Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր մենք գրել էինք, որ դեկտեմբերից կալանքի տակ պահվող Արշակ Սրբազանի քրեական գործում, մեր տեղեկություններով, տրագիկոմեդիկ զարգացումներ են տեղի ունեցել և նախաքննության մարմինը խուճապի մեջ է։ Պարզվում է, այս հորինված մեղադրանքի համար հիմք հանդիսացող իրեղեն ապացույցը՝ թմրախոտի գլանակը Արմավիրի մարզային քննչական վարչությունից անհետացել է. կամ քննիչներն են ծխել կամ անփութության հետեւանքով 7 տարվա մեջ կորցրել են: Մեզ ասացին,որ այս գործը քննող քննիչները, ինչպես նաեւ վարչության պետը ահը սրտներում սպասում են, որ պատժվելու են` գուցե անգամ աշխատանքից ազատվեն, որովհետև չկա իրեղեն ապացույցը, չկա գործը: Արշակ արքեպիսկոպոսին կալանավորելու հրահանգը ուղիղ վարչապետից է իջեցվել, ուստի բոլորը գիտակցում են դրա կարևորությունը, բայց իրեղեն ապացույցի բացակայության պայմաններում անհնարին է գործ քննել, ու հատկապես անձին պահել կալանքի տակ։ 

Փաստաբան Միհրան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նախադեպ է սա և ի՞նչ հետևանքներ կարող է թողնել։ Փաստաբանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է․ «Ակնհայտ է, որ եթե պրոցեսը հավասար պայմաններում դիտարկեինք, ապա թմրամիջոցների իրացման հանցակազմի պարագայում, եթե իրացման առարկա առկա չէ, ապա անհնար է դառնում դրա չափի մասին խոսելը։ Եթե իրավական մաթեմատիկային՝ տրամաբանությանն ենք նայում, ապա ինչ-որ մեկը ցուցմունք է տվել, որ ինչ-որ մեկից ձեռք է բերել թմրամիջոց, կամ ինչ-որ մեկը իր պայուսակի մեջ թմրամիջոց է գցել և այլն։ Թմրամիջոցի առկայությունը միայն կարող է հստակեցնել, թե ինչ հոդվածի մասին պետք է խոսք գնա և ըստ դրա միայն կայացվի որոշում։ Եթե չկա ապացույց, ապա չեն կարող ասել թմրանյութի չափը զգալի՞ էր, առանձնակի՞ զգալի էր, թե՞ խոշոր չափերով։ Չկա ապացույց, չկա թմրանյութի չափ։ Սա իրավաբանական թեորեմ է՝ եթե չկա ապացույց, ապա պետք է խոսվի ամենանվազ չափի մասին, բայց ես կարծում եմ, որ այս գործի շրջանակներում այս տրամաբանությունը չի գործելու։ Ես հենց Ձեզ հետ զրույցում էլ նախորդ անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ իշխանության հիմնական նպատակն այս գործում այն է, որ Արշակ սրբազանի անունը հասարակության հիշողության մեջ ասոցացվի թմրանյութերի հետ։ Սրբազանն օգտագործե՞լ է թմրանյութ, թե՞ չի օգտագործել, սա իշխանական քարոզչության համար գլխավոր հանգամանք չէ։ Ամեն դեպքում իրացված թմրամիջոցի բացակայությունը խոսում է այդ հոդվածի ամենանվազագույն մասի մասին»։ 

Հարցին՝ ինչպե՞ս կարող է իրավապահների ձեռքից ապացույց անհետանալ, սա ի՞նչ է նշանակում, Պողոսյանն ասաց․ «Մենք այդ առումով չպետք է զարմանանք, քանի որ սա նորություն չէ։ Գումարից սկսած մինչև ամենահասարակ բաները կարող են անհետանալ իրավապահների ձեռքից։ Վերջերս քննչական մարմնից անհետացել էր իրեղեն ապացույց հանդիսացող 500 հազար դոլար։ Այդ մասին հանրությունն իմացավ, քանի որ խոսքը բավականին մեծ գումարի մասին էր, սակայն նման դեպքեր էլի են լինում, սակայն ոչ միշտ է այդ մասին աղմուկ բարձրանում։ Մեր իրավապահ մարմինների համար իրենց իսկ տարածքից գողության դեպքերը դարձել են սովորական երևույթներ, կարող ենք շատ տարբեր վարկածներ մտածել, արդյո՞ք գողություն է կատարվում, գուցե՞ անփութությո՞ւն է, գուցե՞ դիտավորություն։ Ամեն դեպքում նախորդ Քրեական օրենսգիրքը իրեղեն ապացույցների ոչնչացումը, կամ փոփոխությունը նախատեսում էր որպես քրեական հանցագործություն։ Հիմա նույնպես իրեղեն ապացույցի անհետացումը քրեական հանցագործություն է, սա կարող եմ պնդել, սակայն նոր օրենսգրքում ապացույցի անհետացումը չի համարվում քրեական հանցագործություն»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>