Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
20
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Ինչո՞ւ ամերիկացիները զոհաբերեցին քրդերին

Սիրիական քրդերի բնակչությունը 2007 թվականի դրությամբ գնահատվում էր 1.7 միլիոն (երկրի նախապատերազմյան բնակչության մոտավորապես 10%-ը): Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանը, որտեղ նրանք հիմնականում բնակվում են, ռազմավարական նշանակություն ունի. այնտեղ կան նավթի զգալի պաշարներ:

Պատմականորեն,  քրդերը նախկինում միշտ խաղացել  են մանրադրամի դեր՝ Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների միջև:

Ասադի ռեժիմի ժամանակ քրդերը օգտագործվում էին Թուրքիայի դեմ, որի արդյունքում վերջիններս պարբերաբար կոտորածներ էին կազմակերպում և ներխուժում էին Սիրիայի հյուսիսային տարածքներ՝ քրդերին հետապնդելու պատրվակով:

Սիրիայի կառավարությունը նախկինում  խտրական քաղաքականություն էր վարում քրդական փոքրամասնության նկատմամբ. դպրոցներում արգելված էին  քրդական լեզվի և մշակույթի դասավանդումը, հողերը  և նավթահանքերը  տրամադրվում էին  արաբներին, իսկ քուրդ ակտիվիստները հետապնդվում էին։ Ավելին, մինչև 300.000 տեղացի քրդերի տրվել էր ոչ քաղաքացու կարգավիճակ՝  դրանից բխող հետևանքներով։

Բանն այն է, որ այդ քրդերը Թուրքիայից եկած փախստականներ էին, որոնք հետապնդվում էին Թուրքիայի իշխանությունների կողմից:

Ավելին, երբ Սիրիայի և Թուրքիայի միջև քրդերի հարցով սրացում էր արձանագրվում, կողմերը արագորեն հաշտություն էին կնքում և, միաժամանակ, թե՛ Սիրիայի, և թե՛ Թուրքիայի իշխանությունները դեմ էին, որ քրդերն ունենային ինքնավարություն:

Այսինքն, իրար դեմ այդ երկրները հիբրիդային պատերազմ կազմակերպում էին, քրդերին օգտագործելով որպես մանրադրամ, սակայն վերջիններին ինքնավարություն չտրամադրելու հարցում միակարծիք էին լինում:

Արդյունքում, քրդերի բողոքը պարբերաբար փողոց էր դուրս գալիս և դաժանորեն լռեցվում էր:

Ինչո՞ւ  էին քրդերը չեզոքություն  պահում Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում

2011 թվականին, երբ «արաբական գարնան»  ալիքի  հերթական փուլում այն տարածվեց նաև Սիրիայի վրա, քրդերը որոշեցին չեզոքություն պահպանել, քանի որ գիտեին, որ այդ ալիքի իրական կնքահայրը Էրդողանն էր, ով ցանկանում էր, այդ ալիքն օգտագործելով, կյանքի կոչել իր օսմանյան ամբիցիաները:

Եգիպտոսում և Լիբիայում այն չստացվեց, Իրաքը կազմաքանդվեց, և Էրդողանը հույս ուներ, որ գոնե Սիրիայում կհասնի հաջողության:

Այդ իսկ պատճառով, 2011-ի մայիսին, քրդերի շահերը ներկայացնող 12 կազմակերպություն միացան իրար և հայտարարեցին, որ չեզոքություն են պահպանելու Ասադի  ռեժիմի և նրա ընդդիմադիրների միջև պայքարում:

Սակայն մեկ տարի անց, քրդերը հռչակեցին Սիրիայի հյուսիս-արևելյան մասում ինքնավարություն, այն կոչելով քրդական Ռոժավա, կամ Արևմտյան Քրդստան:

Այդ քայլով քրդերը փաստացի հայտնվեցին հակամարտության մեջ և՛ Ասադի հետ, և՛ արաբական սունի իսլամիստների հետ:

