Քաղաքային ոչ լեգետիմ «իշխանությունը» ստի ու կեղծիքի նոր բարձունք գրավեց Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարաձգվեց Ընտրություն, որից ոչ ոք չպիտի խուսափի
26
Պեկինում համոզված են, որ Թրամփի նպատակը ոչ թե Իրանն է այլ՝ Չինաստանը Փախուստ դոլարից. ինչ պետք է անի Հայաստանը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ամերիկացիները զոհաբերեցին քրդերին Քրիստոնեական միասնության աղոթք Միածնաէջ Մայր Տաճարում Արագածոտնի մարզպետն արգելեց Տեր Հայկին Թալինում Փաշինյանի մասնակցությամբ պատարագ մատուցի՝ ստիպելով լքել եկեղեցին Փաշինյանին Թալինի եկեղեցում դիմավորեցին «Նոլդու Փաշինյան» երգի ձայնագրությամբ (տեսանյութ) Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանի խոշոր հարկատուները 2025թ. հունվար-դեկտեմբերին վճարել են 1.946 տրլն դրամ հարկ Քաղաքային ոչ լեգետիմ «իշխանությունը» ստի ու կեղծիքի նոր բարձունք գրավեց «Նախարարի տեղակալներից մեկը գործառույթներ չունի, բայց չի զրկվել պարգևավճարներից»․ Անուշ Պողոսյան Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարաձգվեց Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը Պեկինում համոզված են, որ Թրամփի նպատակը ոչ թե Իրանն է այլ՝ Չինաստանը Փախուստ դոլարից. ինչ պետք է անի Հայաստանը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ընտրություն, որից ոչ ոք չպիտի խուսափի Ինչո՞ւ ամերիկացիները զոհաբերեցին քրդերին Մարդիկ վախենում են դուրս գալ տնից, որ չհայտնվեն հիվանդանոցներում (տեսանյութ) Իշխանական պատգամավորի էժանագին հայտարարությունը բացահայտ կեղծ է. Տեր Եսայի Գորիսում տեղի ունեցած պայթյունի մասին ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Քրիստոնեական միասնության աղոթք Միածնաէջ Մայր Տաճարում Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Չեխիային և դուրս եկավ փլեյ-օֆֆ Հավաքվածները անուն առ անուն վանկարկել և ոտնկայս ծափահարել են կալանավորված սրբազաններին. Քրիստինե Վարդանյան Զենքի կիրառմամբ միջադեպի հետևանքով զոհվել են Առուշ Առուշանյանի վարորդը և նրա հեռավոր ազգականը Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ» ՀՀ իշխանությունների դեմ կոմպրոմատներ ունի ոչ միայն Արևմուտքը, այլև Թուրքիան . Աղաջանյան Եվրոպական կառույցները թևերը քշտած Հայաստանում նախընտրական պրոցեսներին են լծվել. Գեղամ Մանուկյան Ոսկետափի եկեղեցին լեփ-լեցուն է հավատացյալներով Արագածոտնի մարզպետն արգելեց Տեր Հայկին Թալինում Փաշինյանի մասնակցությամբ պատարագ մատուցի՝ ստիպելով լքել եկեղեցին Փաշինյանին Թալինի եկեղեցում դիմավորեցին «Նոլդու Փաշինյան» երգի ձայնագրությամբ (տեսանյութ) Ե՛վ հին թալանածները, և՛ նոր թալանածները՝ բոլորը Փաշինյանի ձեռքում են. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Երևանյան իշխանություններն իրենց ապիկարությունն արդարացնելու համար Գյումրու վրա են փորձում ինքնահաստատվել Մարդիկ վախենում են դուրս գալ տնից, որ չհայտնվեն հիվանդանոցներում (տեսանյութ) Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ չի կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» Պարո՛ն Ավինյան, ԵԱՍՄ հիմնարկում ցախավելներն են կախարդակա՞ն, կամ ունիվերսա՞լ, թե՞ հիմնարկը ձյուն մաքրող բահեր չունի. ավագանի ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել․ «Հրապարակ» Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակը

Ընտրություն, որից ոչ ոք չպիտի խուսափի

Մենք ընտրում ենք «բենզին՝ պարտության դիմաց» ապրելաբանաձևը, թե՞ բռնում ենք վերականգնման, մեջքն ուղղելու ճանապարհը։ Սա է քաղաքակրթական ընտրությունը։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ընտրություն, որից ոչ ոք չպիտի խուսափի.

Այս հունիսին մենք, Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ, գնալու ենք ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ընտրության։ Նախկին բոլոր տարիներին, անկախ հարաբերությունների լարվածությունից մեր ընտրությունները եղել են կենցաղային, երբեմն՝ քաղաքական, կլանային, երբեմն՝ գաղափարական, բայց դրանք երբեք չեն եղել քաղաքակրթական ջրբաժան։

Անկախության 35-րդ տարում մենք կանգնում ենք քաղաքակրթական ընտրության առջև։ Սա փաստ է, որը պիտի խորությամբ գիտակցենք։

