Հ.Մորգենթաուի անվան N 126 հիմնական դպրոցը անհապաղ հիմնանորոգման կարիք ունի (տեսանյութ)
Սույն թվականի նոյեմբերի 20-ին «Մայր Հայաստան» խմբակցության անդամներով` ես և Սամվել Հարոյանն, այցելեցինք Աջափնյակ վարչական շրջանի Հ.Մորգենթաուի անվան հ 126 հիմնական դպրոց։
Կասեմ կարճ՝ ինչպես 188 և 156 դպրոցները, այնպես էլ այս դպրոցը շտապ հիմնանորոգման կարիք ունի։
ՀՀ կառավարություն և Երևանի քաղաքապետարան, անհապաղ միջոցներ ներգրավեք դպրոցը հիմնանորոգելու համար։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