2016 թվականի Մարտի 16-ին քրդական  «Դեմոկրատական ​​միություն» կուսակցությունը հայտարարեց իր վերահսկողության տակ գտնվող տարածքում դաշնային շրջանի՝ Հյուսիսային Սիրիայի Դաշնության (Ռոջավա) ստեղծման մասին:

Մայիսի 24-ին «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը», որոնց թվում են քրդական ժողովրդական պաշտպանության ջոկատները (YPG), սիրիական ընդդիմադիր խմբավորումները և ասորական, հայկական և թուրքմենական աշխարհազորայինները, հայտարարեցին Ռաքքայի՝ «Իսլամական պետության» (ԻՊ) «մայրաքաղաքի» վրա հարձակման մեկնարկի մասին:

Քրդերի այս որոշումից հետո, նրանց սկսեցին հետևողականորեն աջակցել ամերիկացիները:

Քանի որ, Ասադը իրենց ընդունելի չէր, և միակ ուժը, որ պատրաստ էր պայքարել իսլամիստների դեմ, քրդերն էին:

Ավելին, քրդերը կարողացել էին իրենց դրոշի տակ համախմբել այլ ազգային փոքրամասնությունների ներկայկացուցիչներին՝ հայերին, ասորիներին, թուրքմեններին և նույնիսկ տեղի արաբական ցեղերին:

Քրդերի հաջողությունից խիստ վրդովված էր Թուրքիան, որը վախենում էր, որ Սիրիայում նույնպես կարող էր կրկնվել Իրաքի պատմությունը, որտեղ  քրդերը ստացան ինքնավարություն՝ օգտվելով ԱՄՆ-ի և արաբական ռեժիմների միջև եղած տարաձայնությունից:

Նույն թվականի օգոստոսին Թուրքիան ներխուժեց Սիրիա՝ օկուպացնելով Սիրիայի հյուսիսի մոտ 5 հազար քառ. կմ տարածք (այսինքն մոտ Արցախի չափ տարածք):

ԱՄՆ-ն, որպեսզի կանխեր Թուրքիայի առաջխաղացումը, իր զորքերը մտցրեց Սիրիայի հյուսիսային տարածքներ, նշելով, որ թույլ չի տա որ բախվեն Թուրքիայի զինված ուժերն ու քրդերը:

Արդյունքում ամերիկացիները թույլ տվեցին վերահսկողություն սահմանել թուրք-սիրիական սահմանի 900 կմ-ից 700-ի վրա, սակայն, թույլ չտվեցին, որ թուրքերը իրենց զորքերը մտցնեն Սիրիայի տարածքից ներս, ոչ ավել՝ քան 30-40 կմ խորությամբ:

Արդյունքում, քրդերը կարողացան իրենց անվտանգությունը պահպանել Թուրքիայից՝ ԱՄՆ-ի շնորհիվ:

Միաժամանակ, քրդերին հաջողվեց իրենց վերահսկողության տակ վերցնել ոչ միայն Սիրիայի հյուսիսային մասը, որտեղ շատ քրդեր էին ապրում, այլև երկրի արևելյան մասը, որտեղ քրդեր չկային:

Քրդերը փաստացի վերահսկում էին այդ երկրի մոտ 30-35 տոկոսը:

Թուրքերը հասկանում էին, որ քանի դեռ Ասադի ռեժիմը ընդունելի չէր ամերիկացիների համար, քրդերը կունենային լայն ազտություններ:

Էրդողանը հասկանում էր, որ քրդերի հարցը հնարավոր է լուծել, եթե տապալվեր Ասադի ռեժիմը:

Սակայն վերջինիս աջակցում էին Մոսկվան և Թեհրանը:

Ավելին, Ասադի ռեժիմի հետ քողարկված ձևով համագործակցում էր  նույնիսկ Իսրայելը:

