսայդերական թրեյդինգ» և համարվում է հանցագործություն թե՛ Անգլիայում, թե՛ ԱՄՆ-ում։ Համայնքների պալատի անդամը խորհուրդ է տվել գործը հանձնել ոստիկանությանը։
Եվ այս մարդի՞կ են մեզ օգնելու պայքարել կոռուպցիայի դեմ։
Աստված, պահպանիր Անգլիան։ Այն Անգլիան, որը մենք այնքան սիրում ու գնահատում ենք։ Որը մեզ տվեց Ուիլյամ Շեքսպիրին և Նյուտոնին, Քիթսին ու Շելլիին, Դիքենսին ու Սոմերսեթ Մոեմին ։ Համլետին, Ռոմեոյին, Ջուլիետին, Շերլոկ Հոլմսին և Օլիվեր Թվիստին, որը ես արդեն երրորդ անգամ էի նայում։ Ներքին այրման շարժիչը, ռադարը, փոստային դրոշմանիշները և բերգամոտով «Էրլ Գրեյ» թեյը։ Աստված, փրկիր մեր անգլիացի և ամերիկացի եղբայրներին, քանզի նրանք ընկել են Սատանայի ձեռքը և իրենց հոգիները վաճառել դևին։
Ժողովո՛ւրդ, դուք լրջորեն ուզում եք հետևել մեր ընտրություններին։ Գուցե ավելի լավ է մենք Հայաստանից պատվիրակություն ուղարկենք՝ հետևելու ձեր անձնական կյանքին, այն բանին, թե ինչով եք զբաղվում գիշերը լուսնի լույսի տակ, ստուգելու այն աղջիկների անձնագրերն ու ծննդյան ամսաթվերը, որոնց ետնամուտքով տանում եք ձեր տները։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>