Եվս երկու առաջարկ ընդդիմությանը. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը` կալանավայրից Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. Մոսկվան արցունքներին չի հավատում. Հայկ Նահապետյան
30
«Մուլտի գրուպ»-ի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները՝ կառավարության շենքի մոտ են Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Ջանես Նազարյանը Բաքվում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ Հայաստանի դրոշով չեմպիոնական շրջան կատարեց՝ սուլոցների ներքո (ֆոտո, վիդեո) Փաշինյանն իրեն «ճղում է»․ Պուտինին զանգից հետո իրավիճակն ավելի է սրվում․ Դերենիկ Մալխասյան Ձերբակալվել է գյումրեցի մտավորական, ազատամարտիկ, ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը ԱՐԴ/0444/01/26. Սա այլևս անջնջելի խարան է Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում Պատերազմ Արցախում
Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը Եվս երկու առաջարկ ընդդիմությանը. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը` կալանավայրից «Մուլտի գրուպ»-ի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները՝ կառավարության շենքի մոտ են Գյումրիում իրավապահները բերման են ենթարկել «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանին․ «Հրապարակ» Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամությունը հայ ժողովրդի նկատմամբ դրված են ինստիտուցիոնալ հիմքերի վրա. Տիգրան Աբրահամյան ՔՊ-ն Կոտայքի մարզպետին ազատեց պաշտոնից 8,5 հա, 10.000 ծառ, 212.մլն դրամ՝ արդյունքը՝ գումարների փոշիացում. Քրիստինա Վարդանյան Երևանի տարբեր հասցեներում բնակարաններից գողություն կատարած արմավիրցիներին գտան Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» + 1 ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ. Արա Նախշքարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Ջանես Նազարյանը Բաքվում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ Հայաստանի դրոշով չեմպիոնական շրջան կատարեց՝ սուլոցների ներքո (ֆոտո, վիդեո) Առաջարկում եմ ամեն առավոտ այդ ցանկը Տերունական աղոթքի պես կարդալ-ուրախանալ, նոր անցնել գործի․ Բագրատ Միկոյանը՝ դատախազությանը ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Մարիա Զախարովայի հայտարարությանը Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան Լոռիում հարսանիքի մասնակիցները թունավորվել են. 21 հոգու տեղափոխել են հիվանդանոց Թրամփի վարկանիշը գահավիժել է մինչև նվազագույն մակարդակ. ամերիկացիների 73%-ը դժգոհ է նրա առաջնահերթություններից Ճգնաժամ Գերմանիայի իշխող կուսակցությունում․ Մերցի վարկանիշն ընկնում է, իսկ ՔԴՄ-ում քննարկում են կանցլերի ապագան Ոչ, չի շնորհավորել։ Չի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի շնորհավորանքի մասին Փաշինյանի գործընկեր Ալիևի կողմից օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են Պարզվեց՝ Դավթաշենում տեղի ունեցածը uպшնnւթյnւն է, ոչ թե ուշագնացություն ու հանկարծամահություն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Փաշինյանն իրեն «ճղում է»․ Պուտինին զանգից հետո իրավիճակն ավելի է սրվում․ Դերենիկ Մալխասյան Բարձր պրոֆեսիոնալներ են պետք՝ տնտեսությունը փրկելու համար. Աշոտ Հարությունյան Հնարավոր է՝ ռուս-եվրոպական հիբրիդային պատերազմ սկսվի. Տիգրան Քոչարյան Քարոզչական կլիշեներ են․ բարոյական չէ մակրոտնտեսական թվերով գնահատել հարյուր-հազարավոր աշխատատեղերի ուղղակի ոչնչացումը․ Տնտեսագետ Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ. Գարիկ Քեռյան Սասունյան. Երևանում արդարադատություն չգտնելով՝ հայերը պետք է դիմեն Եվրոպական դատարան Ասում են բոլոր ծառերը պետք է կտրենք, որ այստեղ կոյուղի քաշենք. Բնապահպանը ահազանգում է ապօրինի հատած ծառերի մասին Ձերբակալվել է գյումրեցի մտավորական, ազատամարտիկ, ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը

Ռուսաստանը պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ «հյուսիսից առասպելական հարձակումների» մասին. Լավրովը՝ Սիմոնյանին

Ռուսաստանը պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ «հյուսիսից առասպելական հարձակումների» մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մեկնարկին։

«Վերջին տարիներին մեր շփումներն ամենաբարձր, քաղաքական և խորհրդարանական մակարդակներում զարգացել են կայուն և շատ ինտենսիվ կերպով։ Մենք հետաքրքրված ենք դրանով։ Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ռազմավարական գործընկերը։ Մենք տեսնում ենք, թե որքան մարտահրավերային է իրավիճակը Հարավային Կովկասում։ Մենք համոզված ենք, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի մակարդակով համաձայնեցված հիմքերը մնում են արդիական», - ասաց Լավրովը։

Նրա խոսքով, Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետերը կանոնավոր շփման մեջ են այն որոշումների շրջանակում, որոնք կայացվել են , որոնք ընդունվել են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ղեկավարների միջև կնքված համաձայնագրերի հիման վրա։

«Ինչ վերաբերում է ԵՄ գործընկերներին, նրանք մշտապես տվյալ երկրին ընտրության առաջ են կանգնեցնում՝ «կամ մեզ հետ եք, կամ նրանց»։ Դա նրանց տրամաբանությունն է, որն արդեն 20 տարի կիրառվում է հետխորհրդային երկրների տարածքում»,-ասել է Լավրովը։

Նա  նշել է, որ իրենց համար տարօրինակ է պարբերաբար լսել հայտարարություններ այն մասին, որ հյուսիսից Հայաստանի դեմ պատրաստվում են որոշ միֆային հարձակումներ,  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սպառնալիքի մասին։

«Այս առումով ես կնշեի նաև մեր ընդհանուր պատմությունը կասկածի տակ դնելու փորձերը։ Ձեզ մոտ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման արշավն է սկսում։ Կարող եմ Ձեզ վստահեցնել, երբ արտասահմանից ազդանշաններ են լսվում, որ ինչ-որ մեկը պատրաստվում է միջամտել՝ հստակ ակնարկելով Ռուսաստանի Դաշնությանը, և երբ Երևանից ԵՄ-ին կոչեր են արվում «օգնեք  մեզ կանխել նման միջամտությունը», սա մեզ տարօրինակ է թվում։ Եվ ես կասկած չունեմ, որ Երևանի պատասխանատու քաղաքական գործիչները լիովին գիտակցում են, որ այս մոտեցումները ձեռնարկվում են բացահայտ սադրիչ մտադրություններով։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանն ունի իր սեփական ինքնիշխան ընտրությունը», - ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Նա միաժամանկ նշել է, որ ԵՄ անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ անդամակցության հետ, սակայն Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը։

«Մոսկվան մնում է ձեր հիմնական առևտրատնտեսական գործընկերը։ Մենք դրան վերաբերվում ենք պատասխանատու կերպով  և հանձնառու ենք ընդլայնել այս համագործակցությունը, խթանել խոշոր ենթակառուցվածքային նախագծերն ու նախաձեռնությունները՝ հիմնվելով առկա փորձի վրա և արտացոլելով Հայաստանի տնտեսական կառուցվածքները», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>