ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է
Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Պատերազմ Արցախում
Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը

Թագավորական անձնակազմը հրաժարվել է աշխատել նախկին արքայազն Էնդրյուի համար․ The Sun

Սանդրինգհեմի թագավորական կալվածքի սպասարկող անձնակազմը հրաժարվել է աշխատել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբոր՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորի համար՝ մանկապղծության մեջ մեղադրված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա ընկերության պատճառով։ Այս մասին հայտնել է The Sun թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Մաունթբեթեն-Վինձորը, ով Էփշտեյնի հետ կապերի պատճառով զրկվել էր արքայազնի և Յորքի դքսի տիտղոսներից, փետրվարի 3-ի երեկոյան տեղափոխվել է Անգլիայի արևելքում գտնվող կալվածք։ Նախկինում նա բնակվում էր Լոնդոնի մոտակայքում գտնվող Վինձորի ամրոցի տարածքում տեղակայված Royal Lodge նստավայրում։ Պարբերականի տեղեկություններով՝ Սանդրինգհեմի անձնակազմի անդամներին հնարավորություն է տրվել հրաժարվել թագավորի եղբոր համար աշխատելուց, եթե նրա ներկայությունից անհանգստություն զգան։ Թերթի աղբյուրը նշել է, որ արդեն ձևավորվել է այն մարդկանց «երկար ցուցակը», ովքեր օգտվել են այդ հնարավորությունից։

«Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աշխատել են նրա հետ, հեռացել են։ Լավագույն դեպքում կմնա նվազագույն հաստիքակազմ։ Հնարավոր է՝ կյանքում առաջին անգամ նա ստիպված լինի ինքնուրույն բացել մարդկանց առջև մուտքի դուռը», - The Sun-ին հայտնել է մեկ այլ զրուցակից։

Նշվում է, որ ներկայումս 65-ամյա Մաունթբեթեն-Վինձորը բնակվում է Wood Farm քոթեջում, սակայն սպասվում է, որ ապրիլից նա կտեղափոխվի Marsh Farm ֆերմերային տունը, որը նույնպես գտնվում է Սանդրինգհեմի կալվածքի տարածքում։

2019 թվականին արքայազն Էնդրյուն ստիպված է եղել հրաժարվել թագավորական ընտանիքի անդամի պաշտոնական պարտականությունների կատարումից՝ Էփշտեյնի գործով բռնկված սկանդալի պատճառով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն մեղադրանքներ է հնչեցրել նրա հասցեին՝ հայտարարելով, որ նա այն տղամարդկանց թվում է եղել, որոնց հետ իրեն 17 տարեկան հասակում հարկադրել են սեռական հարաբերություն ունենալ։

2022 թվականին Ելիզավետա II թագուհու որոշմամբ արքայազնը զրկվել է պատվավոր զինվորական կոչումներից և մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորի դերից։ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին արքայազն Էնդրյուն հայտարարել է, որ կդադարի օգտագործել Յորքի դքսի տիտղոսը։ Հոկտեմբերի 30-ին Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ Էնդրյուն կզրկվի «արքայազնի» տիտղոսից, որը նրան բաժին է հասել ի ծնե, Էփշտեյնի հետ նրա ընկերության մասին նոր հրապարակումների ֆոնին։

Տարիներ շարունակ արքայազնը հերքել է Ջուֆրեի մեղադրանքները։ Սակայն այն բանից հետո, երբ կինը հայց է ներկայացրել նրա դեմ ԱՄՆ-ում, բրիտանական թագավորական ընտանիքի անդամը գնացել է վեճի արտադատարանական կարգավորման, ինչի համար կնոջը վճարել է փոխհատուցում, որի չափը, ըստ լրատվամիջոցների տվյալների, կարող է հասնել 12 միլիոն ֆունտի (մոտ 15 միլիոն դոլար)։
Աղբյուր՝ News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>