Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Ազգային շահը՝ նկարի դիմաց․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ինչպե՞ս կբնութագրեք այս նկարը։ Միաժամանակ երեք երկրի ղեկավար մեկ սեղանի շուրջ են․ երբ պատկերը բացվում է՝ հայտնվում են շատ թե պոպուլիստ, անգամ բռնապետ ղեկավարներ։ Թրամփից աջ նստած է Արգենտինայի նախագահը, որը Նիկոլից բեթար խոստումներով իշխանության եկավ․ նա էլ  օգատգործում էր չագուչ, նաև բենզասղոց՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում․ ընտրվեց, բայց երկիկրը նույն վիճակում է, բնակչության 30 տոկոսից ավելին շարունակում է մնալ աղքատ, 7 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ։ Նիկոլի չագուչի, խոստումների ու դրանց չկատարման մասին էլ հո գիտեք։ Նիկոլի ու էքսցենտրիկ Խավիեր Միլեյի նմանություններին մի օր կանդրադառնանք։

Այս նկարը կարելի է վերնագրել նաև «Ազգային շահը՝ նկարի դիմաց»։ Հունվարի 22-ին Դավոսում Նիկոլ Փաշինյանը մասնակցեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը։ Ուշագրավ էր, որ չորեքշաբթի մեկնեց Դավոս, հինգշաբթի ցերեկը կառավարությունը նոր հավանություն տվեց խաղաղության խորհրդի կանոնադրությանը՝ հանձնարարելով արտաքին գործերի նախարարին կազմակերպել կանոնադրության ստորագրումը, բայց արդեն էնտեղ թղթերը պատրաստ-դրված էին։ Իհարկե՝ մարդկանց հետաքրքրում է՝ Նիկոլը այնտեղ ինչ որոշումներ է կայացնելու, ու՞մ է ի՞նչ, խոսք տալիս։

Շատերիս հետաքրքրող հարցի պատասխանը չկա՝ Նիկոլի այդ ստորագրությամբ Հայաստանը ինչ է ստացել։ Պատասխանը չկա նաև այն հարցի, թե Հայաստանը ինչ է ստացել օգոստոսի 8-ի հայտնի վաշինգտոնյան հանդիպումից։ Մենք լսել ենք խաղաղության մասին լիքը խոսքեր, լսել ենք, որ խաղաղություն է արդեն մեկ տարի 8-9 ամիս, որովհետև չեն կրակում։ Բայց «չեն կրակում»-ը խաղաղություն չէ, հրադադար է․ դու չես դնում քո տարածքների դեօկուպացիայի հարցը, որ չկրակեն, դու համաձայնում ես սահմանագծում անել իրենց օգտին, որ չկրակեն, համաձայնում ես տարածքներ տալ, որ չկրակեն, համաձայնում ես սահմանադրություն փոխել, որ չկրակեն, համաձայնում ես ադրբեջանցիների բերել Հայաստանում ապրելու, որ չկրակեն, համաձայոնւմ ես Զանգեզուրի միջանցք տալ, որ չկրակեն, գերիներից չես խոսում․ Արցախ անուն չես օգտագործում, ինչ իրենց անգամ մի թեթև կնյարդայնացնի՝ չես անում։ Ու այսքանով հանդերձ՝ դու չես ստանում երաշխիք, որ այլևս չեն կրակելու։ Դա խաղաղություն չէ։

Նիկոլը արդեն մի քանի հատ սենց նկար ունի․ ու՞, դրանից ի՞նչ է փոխվել։ Էն առաջին նկարից հետո Ադրբեջանի համար չեղարկվել է զենքի վաճառքի արգելք սահմանող բանաձևը։ Հայաստանին ի՞նչ է եղել։ Ավելին ասեմ, Ամերիկայի հետ մի քանի փաստաթուղթ ստորագրեցին, այդ թվում՝ ռազմավարական համագործակցության, բայց Թրամփը Հայաստանը ներառեց այն երկրների մեջ, որոնց քաղաքացիների համար ներաղթի վիզաների տրամադրումը դադարեցնում է։

