«Ռոսիա» մոլի աշխատակիցների բողոքի ակցիան. Նրանց հանում են տարածքից (տեսանյութ)
«Ռոսիա» մոլի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 5–ի ռավոտյան բողոքի ակցիա են անցկացնում մոլի դիմաց։ Նրանք բողոքում են, որ տարիներ շարունակ առեւտրի կենտրոնի առաջին հարկում ոսկյա եւ արծաթյա զարդեր են վաճառել, իսկ հիմա իրենց հանում են այդ տարածքից։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ տարածքի սեփականատերը՝ Սուքիասյանների ընտանիքը, տարածքն ավելի շահեկան գնով տրամադրել է ինչ-որ այլազգի գործարարի, եւ իրենց առաջարկվել է տեղափոխվել այլ մոլեր։
«Սիլ կոնցեռնի» մամլո պատասխանատուն այս առնչությամբ հայտնել է, որ օրենքով նախատեսված կարգով՝ 2 ամիս ժամանակ է տրվել առաջին հարկի աշխատողներին, մի մասին առաջարկվել է առեւտրի կենտրոնի ազատ հատվածներում աշխատել: Այդ սրահում 2 ամսից վերանորոգում է սկսվելու, որի ավարտից հետո թե այն ինչ նպատակների կծառայի, դեռ որոշված չէ:
Աղբյուր՝ News.am

