ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է
Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Պատերազմ Արցախում
Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը

«Թրամփի» միջանցքը Հայաստանում պաշարների նոր «զարդատուփ» է ԱՄՆ-ի համար

168.am-ը թարգմանաբար ներկայացրել է խիստ ուշագրավ հրապարակում, որը այսպես կոչված՝ «խաղաղության հռչակագիրն» ու Թրամփի կեղծավոր «խաղաղասիրությունը» բացահայտում է մեկ այլ դիտանկյունից: Մեծ հաշվով, դա «օգտակարհանածոյասիրություն» է: Իսկ իմպերիալիստական, ավելի ճիշտ՝ նեո-գաղութատիրական մղումներն էլ կառուցվում են այն բանի վրա, որ հայերն ու Հայաստանն այնքան տկար, թույլ ու անողնաշար են կամ այդպիսին են դարձվել, որ իրենց ունեցած-չունեցածը «մի փոր հացի» դիմաց նվիրում են օտարներին կամ թշնամիներին:
Այս հրապարակումն, ամեն պարագայում, մտորելու լավ առիթ է ոմանց համար:  
--
Հայաստանի և Ադրբեջանի միջև «հանուն խաղաղության և բարգավաճման» (TRIPP) միջանցքում ներդրումներն ավելացնելու Թրամփի խոստումը հստակեցվեց ԱՄՆ նախագահի կողմից. «միջանցքի ստեղծումը կնպաստի ներդրումների աճին՝ ամրապնդելով ԱՄՆ առաջնորդությունը ՝ որպես հակամարտությունների լուծման գլխավոր գործոն»:

Հարկ է հիշել՝ խոսքը ոչ միայն միջտարածաշրջանային Չինաստան-Կենտրոնական Ասիա-Կովկաս-Թուրքիա-Եվրոպա (Վրաստանի նավահանգիստների ճյուղավորումով) Միջին երթուղու ամրապնդման մասին է, որը շրջանցում է Ռուսաստանի Դաշնությունը և Վաշինգտոնի վերահսկողության տակ է մտնում նույն «միջանցքի» միջոցով, այլև այդ միջանցքին մերձակա ոսկու և բազմաթիվ գունավոր մետաղների հանքաքարերի և հազվագյուտ տարրերի ահռելի բարձրորակ  պաշարներով հանքավայրերին տիրանալու մասին է:

Անմիջապես մտաբերվում է, թե ինչպես դեռ 1990-ականների սկզբին ԱՄՆ-ում Անդրկովկասի և Կասպից ծովի երկրների տնտեսություններին նվիրված բիզնես համաժողովի  ժամանակ նշվեց, որ նախկին ԽՍՀՄ-ի հարավային որոշ շրջաններ, ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն, արժեքավոր մետաղագործական և ոսկերչական հումքի բավականին մեծ արդյունաբերական պաշարներ ունեն, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դրանք մեծ մասամբ մնացել են անտեր։ Եվ ուրեմն ժամանակն է, որ ամերիկյան գործարարներն ուշադրություն դարձնեն այդ պաշարներին։

Այս առնչությամբ ավելորդ չէ հիշել նաև, որ մինչև 1920-ականների սկիզբն այդ հանքավայրերի զգալի մասը կոնցեսիոն կարգով տրամադրված էր բելգիական և ֆրանսիական ընկերություններին։

Հետխորհրդային շրջանում այդ ռեսուրսների պաշարները պարբերաբար «փակվում էին»՝ կապված սեփականատերերի կազմի փոփոխությունների հետ, որոնց մի մասը նախընտրում է մինչ օրս չհրապարակել այդ պաշարները։ Մինչդեռ տեղեկություններ կան, որ նախ ԱՄՆ հիշյալ Երկրաբանական ծառայության ներկայացուցիչներն այցելել են Զանգեզուրի միջանցքի մոտակայքում գտնվող հիշյալ հանքավայրերից մի քանիսը։ Երկրորդ, նոյեմբերի կեսերին Երևանում կայացած բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուկերը Հայաստանի ղեկավարության հետ քննարկել է այդ ռեսուրսները նույն միջանցքում ԱՄՆ-ի ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ յուրացնելու տարբերակները։

Խոսքը, առաջին հերթին, Լիճքվազ-Թեյի և Տերտերասարի համալիր հանքավայրերի մասին է
։  Լիճքվազ-Թեյը գտնվում է «Թրամփյան» միջանցքի աշխարհագրական կենտրոն Մեղրի քաղաքից 10-12 կմ հյուսիս-արևմուտք։ Մոտակայքում է նաև Տերտերասարի հանքավայրը, որը, ըստ 80-ականների վերջին արված պարզաբանման, Լիճքվազ-Թեյի հանքավայրի անմիջական շարունակությունն է, ուստի ունի նույն երկրաբանահանքային կառուցվածքը։

