Նարեկ Սամսոնյանը դադարեցնում է հացադուլը
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը դադարեցնում է հացադուլը։ 14 օր հացադուլի հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանը քիչ առաջ ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
«Բժշկի հետ զրույց տեղի ունեցավ, մանրամասն ներկայացրեց Նարեկին թե իր հիվանդության, թե հացադուլի՝ իր հվանդության վրա ազդեցության բոլոր հետևանքները, ցուցեց անհապաղ հոսպիտալացում։ Այս ամենը հաշվի առնելով՝ Նարեկը որոշում կայացրեց դադարեցնել հացադուլը։
Կարծում եմ՝ ճիշտ որոշում էր, քանի որ իր վիճակն անհանսգտություն է առաջացնում բոլորիս մոտ»,- ասաց Մելիքյանը։
Նա հիշեցրեց, որ Սամսոնյանի հացադուլը պայմանավորված էր իր նկատմամբ խայտառակ ապօրինությունների հետ։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։ Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ խայտառակ դատավարությունը դադարեցնելու պահանջով։
Ռ.Մելիքյանն ավելի վաղ ասել էր. «Կներեք, չեմ բացահայտի բովանդակությունը, բայց Նարեկ Սամսոնյանը լուրջ առողջական խնդիր ունի։ Հատկապես այդ հիվանդության պայմաններում հացադուլը շատ ավելի արագ է ազդում մարդու վրա, շատ ավելի արագ է մարդուն հյուծում։ Բժիշկների հետ եմ խոսել։ Դեկտեմբերին պլանային վիրահատություն էր նախատեսված, բայց նոյեմբերի 13-ին Նարեկին ձերբակալեցին, կալանավորեցին, բանտային պայմաններում խնդիրները մեծացան»։
Աղբյուրը` Panorama.am

