Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

Տեղյա՞կ եք, որ Փաշինյանի կառավարությունը 2025 թվականին լրացուցիչ 2 մլրդ 800 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք է վերցրել. Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը կարճ տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում ոչ միայն սկանդալային թվեր է ներկայացնում, այլև մանրամասն ներկայացնում է, թե Կառավարությունն ինչպես է 2 մլրդ 800 մլն դոլար նոր պարտք վերցրել ու ինչ է արել։

«Հայեր ջան, տեղյա՞կ եք, որ Փաշինյանի կառավարությունը միայն 2025 թվականին լրացուցիչ մոտավորապես 2 մլրդ 800 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք է վերցրել։ Հիմա կասեք՝ այս ի՞նչ ահռելի թիվ ես ասում. հիմա կբացատրեմ, թե ինչ թիվ է, որտեղից է, իրենց աղբյուրներով էլ ամեն ինչ ցույց կտամ։ Բայց մինչ այդ, առաջարկում եմ հետևել իմ սոցիալական էջերին, քանի որ պատրաստվում եմ շարունակաբար ձեզ տրամադրել տեղեկատվություն՝ հատկապես ֆինանսական միջոցների մասին, թե ինչ է անում ձեր փողերն այս կառավարությունը։ Նույն հարկ վճարողներից են գումարներ հավաքագրում այս պարտքերը սպասարկելու համար։ Եթե պարտքը շարունակաբար այս տեմպով աճի, հարկերն էլ պետք է մեծացնեն, որպեսզի լրացուցիչ գումարներ ներգրավվեն՝ պարտքերը սպասարկելու համար։

Վերադառնամ բուն խնդրին՝ 2 մլրդ 800 միլիոն դոլար պարտք, այս թվի ահռելի մասը՝ մոտ 92 տոկոս, պարտքի հին մարում են արել՝ տոկոսավճար են վճարել։ Տակը մնացել է մոտ 230 մլն դոլար, այդքանն են տնտեսության մեջ դրել, այսինքն՝ այդքան են կարողացել ուրիշ ծախսեր անել, ճանապարհ կառուցել կամ ինչ-որ մի բան։ Այն պնդումը, որ այդ միլիարդները վերցնում են զենք գնելու կամ մյուս բաների համար, իրականությանը չեն համապատասխանում։ Կոնկրետ այս օրինակով տեսնում ենք, որ 2 մլրդ 800 մլն վերցրել են, որի 92 տոկոսը վճարել են հին պարտքը, մնացածը լրացուցիչ ծախսել են»,-նշում է տնտեսագետը։

Այնուհետև տեսանյութում Հովհաննես Ավետիսյանը մանրամասն բացատրում է՝ արդեն թվեր ներկայացնելով, ասելով, որ Կառավարությունը 2025 թվականին ներգրավել է 1 տրիլիոն 105 մլրդ դրամի նոր պարտք։

«Միջին փոխարժեքն եմ վերցրել, ստացվում է 2025 թվականին ՀՀ կառավարությունը ներգրավել է 2 մլրդ 800 մլն դոլար նոր պարտք։ Բա այդքան փողն ի՞նչ է արել, ասեմ ի՞նչ է արել, 663 մլրդ դրամը հին պարտքի մարումն են արել: Հին պարտքի տոկոսների գնով վճարել են  900 մլն դոլար։ Տակը մնում է 230 մլն ԱՄՆ դոլար, հիմա այստեղ սուտը, գլխավոր փուչիկը, որն անընդհատ մեզ բոլորիս ասում են, այն է, որ զենք ենք առնում, կառուցում ենք և այլն։ Այդ հին պարտքերը հիմնականում իրենց ներգրավված պարտքերն է։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ են անում այս մարդիկ. պարտքը բերում, պարտք են փակում։ Այստեղ այլ ցուցանիշներ էլ կան, հիմա որպեսզի ձեզ չծանրաբեռնեմ, հաջորդ անգամ դրա մասին էլ կպատմեմ, թե իրականության մեջ այդ պարտքի քանի տոկոսն է ներգրավվել նպատակային, բյուջեում այդ փողերն ուր է գնում ու ինչ է լինում։ Սա է Փաշինյանի կառավարության գործունեության պատկերը»,- նշում է Հովհաննես Ավետիսյանը՝ խոստանալով առաջիկայում ավելի մանրամասներով ներկայացնել ՔՊ-ական փուչիկը, որն աղետալի հետևանքներ է ունենալու։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>