Կան բաներ, որ արդեն չկան․

Հավաքական ընդդիմությունը պետք է սա հասկանա և ըստ այդմ ձևակերպի իր առաքելությունը։ Այլևս չկա մինչև 2018-ի Հայաստանը, և ոչ էլ՝ աշխարհը։ Կա 2026-ը, և կան նրա իրողությունները։ Ով սա չի հասկանում, բնական ճանապարհով մերժվելու է։ Բայց իմ մտահոգությունը նրանք չեն, այլ՝ Հայաստանը։

Հայաստանը պետք է կառուցի նոր ներքին հարաբերություններ, նոր տարածաշրջանային հարաբերություններ և նոր արտաքին քաղաքականություն։

Եթե մենք դա չանենք, մեր փոխարեն դրանք կառուցելու են ուրիշները։ Եթե դետալացման կարիք կա, ապա՝ մենք նոր հարաբերություններ պետք է կառուցենք թե´ Ռուսաստանի հետ, թե´ Իրանի, թե´ Վրաստանի, թե´ Արևմուտքի։ Մենք նոր հարաբերություններ պետք է կառուցենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Հայաստանի համար կարևորագույն խնդիր է հենց Ադրբեջանի և Թուրքիայի հետ մտածված, ճիշտ հաշվարկված, նորմալ հարաբերությունների հաստատումը, ասել է թե՝ այսօրվա Չպատերազմ իրավիճակի հետագա ճիշտ կառավարումը։ Դրա բացառիկ հնարավորությունը Հայաստանի հաջորդ իշխանությանն է՝ պայմանով, որ այս ամենը կգիտակցվի։

Հաջորդը՝ շատ խոշոր քայլեր են պետք ժամանակակից պետություն կառուցելու ուղղությամբ՝ գրագետ, խիզախ քայլեր, առանց հետ նայելու։ Սրա հիմքում պետք է լինի ճիշտ տնտեսական քաղաքականությունը և երկրի դեմոգրաֆիկ վիճակի կտրուկ բեկումը, հայրենադարձության ալիքը։ Չանենք սա, չենք հասցնելու աչք թարթել, և նույնիսկ այսօրվա Հայաստանը դառնալու է երազանք։

Պարտադրված ընտրություն․

Գործող իշխանությունն ինքն առաջարկել է, ինչ-որ իմաստով՝ պարտադրել է քաղաքակրթական իր ընտրությունը՝ անկրակոց կյանք՝ թուրքական աշխարհի հովանու ներքո։ Սա արագորեն ենթադրելու է տնտեսական կլանում և դեմոգրաֆիկ բալանսի անվերադարձ խախտում՝ ի հաշիվ հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերաբնակեցման»։ Կրկնում եմ՝ սա կատարվելու է շատ արագ։

Հավաքական ընդդիմությունը, հատկապես դրա առանցքային դերակատարները պետք է համարժեք պատասխանեն և ժողորդի ընտրությանը ներկայացնեն իրենց քաղաքակրթական ընտրության այլընտրանքը, որն է՝ փոքր, ինքնիշխան, արժանապատիվ պետություն, որը լավ հարաբերություններ է հաստատում իր բոլոր հարևանների հետ, երկիրը հանում է միջազգային էսկալացիայի քարտեզից և տանում է ժամանակակից պետության կառուցման ինտենսիվ քաղաքականություն։

Մենք եկել ենք մի հանգրվանի, երբ Նիկոլ հայհոյելն արդեն անիմաստ զբաղմունք է, պետությանը ոչինչ չտվող։ Արդեն խնդիրն անձը չէ, նույնիսկ նրա բերած կորուստները չեն, այլ՝ այս պահի քաղաքակրթական նժարի ընտրությունը։ Մենք պետք է մեր մեջ և մեզ համար ընտրություն կատարենք. բանտերում սրբազաններ հանդուրժող ա՞զգ ենք, եկեղեցու վրա հարձակումներ հադուրժող ա՞զգ ենք, թե՝ այլ։ Հավանաբար, երկուսն էլ ընտրություն է, և ո՞րը պիտի անենք։

Մենք ընտրում ենք «բենզին՝ պարտության դիմաց» ապրելաբանաձևը, թե՞ բռնում ենք վերականգնման, մեջքն ուղղելու ճանապարհը։ Սա է քաղաքակրթական ընտրությունը, որը պետք է հստակորեն առաջարկվի։ Ավելին. հավաքական ընդդիմության խնդիրն է՝ սեփական հասարակությանը պարտադրել անել այդ ընտրությունը։ Ստեղծել իրավիճակ, որ որևէ մեկը չկարողանա խուսափել ընտրություն կատարելուց։ Հասարակությունը պետք է իր վրա վերցնի իր հետագա ճակատագրի պատասխանատվությունը։

Այս առումով չափազանց կարևոր է, որ առանցքային ընդդիմության թիմերը կազմվեն ներկայացուցչական, թիմային տրամաբանությամբ, և ոչ թե՝ կլանային կամ շքախմբային։ Կա՞ էդ գիտակցումը. դժվարանում եմ ասել։

Եվ շատ կարևոր է, որ հավաքական ընդդիմության առանցքային թիմերը վաստակեն ընտրողների վստահությո´ւնը, և ոչ թե՝ էմոցիաները հաճելի արտոնությունների դիմաց։

Այս քաղաքակրթական ջրբաժանում բեկում մտցնելու համար իրական, չմանիպուլացված հասարակական վստահություն է պետք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan