Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Պատերազմ Արցախում
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ

Երվանդ Բոզոյան. ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է անում Ռուսաստանի դեմ

Past.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

-Օրերս ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Տիլլերսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը լրացուցիչ սանկցիաներ է կիրառելու Ռուսաստանի նկատմամբ, իսկ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերտն էլ հանդիպումներից մեկի ժամանակ նշել էր, թե իրենց հաջողվել է չեղարկել Ռուսաստանի՝ ավելի քան 3 միլիարդ դոլարի հասնող արտահանման գործարքները՝ հավելելով, թե դա պատիժ է 2016 թ. նախագահական ընտրություններին միջամտելու համար: ԱՄՆ-ն այս ամենով ի՞նչ նպատակներ է հետապնդում և ի՞նչ է ուզում ասել:

-Սա տնտեսական պատերազմ է Ռուսաստանի դեմ: Ֆորմալ պատճառներն, իհարկե, ԱՄՆ նախագահական ընտրություններին խառնվելն էր, Ղրիմի խնդիրը, Ուկրաինայի հետ հարաբերությունները, սակայն տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունն ավելի հեռահար, ավելի երկար ժամանակաշրջանում է իրականացվել: Պարզապես 2014 թ. այն որակապես նոր փուլի մեջ մտավ: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ռուսաստանի՝ իր գերտերության կարգավիճակը վերականգնելու փորձը հասկանալի պատճառներով Միացյալ Նահանգներին շահավետ չէր: Խորհրդային Միության փլուզումից հետո համաշխարհային միակ գերտերությունը մնաց ԱՄՆ-ն, և նրանք ամեն ինչ անում էին այդ կարգավիճակը պահպանելու համար:

-Այս ամենը մեկ բանի է տանում՝ տնտեսական գերակշռություն Ռուսաստանի կողմից թույլ չտա՞լ:

-Մինչև Խորհրդային Միության փլուզումը համաշխարհային երկու գերտերություն կար: Սառը պատերազմի արդյուքնում ԽՍՀՄ-ը փլուզվեց, և մնաց միայն Միացյալ Նահանգները: 90-ական թթ. Ռուսաստանը դարձել էր բավական թույլ և հետամնաց զարգացող երկիր, որտեղ նա լուրջ մրցակից չէր ԱՄՆ-ի համար: Վերջինս մարսեց իր նախկին արարքները Արևելյան Եվրոպայում, Բալթյան երկրներում, հետո անցավ Լատինական Ամերիկա, Հարավարևելյան Ասիա, արաբական աշխարհ՝ Ալժիրում փոխելով իրենց մարդկանց:

Ռուսաստանը չէր դիմադրում այդ ժամանակ, և նրա նկատմամբ սանկցիաները կրում էին բավական լատենտ բնույթ: Բայց երբ 2014թ. նրանք հայտ ներկայացրեցին Ուկրաինան պոկելու համար, Ռուսաստանն արդեն սկսեց դիմադրել, և Ղրիմի խնդիրն առաջացավ: Ռուսաստանը տեսնելով, որ Միացյալ Նահանգները հետևողականորեն փորձելու է մինչև վերջ պոկել Խորհրդային Միության բոլոր բեկորները, քայլ արեց դեպի Սիրիա՝ վերականգնելով իր դիրքերն այնտեղ:

Այստեղ արդեն առաջացավ ռուս-ամերիկյան գլոբալ հակամարտություն, և այդ պարագայում ցանկացած կայծ կարող էր հրդեհի պատճառ դառնալ, որն էլ եղավ ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտության խնդիրը:

Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի թիվ մեկ թշնամին Ռուսաստանն է, և նրանք այսօր ամեն տեղ տեսնում են ռուսական հետք ու վտանգ, և պայքարելու են բոլոր բնագավառներում՝ սկսած տնտեսականից վերջացրած մշակութայինով, սպորտով, քաղաքականությամբ և ռազմական ոլորտով:

-Ռուսաստանը սրան հավասարազոր պատասխան կտա՞:

-Ռուսաստանը փորձում է դիմադրել, Միացյալ Նահանգներն՝ իրենց խնդիրները լուծել: Թե ինչով կավարտվի այդ ամենը, ես չեմ ցանկանում գուշակել, որովհետև բավական վտանգավոր պրոցեսի մեջ են հայտնվել երկու կողմերն էլ: Միացյալ Նահանգներում չեն գիտակցում, որ վիրավոր արջից ավելի վտանգավոր կենդանի չկա: Նրանք չեն հասկանում, որ Ռուսաստանի դեմ այդ պատժամիջոցները շատ խորացնելը ինչի կհանգեցնի: Ռուսաստանը ռազմական գերտերություն է, և այնքան քանակի միջուկային զենք ունի, որ կարող է մի քանի անգամ ոչնչացնել ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև՝ ամբողջ աշխարհը:

Մանրամսները՝ Past.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>