ՔԿ-ն հերքում է զինծառայողի մահվան գործով 9 անձի ձերբակալված լինելու մասին լուրը
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը հերքել է լրատվամիջոցներից մեկի այսօրվա հրապարակումը՝ նշելով, որ զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է միայն մեկ անձ, այլ ձերբակալվածներ չեն եղել։
ՔԿ խոսնակը հիշեցրել է, որ դեռ 2026 թվականի հունվարի 16-ին պաշտոնապես հայտնել է՝ նախաքննության ընթացքում ձերբակալվել է միայն 1 անձ, որը ներկայումս կալանավորված է։
«Վերահաստատում եմ՝ քրեական վարույթի նախաձեռնման պահից սկսած միայն մեկ անձ է ձերբակալված եղել»,- նշել է Կիմա Ավդալյանը։