Ուզում եմ իմանալ՝ Փաշինյանի ստորագրած ու նախաստորագրած խաղաղության թղթերից հետո Ադրբեջանի պլանների, ցանկությունների, նկրտումների, հայտարարությունների մեջ ի՞նչ է փոխվել։ Թուրքիայի մոտ ի՞նչ է փոխվել․ ինչ պլաններ ունեին, նույնությամբ մնում են, կարդում ես իրենց մամուլը՝ սարսափում ես, ամեն ինչ կա, բացի խաղաղությունից։

Երբ ուենայինք խաղաղության երաշխիքներ, նաև Արցախը մերը լիներ, գրոհ չլիներ եկեղեցու վրա, 4 սրբազան չլիներ կալանքի տակ, ողջ սփյուռքում հայերը չխեղճանային, նորմալ հարաբերություններ լիեին տարբեր պետությունների հետ, Հայաստանի ղեկավարը գնար-նստեր Թրամփի կողքը, նկարվեր, համբուրվեր, կասեինք մալադեց․ բայց ոչինչ իր տեղում չէ, ո՛չ բարոյահոգեբանական մթնոլորը, ո՛չ սահմանների անվտանգությունը, ո՛չ երաշխիքները, 150 հազար փախստական ունենք, որոնք բառիս բուն իմաստով բախտի քմահաճույքին են, տասնյակներով գերիներ ունենք, մեր երկրին լուրջ ծառայություններ մատուցած, պետություն կայացրած մարդիկ կալանքի տակ են, քրգործերի տակ են, ինչի՞ վրա ուրախանանք․ որ Նիկոլը գնացել-նստել է Թրամփի կողքը նկարվե՞լ է։

Իսկ ինչի՞ հաշվին է, որ նա հայտնվեց էնտեղ, արդյո՞ք հայկական ազգային շահը զիջելու հաշվին չէ։ Իհարկե՝ դրա հաշվին է․ որովհետև տակը բան չկա․ նա՝ որպես գործիչ, նա՝ որպես երկրի ղեկավար, բան չունի առաջարկելու, բացառությամբ մեր հայկական կենսական շահերի զիջման։ Ու էդ շահերն էլ հետաքրքիր են բացառապես դաշնակիցներ Թուրքիային, Ադրբեջանին, իսկ Թրամփին, Ամերիկային՝ բոլորովին ոչ։ Նիկոլը ինչ էլ ստորագրի, Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակլը զսպող քաղաքականություն չի լիենլու ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ Եվրամիությունից։

Վերջերս Փաշինյանն ու իր ՔՊ-ն ոգևորվել են, որ ինքն ու Ալիևը արժանացել են Արաբական Միացյալ Էմիրությունների Շեյխ Զայեդի հիմնադրամի՝ մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակին։ Անկեղծ ասած՝ միայն զարմանալ կարելի է։ Փաշինյանն ու Ալիևը հրահրել են պատերազմ, Փաշինյանի՝ 2018-2020 թվականի ելույթները պատերազմի հրավեր են, բերել է պատերազմ, հանձնել է հայրենիք, 5 հազար զոհ է տվել, հնարավորություն է տվել Ադրբեջանին օկուպացնել Արցախը, օկուպացնել Հայաստանից տարածքներ՝ առանց կրակոցի, երկրի տարածքով միջանցք է տվել, հողեր է տալիս անկլավների անվան տակ, բայց երկուսն էլ ստանում են նույն խաղաղության մրցանակից։ Ընդ որում՝ մրցանակի արժանանալու մասին Նիկոլին հայտնելու համար Հայաստան էր եկել մրցանակային հանձնաժողովի անդամ Շառլ Միշելը, որը Նիկոլի հետ միասին 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կազմակերպեց, համաձայնեցրեց, ստորագրել տվեց թղթեր, որից հետո Արցախն ընկավ բկլոկադայի, հետո՝ պատերազմի մեջ ու հայաթափվեց։

