Իմ գործընկեր Լևոն Քոչարյանի հետ Արմավիր քրեակատարողական հիմնարկում տեսակցեցինք քաղբանտարկյալներին. Գառնիկ Դանիելան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկեր Լևոն Քոչարյանի հետ Արմավիր քրեակատարողական հիմնարկում տեսակցեցինք քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։ Տղաները պատվով են տանում այս փորձությունը։
Վճռական են տրամադրված և հավատում են, որ համախմբված պայքարը տալու է իր արդյունքները։ Նարեկ Սամսոնյանն արդեն 11-րդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում։ Այս առումով, հրավիրում եմ պատկան մարմինների, ՀՀ ՄԻՊ-ի ուշադրությունը։ Նարեկն ունի առողջական խնդիրներ և անհապաղ վիրահատության կարիք։
Ես և գործընկերներս շարունակելու ենք հետևողական լինել քաղբանտարկյալների, և ընդհանրապես, անազատության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանության հարցում»:

