Էստոնիան Երևանում դեսպանատուն կբացի
Դիտել նաև
Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի
Հայաստանի «ժամկետանց» դեսպանը
Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատուն
Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին՝ հնարավորինս զերծ մնացեք տեղաշարժերից. Սիրիայում ՀՀ դեսպանություն
Փոխնախարարը հաստատեց․ Տիգրան Բալայանին Ադրբեջանի դեսպանը սպառնացել է
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան՝ տեղեկացնելով նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Բրյուսելում սպոնտան հանդիպման մասին։
«Բրյուսելը մարդկանց միավորելու յուրահատկություն ունի։
Սպոնտան հանդիպում ունեցա իմ սիրելի ընկեր, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Եթե ոչ որևէ այլ վայրում, ապա այս տարի Երևանում Էստոնիայի դեսպանատան բացման ժամանակ մենք կրկին կհանդիպենք»,- գրել է Էստոնիայի ԱԳ նախարարը։