Երկու հանքավայրերի ընդհանուր պաշարները, ըստ 2011 թվականի պաշտոնական տվյալների, կազմում են՝ 3,755 մլն տոննա մոլիբդենի և խառը հանքաքար, 15,499 հազար տոննա պղինձ, 20947,59 կգ ոսկի, 135,1 տոննա արծաթ, 19,2769 տոննա սելեն, 31,73 տոննա թելուր, 1434,548 տոննա բիսմութ, 823,47 տոննա կադմիում, 11815,62 տոննա մկնդեղ, 19336,6 տոննա կապար, 30431,5 տոննա ցինկ և 22,035 կգ գալիում (տես` Перспективы и пути развития горной и металлургической промышленности в РА. Экономический институт НАН РА. Ереван, 2011):

Ընդ որում՝ վերը նշվածներն ապացուցված կամ հաստատված պաշարներ են։ Կանխատեսվող պաշարները հաշվի առնելու դեպքում այս թվերն աճում են 15-25 տոկոսով։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013թ. հուլիսի 1-ի որոշմամբ Լիճքվազ-Թեյի հանքավայրի շահագործման իրավունքը վերապահվել է ռուս-հայկական «Սագամար» ՓԲԸ-ին։ Սակայն 2010-ականների երկրորդ կեսին այս ընկերության ներսում ներքին կոնֆլիկտ է առաջացել, և մինչ օրս ընկերության իրավունակության վերաբերյալ հստակ պաշտոնական տեղեկատվություն չկա։

Այնուհետև մինչև 2019 թվականն այդ հանքերը պատկանում էին ռուսական Polymetal հոլդինգին, իսկ այլ տվյալներով՝ «Մետրոպոլ» հոլդինգին (ՌԴ)։ Իսկ 2019 թվականի դեկտեմբերին հանքավայրը ձեռք է բերել մի խումբ հայկական ընկերություններ։ Ռուսական Polymetal-ի գնահատմամբ ՝ «Լիճքվազ-Թեյ» հանքավայրի ռեսուրսները 2020-ականների սկզբին կազմել են մոտ 13,4 տոննա ոսկի, մոտ 59 տոննա արծաթ և 15,9 հազար տոննա պղինձ: Այստեղ արդյունահանման և հանքաքարի մատակարարման ծավալները դեռ ուրվագծային են։ Հայաստանում որոշ բանիմաց վերլուծաբաններ չեն բացառում՝ այդ տվյալների հատվածականությունը կարող էր համաձայնեցվել ԱՄՆ Երկրաբանական ծառայության հետ:

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի կարծիքով՝ Մեղրիի մոտակայքում են գտնվում նաև աշխարհի ամենամեծ վոլֆրամի հանքավայրերը, և ուշագրավ է, որ այդ պաշարների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

«Ներկայումս,- բացատրում է փորձագետը,- այնտեղ լոգիստիկայի խնդիր կա։ ԱՄՆ-ը պետք է ինչ-որ կերպ տեղափոխի այդ ամենը։ Իրանի միջով դա շատ վտանգավոր է, Աֆղանստանում և Պակիստանում էլ հակամարտություններ են։ Մնում է միակ երթուղին՝ Միջին միջանցքը՝ Հայաստանով և Թուրքիայով»։ Ինչը, իր հերթին, կամրապնդի Վաշինգտոնի և Անկարայի ռազմաքաղաքական դաշինքը։ Համապատասխանաբար, ամերիկացիների համար «այս նախագծի (այսինքն՝ «խաղաղության և բարգավաճման միջանցքի») իրականացումը վիթխարի աշխարհաքաղաքական հաջողություն կդառնա, ուստի նրանք ամեն կերպ արագացնում են այն»։

Ինչ վերաբերում է տարածաշրջանի ռեսուրսային բազային՝ մոլիբդենին և շատ այլ բարձրարժեք արդյունաբերական, այդ թվում՝ ռազմաարդյունաբերական ռեսուրսներին, ապա դրանք գտնվում են ընդամենը 4,5 հազար քառ.կմ տարածքում և հենց այնտեղ, որտեղ անցնում է այդ միջանցքը։ Հաշվի առնելով TRIPP-ի փաստացի էքստերիտորիալ կարգավիճակը՝ ամերիկացիները «հասանելիություն կստանան այս ամենին։  Շատ մեծ է այնտեղ ԱՄՆ զորամասերի տեղակայման հավանականությունը»։

Նման գնահատականի հետ միանգամայն կարելի է համաձայնել։ Առավել ևս, որ ԱՄՆ-ում 2020-ականների սկզբից կոչ են անում արագացնել 1993-ին ընդհատված Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերահաս վերականգնումը: Պակաս կարևոր չէ նաև այն, որ վերջին ժամանակներս տեղեկություններ են հայտնվում Ադրբեջանի հարևան Նախիջևանի ինքնավարությունում նմանատիպ ռեսուրսների նկատմամբ ամերիկյան բիզնեսի հետաքրքրության մասին, որին և որի միջոցով դեպի Թուրքիա է ուղղվում նույն միջանցքը: Բացի այդ, նշված հարավհայկական հանքավայրերն այդ միջանցքի մոտ մասամբ շարունակվում են նաև Նախիջևանի ինքնավարության հարևան շրջաններում։

ԱԼԵՔՍԵՅ ԲԱԼԻԵՎ

ritmeurasia.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>