Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
21
Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան

Քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթը անցավ Հայ Եկեղեցու վկայության նշանի ներքո

Հունվարի 25-ին Հռոմի Սուրբ Պողոսի տաճարում տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն՝ նախագահությամբ Նորին Սրբություն Պապ Լևոն ԺԴ (XIV)-ի, որով ամփոփվեց Քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթը՝ տարբեր Եկեղեցիների և եկեղեցական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ներկա էին Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Իրաքի հայոց թեմի առաջնորդ Օշական եպիսկոպոս Գյուլգուլյանը, Հռոմի հայ համայնքի հոգևոր հովիվ հայր Աթանաս Սարգսյանը, ինչպես նաև Շվեյցարիայից ժամանած և այնտեղ ուսանող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ hայր Մաղաքիա Տեր-Մկրտչյանը և hայր Մաշտոց Մխիթարյանը։
Ժամերգության ընթացքում Սրբազան Քահանայապետը հատուկ անդրադարձ կատարեց Հայ Եկեղեցու ավանդին։ Հիշեցնելով, որ այս տարվա աղոթքները պատրաստվել էին Հայաստանի Եկեղեցիների կողմից, Պապը նշեց, որ դրանք վկայություն են այն քաջ քրիստոնեական հավատքի մասին, որը հայ ժողովուրդը դրսևորել է իր պատմության ընթացքում՝ մի պատմություն, որտեղ նահատակությունը մշտական հատկանիշ է եղել։
Սրբազան Քահանայապետը հավատացյալներին կոչ արեց հայացք ուղղել Հայ Եկեղեցու ԺԲ (XII) դարի Կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալիին՝ հիշատակելով նրան որպես միասնության անխոնջ գործիչ։ Պապի խոսքով՝ Սուրբ Ներսես Շնորհալին խորապես գիտակցում էր, որ Եկեղեցու միասնության որոնումը վերաբերում է ողջ հավատացյալ ժողովրդին և ներառում է նաև հիշողության բժշկումը, որը կոչված է «անցյալի վերքերը փոխակերպել հաշտության ճանապարհների»։
«Սուրբ Ներսեսը մեզ կարող է ուսուցանել նաև այն վերաբերմունքը, որ պետք է ունենանք մեր միասնության ճանապարհին, ինչպես հիշեցնում էր իմ երանաշնորհ նախորդ Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ն․ «Քրիստոնյաները պետք է ունենան խոր ներքին համոզմունք, որ միասնությունը անհրաժեշտ է ոչ թե որևէ ռազմավարական առավելության կամ քաղաքական շահի համար, այլ Ավետարանի քարոզության բուն նպատակի համար» (Քարոզ՝ միջեկեղեցական արարողություն, Երևան, 26 սեպտեմբերի 2001)։
Ապա Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ Հայաստանը, որպես առաջին քրիստոնյա ազգ, շատ վաղ է ընդունել Ավետարանը՝ երբ Տրդատ թագավորը 301 թվականին մկրտվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ «Գոհություն հայտնենք, որ փրկության Խոսքը հպարտորեն այն քարոզած մարդկանց միջոցով, Արևելյան և Արևմտյան Եվրոպայի ժողովուրդները ընդունեցին հավատքը առ Հիսուս Քրիստոսի», - ասաց նա։ Պապը կոչ արեց աղոթել, որպեսզի «Ավետարանի ցանած սերմերը շարունակեն պտուղ տալ այս մայրցամաքում` պտուղ միության, արդարության և սրբության, նաև ի նպաստ ամբողջ աշխարհի ժողովուրդների և ազգերի միջև խաղաղութիան»։
Արարողության ընթացքում Պապը հատուկ ողջույն հղեց Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքության ներկայացուցիչ մետրոպոլիտ Պոլիկարպոսին, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, ինչպես նաև Վատիկանում Քենթերբերիի արքեպիսկոպոսի ներկայացուցիչ եպիսկոպոս Էնթոնի Բոլին։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>