Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել

Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը սկսում է սրվել։ ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ այդ ուղղությամբ շարժվող նավատորմի ֆոնին,միջուկային շարժիչով USS Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ, չինական 052D և 055 տիպի կառավարվող հրթիռային ականակիրները ճանապարհ են ընկել՝ Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու Օմանի ծոցում և Արաբական ծովում։

Պետք է նշել, որ չինական այս ականակիրների վրա տեղադրված ժամանակակից 346A/B տիպի ռադարները և էլեկտրոնային հետախուզության համակարգերը հնարավորություն ունեն հետևելու ամերիկյան ավիակիրների վրա գտնվող ինքնաթիռներին, այդ թվում՝ հինգերորդ սերնդի F-35C կործանիչներին։

Բացի այդ, Չինաստանից և Ռուսաստանից ռազմական զինտեխնիկա է  ժամանում Իսլամական Հանրապետություն: Չինական ռազմական  տեխնիկան մատակարարվում է  ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով՝ Պակիստանի միջոցով: Միևնույն ժամանակ, վերջին օրերին Իրան է ժամանել առնվազն չորս ռուսական տրանսպորտային ինքնաթիռ՝ երեք Ան-124-100 և մեկ հատուկ Իլ-76ՏԴ ինքնաթիռ: Այս մասշտաբի արտակարգ իրավիճակների լոգիստիկան վկայում է կարևորագույն տեխնոլոգիաների կամ ծանր զինամթերքի փոխանցման մասին, նշում են փորձագետները:

Փորձագետների կարծիքով, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ջանքերով, նրանք կարող են Իրանի վրա ստեղծել առաջին և երկրորդ մակարդակի հակաօդային պաշտպանության «գմբեթ», որը թույլ չի տա ԱՄՆ-ին, կամ Իսրայելին կրկնել անցյալ տարվա ամռանը 12-օրյա ռմբակոծությունների փորձը:

Մյուս կողմից, Իրանի վրա  ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը կտրուկ դեմ են տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները՝ բացառությամբ Իսրայելի:

Բանն այն է, որ Իրանի պետականության հնարավոր փլուզումը կարող է քաոսի մատնել ամբողջ տարածաշրջանը:

Հենց այդ հեռանկարից են վախենում, թե՛ Ծոցի արաբական երկրները, և թե՛ Թուրքիան:

Մյուս կողմից, ըստ ամերիկյան փորձագետների, Իրանում երբեք այս չափ մարդիկ բողոքի ցույցերի դուրս չէին եկել՝ սկսած 1979 թվականից:

Իսկ չօգտագործել այս պատմական հնարավորությունների  պատուհանը, սխալ կլիներ, նշում ենք նրանք:

Սակայն, բոլորին է հայտնի, որ միայն օդային ռմբակոծություններով, Իրանում հնարավոր չի լինի նոր ապստամբություն հրահրել:

Ըստ փորձագետների, որպեսզի, գոնե տեսականորեն հնարավոր լինի փոխել քաղաքական համակարգը, պիտի բանակի գոնե մի մասը սկսի աջակցել ապստամբներին, ինչպես որ դա եղավ 1979 թվականին:

Ինչպես նշում են  իսրայելցի պաշտոնյաները Reuters-ին և Haaretz-ին տված մեկնաբանություններում, միայն օդային հարվածները չեն կարող հուսալիորեն հանգեցնել ռեժիմի փոփոխության՝ առանց պատրաստի այլընտրանքային էլիտայի, կազմակերպված և վերահսկվող ընդդիմության և ցամաքային զորքեր տեղակայելու պարտավորության։

Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ռազմական վարժանքները ամրապնդում են հենց այս փաստարկը՝ ընդգծելով, որ Իրանը 2003 թվականի Իրաքը չէ։

Այս ֆոնին, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները Պարսից ծոցի երկրներին թվում են ոչ այնքան սպառնալիք, որքան անուղղակի զսպման գործոնի դեր են կատարում, ինչը մեծացնում է այն հավանականությունը, որ Սպիտակ տունը վերջին րոպեին կընտրի բանակցությունները՝ ուժի ցուցադրական կիրառման փոխարեն։

Այս հարցում, եվրոպացիները, ինչպես բոլոր հարցերում, փորձում են կրակի վրա յուղ լցնել, երբ որոշեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։

ԻՀՊԿ-ն ոչ միայն անվտանգության կառույց է, այլև իրանական քաղաքական համակարգի ողնաշարը, և դրա ապալեգիտիմացումը Եվրոպայի կողմից, փաստացի խրախուսում է Իրանի շուրջ հարցերը լուծել ռազմական ուղիով:

Ինչպես բոլոր հարցերում, Եվրոպան սկսել է նմանվել միջազգային պրովոկատորի, ով չունի հնարավորություն ինքնուրույն որևէ հարց լուծելու, սակայն պատրաստ է կրակի վրա յուղ լցնելու կոնցեպտով գործել:

Սակայն Իրանի դեպքում դա կարող է հանգեցնել համաշխարհային աղետի:

Քանի որ Իրանը չափազանց կարևոր երկիր է թե՛ Ռուսաստանի, և թե՛ Չինաստանի համար:

Այս տրամաբանությամբ, Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի զորավարժությունները դառնում են դիվանագիտությունը փոխարինելու և ճգնաժամը ուժի լեզվով ներկայացնելու փորձի հստակ պատասխան։

Վերջին նորությունները ուղակի փաստում են դրա մասին:

Թեհրանը առաջընթաց է գրանցել Միացյալ Նահանգների հետ վիճելի հարցերի շուրջ բանակցությունների կազմակերպման գործում, ասել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

«Չնայած լրատվամիջոցներում տիրող ռազմատենչ մթնոլորտին, բանակցությունների համար հիմք է ստեղծվում», - ասել է նա։

Հիշեցնենք, որ օրերս անսպասելիորեն Լարիջանին չնախատեսված այցով մեկնեց Մոսկվա և հանդիպեց Պուտինի հետ:

Որից հետո ամերիկյան կողմը հայտարարեց, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն, իսկ դրանից հետո իրանական  Fars News-ը տեղեկացրեց, որ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները հետաձգվում են և կանցկացվեն ոչ թե փետրվարի սկզբին, այլ այս ամսվա վերջում:

Այսպիսով Ռուսաստանն ու Չինաստանը Իրանի համար ուժի հենք են ստեղծում, որպեսզի Թեհրանը կարողանա ուժի դիրքերից բանակցել Վաշինգտոնի հետ:

Ինչ վերաբերվում է Հայաստանի շահերին, ապա սա լավ լուր է, քանզի Իրանի շուրջ առկա լարվածության ցանկացած թուլացում նպաստում է մեր երկրի անվտանգությանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>