Զենքի կիրառմամբ միջադեպի հետևանքով զոհվել են Առուշ Առուշանյանի վարորդը և նրա հեռավոր ազգականը
Զինված միջադեպ է տեղի ունեցել Գորիսում: Վեճի ժամանակ, ըստ մեզ հասած տեղեկությունների, նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը, ինչպես նաև Արցախից դուրս եկած մի երիտասարդ վիրավորվել է, այժմ նրան վիրահատում են: Այդ մասին հայտնում է 24News-ը։
Մեր տեղեկություններով, ողբերգական միջադեպը կենցաղային պատճառ ունի, Առուշանյանն այս թեմայի հետ կապ չունի:
Տեղեկատվության վերաբերյալ 24News-ը դիմել է ՆԳՆ ոստիկանոթյուն, որտեղից դեռ չեն արձագանքել։
Աղբյուրը` Panorama.am