2024 թվականի վերջին, Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկմամբ, Սիրիայում իրավիճակը արմատապես փոխվեց։ Դամասկոսում իշխանությունը զավթած Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած արմատական ​​իսլամիստական ​​խմբավորումները նոր ունիտար պետություն կառուցելու ուղի ընտրեցին, որտեղ բաասական գաղափարախոսությունը կփոխարինվեր «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսությամբ ։ Էրդողանը, որը սկզբնապես 2011 թվականից ի վեր աջակցում էր իսլամիստներին և զինված ընդդիմությանը Սիրիայում, ստանձնեց նոր ռեժիմի վերահսկողի դերը։

Սակայն, սիրիացիների կողմից Դամասկոսում 2024-2025 թվականներին սպասվող բարեփոխումներն ու փոփոխությունները չիրականացան։ Մեկ բռնապետական ​​ռեժիմը պարզապես փոխարինվել է մեկ այլով, և  Դամասկոսի Իրանի  «խամաճիկի» դերը այժմ փոխարինվել է Անկարայի  «խամաճիկ» լինելով։ Էրդողանը Սիրիան համարում է իր պրոտեկտորատը և փորձում է վերականգնել թուրքական ազդեցությունը այնտեղ, ինչպես դա տեղի էր ունենում Օսմանյան կայսրության ժամանակներում։ Թուրքական դրոշներն արդեն կարելի է տեսնել Սիրիայի մի քանի շրջաններում, որոնք սահմանակից են Թուրքիային, թուրքական լիրան շրջանառության մեջ է, և թուրքերենը ոչ միայն օգտագործվում է առօրյա կյանքում, այլև դասավանդվում է դպրոցներում։ Դամասկոսում, իսլամիստների իշխանության գալուց ի վեր, մեկ տարվա ընթացքում չի ստեղծվել ներառական կառավարություն, չի քննարկվել նոր սահմանադրություն, և չեն անցկացվել նախագահի և խորհրդարանի ժողովրդավարական ընդհանուր ընտրություններ։

Ավելի քան 7 միլիոն սիրիացի շարունակում է մնալ հարևան երկրների վրանային ճամբարներում, իսկ Սիրիայում մնացած քաղաքացիները գտնվում են մարդասիրական աղետի եզրին։

Ազգային և կրոնական փոքրամասնությունները (ալավի արաբներ, շիա արաբներ, դրուզ արաբներ, քրդեր, հայեր, ասորիներ և այլք) հայտնվել են «երկրորդ կարգի քաղաքացիների» վիճակում. նրանց դեմ ձեռնարկվում են ճնշման և սպառնալիքի գործողություններ, այդ թվում՝ բացահայտ կոտորածներ։

Այսօրվա Սիրիայի ռեժիմի թիրախում առաջինը ալավիներն  ու դրուզներն էին։

Իսկ ահա, 2026 թվականի սկզբին, հերթը հասավ քրդերին։ Էրդողանի հրահրմամբ՝ Ալ-Շարաա-ի  խմբավորման զինյալները, օգտագործելով ռազմական տեխնիկա և հրետանի, սկսեցին Հալեպի քրդական թաղամասերը մաքրել տեղական ինքնապաշտպանության ուժերից։  Քաղաքացիական զոհերից և բնակելի շենքերի ավերածություններից խուսափելու համար քրդական աշխարհազորայինները ստիպված եղան նահանջել և վերաբնակեցվել Ռոժավայի այլ շրջաններ։

Անշուշտ, ալ-Շարաայի  կառավարության և թուրքական լիազոր ուժերի կողմից քրդերի դեմ շանտաժը, ճնշումը և ագրեսիվ գործողությունները Անկարայի, Վաշինգտոնի և Էր-Ռիադի միջև համաձայնության արդյունք էին: Թրամփը, ըստ երևույթին, որոշել է Ասադից հետո Սիրիայի վերահսկողությունը հանձնել իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային: Պատահական չէ, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը շատ ակտիվ դեր է խաղացել Սիրիայի ներքին գործերում:

Ինչո՞ւ  ամերիկացիները որոշեցին զոհաբերել իրենց  հավատարիմ դաշնակից քրդերին

Ասադի ռեժիմի տապալումից հետո ԱՄՆ-ի դիրքորոշումը Սիրիայի կենտրոնական իշխանությունների հանդեպ կտրուկ փոխվել էր, և քրդերը դա չէին կարող չտեսնել:

