Կթույլատրեն նորից սիգ որսալ
Կառավարության որոշմամբ, վաղվանից մինչև նոյեմբերի 20-ը Սևանա լճում կթույլատրվի սիգի արդյունագործական որսը։ Սահմանված է չափաքանակ՝ 550 տոննա՝ արդյունագործական պաշարի 40%-ը։
«Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։
Ըստ նախագծի, սիգի նախաձվադրման-ձվադրման ժամկետ է սահմանվել 2026 թ. նոյեմբերի 20-ից 2027 թ. փետրվարի 1-ը։