Մրացանակային հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին ասում է՝ այն, ինչ անում է վարչապետ Փաշինյանն այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար, օրինակ է աշխարհում շատ հակամարտությունների համար։ Նույն Չադը, որի վարչապետ էր այդ պարոնը, 1970-80-ական թվականներին՝ 9 տարի պատերազմների մեջ է եղել Լիբիայի հետ՝ Աուզուի գոտու համար։ 1987-ին Չադը հաղթել է․ բա եթե Նիկոլի խաղաղության տարբերակը էդքան օրինակելի է Չադի նախկին վարչապետի համար, ինչո՞ւ չհանձնեց Աուզուի գոտին, ասեր հանձնում եմ պատերազմը ավարտեմ, ինչի՞ 9 տարի պատերազմեց ու հաղթեց։

Նիկոլն ու Ալիևը եթե հարաբերություները կարգավորեին առանց պատերազմի ու ստորագրեին հակամարտության կարգավորման մասին փաստաթուղթ, այո, կարելի էր և տալ մրցանակ։ Թե չէ՝ հրահրել է պատերազմ, պարտվել այդ պատերազմը, հանձնել ամբողջ հայկական մշակութային ժառանգությունը, որտեղ քլունգը գցում ես՝ հայկական հուշարձան է դուրս գալիս, ասել՝ սա ադրբեջանական հինավուրց տարածք է, ասել՝ մենք մեր հողերը հետ բերելու հարց չենք դիտարկում, անգամ գերիներին չպահանջել ու արժանանալ խաղաղության մրցանակի՝ աբսուրդ է։ Ասա բա մի հատ էլ խիզախության մրցանակ տվեք, որ այնքան խիզախ է, որ հայակական շահին ծառայող մի բան չարեց, բայց դեռ ուզում է մնալ ու շարունակել։

Չի բռնում, ժողովուրդ ջան։ Խաղաղության մասին պատկերացումները լրիվ տարբեր են․ այն, ինչ հասկանում է ժողովուրդը խաղաղություն ասելով, լրիվ ուրիշ է․ այն ինչ հասկանում է Հայաստանի իշխանությունը, լրիվ ուրիշ է, Ադրբեջանինը՝ ուրիշ։ ՀՀ քաղաքացին խաղաղություն ասելով հասկանում է սահմանների բացում, տարածքային ամբողջականության ճանաչում, մեր տարածքների դեօկուպացիա, արցախցիների վերադարձ, երաշխիք, որ ուժի գործադրում չի լինի, միջանցքի չբացում։ Ադրբեջանը խաղաղություն ասելով հասկանում է, որ Հայաստանի բանակը չզինվի, Հայաստանի սահմանները լինեն առանց զինվորների, բանակը կրճատվի, սահմանադրությունը փոխենք, հանքերը չշահագործենք, ատոմակայանը փակենք, առաջին պատերազմի մասնակիցներին դատենք, ադրբեջանցիներին բերենք բնակվելու։ Հայաստանի իշխանությունը ցանկանում է մնալ իշխանության, պահել աթոռները՝ ինչ գնով էլ լինի։ Հավատացեք, եթե նրանք Արցախը հանձնեցին, հետո Նիկոլը կանգնեց ԱԺ ամբիոնին, փորը մաժեց ու ասաց՝ «օխայ, էս ինչ լավ էր», Սյունիքի հանձնելուց էլ կասի, Վարդենիս հանձնելուց էլ կասի, Նոյեմբերյանը հանձնելուց էլ։

Կարճ ասած՝ Էս լուսանկարը հիմա որ նայում ես, ուզում ես հասկանալ՝ այ էդ ստորագրությունը դրած մարդը ի՞նչ կապ ունի մեզ հետ, մեր երկրի հետ, մեր շահերի հետ։ Եթե մեր երկրում չկա էդ խաղաղությունը, երկրի ներսում չկա, երկրի սահմաններից առավել ևս չկա, ի՞նչ ես դու ստորագրում ընդհանրապես, դու ինչ ես կարողանում ներդնել էդ համաշխարհային խաղաղության համար, քո ձախողման օրինակը՞։ Հանուն մեկ լուսանկարի՝ պատրաստ լինես տալ, ով ինչ ուզի։ Մենակ թողնեն նկարվի, կտա ինչ ուզեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>