Արդյունքում, Սիրիայում կտրուկ մեծացել էր Թուրքիայի դերը:

Հաշվի առնելով այս ամենը՝ քրդերը անցյալ տարվա վերջում համաձայնվեցին ինտեգրվել ներկայիս  Ալ-Շարայի վարչակազմի հետ, հույս ունենալով, որ կկարողանան պահպանել իրենց քաղաքական սուբյեկտայնությունը այդ երկրի կառավարման մեջ: Քրդերի համոզմունքը այն էր, որ ամերիկացիների համար միայն քրդերը կարող էին լինել հուսալի դաշնակից:

Բացի այդ, քրդերը հույս ունեին, որ իրենց կաջակցեր Իսրայելը, որ ունի հուսալի հարաբերություններ Թրամփի վարչակազմի հետ:

Սակայն քրդերին աջակցության կրճատումը Դոնալդ Թրամփի հետևողական քաղաքականությունն է։  2025 թվականի հունիսին ԱՄՆ-ն որոշեց փակել Սիրիայում գտնվող իր ութ ռազմաբազաներից  յոթը։

Իսկ, 2025 թվականի նոյեմբերին Թրամփը հանդիպեց ալ-Շարաայի հետ և չեղարկեց Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Ըստ տարածաշրջանի դիտորդների՝ դա ամերիկյան քաղաքականության փոփոխություն էր քրդերի պաշտպանությունից դեպի «կառավարվող ելք»։ Ըստ դիտորդների՝  քրդերը  անփոխարինելի էին  2015-ից 2019 թվականներին. իսլամական պետության   դեմ պայքարը պահանջում էր հետևակային ուժեր, իսկ նավթը հնարավորություն էր տալիս վերահսկել տարածաշրջանը։ «Սակայն այժմ իսլամիստները  մարգինալացված են, և քրդերը դարձել են ռիսկի գործոն ԱՄՆ-ի համար՝ առանց որևէ օգուտի, հատկապես Թուրքիայի հետ հարաբերություններում»,- նշում են դիտորդները։

Ըստ քուրդ հայտնի վերլուծաբան Դյուրեի՝ քրդերը հրաժարվեցին դիմադրել Դամասկոսի այսօրվա ռեժիմին՝ ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխության պատճառով:

Ավելին, ըստ նրա, վերջին զարգացումները հերքեցին նաև այն առասպելը, թե իբր քրդերին աջակցում էր Իսրայելը:

Ըստ նրա, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Բարաքին հաջողվեց համոզել Թրամփին, որ Սիրիայում պետք է ավելի շատ հաշվի առնել Թուրքիայի, այլ ոչ թե Իսրայելի շահերը:

Այս անհավանական թվացող հանգամանքը փաստի առաջ կանգնեցրեց քրդերին, և վերջիններս ոչ միայն կորցրեցին տարածքներ, այլև կանգնած են լրջագույն վտանգի առջև, քանզի մնացել են միայնակ՝ Սիրիայի ներկայիս ռեժիմի և Թուրքիայի դեմ:

Այս ամենը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ միայն մեկ դաշնակցի վրա հույս դնելով, քրդերը, փաստացի դարձան նրանց համար մանրադրամ, երբ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն առանց քրդերի կկարողանա պահպանել իր շահերը այդ երկրում:

Մինչդեռ, եթե քրդերը, ԱՄՆ-ից բացի, փորձեին աշխատել ռուսների, Իսրայելի և Իրանի հետ, որն իրենցից կպահանջեր լուրջ դիվանագիտական ջանքեր, ապա այսօրվա վիճակում չէին հայտնվի, քանի որ այդ դեպքում նույն Թրամփը մի քանի անգամ կմտածեր. զոհաբերե՞լ իր դաշնակիցներին, թե՞ ոչ:

Մինչդեռ այսօր քրդերը կանգնեցին գոյաբանական խնդրի առջև՝ չունենալով որևէ այլնտրանքային աջակցության կենտրոն:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>