Իշխան Զաքարյան-Խաչատուր Սուքիասյան տանդեմը փորձում է մաքրել Ծառուկյանի շրջապատը
Դիտել նաև
Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին
«Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան
Սեպտեմբերի 11-ին տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան. Սուրենյան
Սեպտեմբերի 11-ին տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան. Սուրենյան
«Մեր երկիր կրկին ներթափանցում են տաք օդային հոսանքներ». Գագիկ Սուրենյան. Տեսանյութ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին «Կենտրոն» հեռուստաընկերությունում առանցքային դերակատարությունից հեռացնելու մասին, որոնք ավելի ուշ հերքվեցին: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատում հնարավոր են ամենաարմատական փոփոխություններ, որոնք առնչվում են նրա քարոզչական, տնտեսական, նույնիսկ անվտանգության ոլորտներին: Մեր տեղեկություններով՝ Իշխան Զաքարյան-Խաչատուր Սուքիասյան տանդեմը փորձում է մաքրել Ծառուկյանի շրջապատը նրանցից, ովքեր ոչ մի գնով չդավաճանեցին նրան նույնիսկ 2015-ին, երբ թվում էր, որ Գագիկ Ծառուկյանի հանրային և առավել ևս քաղաքական ապագան ավարտված է»:
Ավելի մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

