Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն
Հունվարի 22-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Այդ մասին տեղեկացնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմից.
«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը, հանիրավի անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»:

