Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ, իսկ Արամ Ղազարյանը՝ Փրկարար ծառայության ղեկավար Փաշինյանը ոչ մի շանս չունի, եթե 50 տոկոսից ավելի մարդ գնա ընտրության․ ինչ է սպասվում 2026-ին (տեսանյութ)
19
Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում) Նիկոլական վախերի մասին (տեսանյութ) Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ «Մենք կանք»... Կաթվածահար Երևան․ չկատարված աշխատանքի արդյունքը (տեսանյութ) Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փարաքարի սպանություններից հետո պաշտոնանկ եղած Բդոյանը կրկին բարձր պաշտոն է ստացել Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց Հասկանալի է` ժամանակ չունեն մաքրելու, պարգևավճարներն են ծախսում «...Որոշեցինք այցելել մեր ապուպապի կառուցած եկեղեցի ու մասնակցել սուրբ և անմահ պատարագին» Իմ գործընկեր Լևոն Քոչարյանի հետ Արմավիր քրեակատարողական հիմնարկում տեսակցեցինք քաղբանտարկյալներին. Գառնիկ Դանիելան Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում) Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան Նիկոլական վախերի մասին (տեսանյութ) Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ, իսկ Արամ Ղազարյանը՝ Փրկարար ծառայության ղեկավար Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ Եպիսկոպոսաց ժողովը կգումարվի Հայաստանից դուրս Փաշինյանը Լևոն Ֆարմանյանին ազատել է պաշտոնից Հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր ՔՊ-ականները պիտի գերթանկարժեք շորեղեն հագնեն, թե չէ ցնցոտիներով «խաղաղություն» չեն կարող շինել Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրն է. Բողոքի ակցիա ՄԻՊ գրասենյակի մոտ Ահա թե ինչ է տիրում Սևան-Երևան մայրուղու «Չայնի» կոչված հատվածում Սամվել Կարապետյանի գործը քննող 53 քննիչները 22 են դարձել՝ չնայած հայտարարում էին, թե դեռ ինտենսիվ քննություն են անցկացնելու. Վարդևանյան «Մենք կանք»... «Քաղաքապետարանը ցանկանում է շատ վարորդների արգելել մուտքը Երևանի Կենտրոն». Արշակ Սարգսյան Ամիսներ շարունակ Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է այն բանի համար, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ ազգակցական կապ ունի. Աբրահամյան Նորից պատերա՞զմ, թե՞ խաղաղություն «Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է նրա համար, որ Հայրապետի հետ ազգակցական կապ ունի»․ Տիգրան Աբրահամյան Դավթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել Բարձր աշխատավարձ ստացող ամենապարապ մարդը Փաշինյանը ոչ մի շանս չունի, եթե 50 տոկոսից ավելի մարդ գնա ընտրության․ ինչ է սպասվում 2026-ին (տեսանյութ) Պարգևավճարների գումար կա, այս ծրագրի համար չկա (տեսանյութ) Կաթվածահար Երևան․ չկատարված աշխատանքի արդյունքը (տեսանյութ) «Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան

Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում)

Նախորդ մասը՝ հղումով:

Իրանում բողոքի ալիքն այսօր ակնհայտորեն անկման միտումներ է ցույց տալիս:

Միջազգային դիտորդների կարծիքով, դրան նպաստեց նաև այդ երկրում իշխանությունների կողմից ինտերնետի անջատումը:

Արդեն, սկսած հունվարի 14-ից, բողոքի ցույցեր  եղել են նվազագույն չափով, սակայն լիակատար կայունությունը դեռևս չի վերականգնվել: Մինչ որոշ իրանցիներ շարունակում են դիմադրել ռեժիմի՝ բողոքի շարժումը ճնշելու փորձերին, դրա մասշտաբները այլևս այնքան նշանակալի չեն, որքան նախկինում: Այնուամենայնիվ, երկրի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում նկատվել է քրդական խմբավորումների ակտիվության աճ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին տրամադրված թուրքական հետախուզության տեղեկատվության համաձայն՝ վերջին օրերին զինված քրդական անջատողական խմբավորումները փորձել են հատել սահմանը՝ Իրաքից դեպի Իրան: Իրանի անվտանգության ուժերը պահպանում են բարձրացված զգոնություն:

Ըստ անկախ աղբյուրների՝ Իրանում սպանվածների թիվը հասնում է մոտ չորս հազարի: Դա հաստատում են նաև իշխանությունները: Մասնավորապես, անցած ուրբաթ, երկրի հոգևոր առաջնորդը հայտարարեց, որ սպանվածների թիվը հազարների է հասնում՝ մեղադրելով դրանում հիմնականում ԱՄՆ-ին և Իսրայելին:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ձերբակալվածների թիվը հասնում է մոտ 24 հազարի:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ներկայիս բողոքի ալիքը իր զոհերի թվով ամենամեծն է եղել՝ սկսած 1979 թվականի իսլամական հեղափոխությունից:

Այս բողոքի ալիքին ավելի քիչ մարդ է մասնակցել, քան 2009 թվականին, երբ Իրանի հանրությունը վիճարկում էր անցած նախագահական ընտրությունների արդյունքները: Այն ժամանակ բողոքին մասնակցում էին միլիոնավոր քաղաքացիներ: Սակայն այն ժամանակվա զոհերի թիվը չէր գերազանցում 400-ը: Մինչդեռ այս բողոքի ալիքի ընթացքում այն, ինչպես նշեցինք, մոտենում է 4 հազարին:

Այսինքն, 2009-ի համեմատ, այս բողոքի ալիքին թեև ավելի քիչ մարդ է մասնակցել, սակայն ավելի շատ մարդ է զոհվել:

Բացի այդ, այս բողոքի ալիքը համազգային բնույթի է եղել, այն ոչ թե կեղծված ընտրությունների պատճառով է եղել, այլ՝ սոցիալական խնդիրների, ինֆլյացիայի: Սակայն հետագայում այն վերածվեց քաղաքականի և հանրության մեջ խորացրեց անվստահությունը ոչ միայն իշխանության, այլև՝ համակարգի հանդեպ:

Այդ տեսանկյունից, ներկայիս ճգնաժամը ավելի խորքային բնույթ ունի, քան երբևիցե եղել է:

             Ի՞նչ  լուծմներ կարող են լինել ճգնաժամի հաղթահարման համար

 Տեսականորեն, Իրանի առջև կա զարգացման երեք տարբերակ.

-երկրի քաղաքական համակարգի ամբողջական փոփոխում

-երկրի մասնատում

-երկրի համակարգի արմատական բարեփոխում:

Առաջին երկու տարբերակներն առաջարկում են ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները: Ընդ որում, երկրի մասնատմանը առավելապես կողմ է Իսրայելը:

Այդ երկրի փորձագետների կարծիքով, Իսրայելը չի կարող իրեն ապահով զգալ, երբ իսլամական աշխարհում լինեն Թուրքիան, Իրանը և Պակիստանը: Ըստ նրանց՝ միայն մասնատված իսլամական երկրները կարող են չսպառնալ Իսրայելին: Այդ իսկ պատճառով, Իսրայելը պիտի ամեն կերպ աջակցի այդ երկրներում բոլոր անջատողական ուժերին:

Այս հարցում, Իսրայելի աջակիցն է միայն Ադրբեջանը: Վերջինս միակն է իսլամական աշխարհում, ով երազում է, որ Իրանը մասնատվի, և այդ երկրի ադրբեջանաբնակ մասերը միացվեն ներկայիս Ադրբեջանին:

Այդ իսկ պատճառով էլ Իլհամ Ալիևը փորձում է Իսրայելի և ԱՄՆ-ի հետ նույն դիրքերից հանդես գալ, սակայն՝ ոչ հրապարակավ:

Իրանի մասնատմանը դեմ են գրեթե բոլոր մնացած երկրները, ներառյալ Իրանի ներկայիս հարևանները՝Հայաստանը, Թուրքիան, Ծոցի արաբական երկրները, Պակիստանն ու Աֆղանստանը:

Իրանում քաղաքական համակարգի արմատական փոփոխության կողմ են հանդես գալիս ակտիվորեն Միացյալ Նահանգները, նույն  Իսրայելը, եվրոպական երկրները:

Այս հարցում, Ադրբեջանն արդեն վերապահում ունի, քանի որ վախենում է, որ եթե Իրանում փոփոխվի իշխանությունը և այն անցնի պարսիկ ազգայնականների ձեռքը, ապա դա կարող է սրել Իրանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները:

Ընդ որում, այստեղ արդեն աշխարհիկ Իրանի և ներկայիս Ադրբեջանի միջև հնարավոր կոնֆլիկտում կարող են այլ երկրները չաջակցել Ադրբեջանին:

Այդ պարագայում, նույնիսկ Իսրայելի համար, Ադրբեջանը կկորցնի իր հետաքրքրությունը:

Եվ վերջապես, երրորդ տարբերակն  այն է, որ Իրանում կատարվի ոչ թե քաղաքական համակարգի ամբողջական փոփոխություն, ինչպես որ ցանկանում են ԱՄՆ-ն և Իսրայելը, այլ համակարգի արմատական բարեփոխում, ինչպես որ այդպիսին եղավ, օրինակ, Չինաստանում, Դեն Սյաոպինի կառավարման ժամանակ:

Բացի Իրանի արտաքին կենտրոնների ցանկություններից, դիտարկենք, թե ինչ են մտածում այս հարցում բուն Իրանում:

                       Ի՞նչ հավանականություն կա Իրանի մասնատման համար

Թեև ԱՄՆ-ում, Իսրայելում և Ադրբեջանում, կա ցանկություն, որ Իրանը կրկնի ԽՍՀՄ-ի, Հարավսլավիայի, կամ Իրաքի, Լիբիայի և Սիրիայի օրինակը, այնուամենայնիվ դրա հավանականությունը, փորձագետները չնչին են համարում:

Բանն այն է, որ այդ երկրում անջատողական միտումները ավելի թույլ են, քան եղել են, պատմականորեն, Սիրիայում, Իրաքում և նույնիսկ Թուրքիայում:

Նախ, բոլոր միֆերին հակառակ, պարսիկները  այդ երկրում կազմում են կայուն մեծամասնություն, մոտ 61 %-ի  չափով:

Երկրորդ ազգությունը՝ադրբեջանցիները, երբեք չեն ձգտել անջատվել Իրանից, և դրա համար կան պատմական  պատճառներ:

Նախ, պատմականորեն, այդ երկրի ադրբեջանցիները միշտ գերիշխող դիրքերում են եղել: Կազմելով Իրանի ընդամենը 16 %-ը, ադրբեջանցիները խոշոր բիզնեսում մոտ 50 %  ազդեցություն ունեն: Իսկ քաղաքական համակարգում և մասնավորապես հոգևորականության շրջանում, նրանց թիվը հասնում է նույնիսկ մինչև 65-70 %:

Բավական է նշել, որ այսօրվա հոգևոր առաջնորդի՝ Խոմենեի  հայրը ադրբեջանցի է, մայրը՝ պարսիկ:

Այդ երկրի նախագահի  Փեզեշկյանի հայրը նույնպես ադրբեջանցի է, մայրը՝ քուրդ:

Երկուսն էլ, իրենց կենցաղում, խոսում են ադրբեջաներեն:

Ադրբեջանցիների տոկոսը նույնպես բարձր է նաև երկրի զինված ուժերում, ոստիկանությունում և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս (ԻՀՊԿ):

Ադրբեջանցիների այս չափի դերակատարումն Իրանում պայմանավորված է նաև պատմական գործոնով: Սկսած 11-րդ դարից, ադրբեջանցիների նախնիները փաստացի ղեկավարել են այդ երկիրը: Եվ միայն Փեհլևիներին է հաջողվել 1921-ին այդ երկրում հիմնել պարսկական կառավարում:

Սակայն 1979-ի իսլամական հեղափոխության ընթացքում ադրբեջանցիների դերակատարումը նույնպես մեծ է եղել, ինչը պայմանավորված էր շահի պարսկական ազգայնականության քաղաքականությամբ:

Ինչպես, որ ճնշված հրեաները 1917-ին մեծ դեր  ունեցան բոլշևիկյան հեղափոխության ժամանակ, այդպես էլ  շահից ճնշված ադրբեջանցիները մեծ դեր ունեցան 1979-ի իսլամական հեղափոխության ժամանակ:

Բացի ադրբեջանցիներից, առավել ակտիվ դերակատարում ունեն այդ երկրում քրդերն ու բելուջները:

Ի տարբերություն ադրբեջանցիների, քրդերի և բելուջների մոտ կան անջատողական միտումներ:

Սակայն, եթե բելուջներին երկրից դուրս լուրջ աջակցողներ չկան, ապա քրդերի մասին այդպես չի կարելի ասել:

Սակայն այս հարցում էլ Իրանի իշխանություններին հաջողել է թուլացնել քրդերի այդ միտումը:

Բանն այն է, որ Իրանի քրդերի վրա մեծ ազդեցությու ունի Իրաքում գործող Թալաբանիի կլանը: Իսկ այդ կլանի հետ անուղղակի կապ ունեն նաև քրդական բանվորական կուսակցության շրջանակները:

Վերջիններիս համար, քրդերի գլխավոր թիրախը պիտի լինի Թուրքիան:

Այդ համատեքստում նրանք փորձում են չփչացնել իրենց հարաբերությունները Իրանի և Իրաքի իշխանությունների հետ:

Նույնիսկ ներկայիս Սիրիայի իշխանության հետ են փորձում պահպանել  տանելի հարաբերություններ:

Այդ տեսանկյունից Իրանի քրդական անջատողական ալիքը որև է լուրջ հեռանկար չի կարող ունենալ:

Բացի այդ, եթե ԱՄՆ-ն կամ Իսրայելը բացահայտորեն աջակցեն Իրանի քրդերին, ապա նրանց հանդեպ վերաբերմունքը պարսիկների կողմից կտրուկն կփոխվի:

Մինչդեռ այսօրվա պարսիկների առնվազն կեսը դեմ չէր լինի, որ երկրում կրկին հաստատվեր շահի իշխանությունը, պայմանով, որ նախկին համակարգը պիտի արդիականացվեր:

Այնպես որ, կարելի է պնդել, որ Իրանի մասնատման հավանականությունը գրեթե զրոյի է հավասար:

        Ի՞նչ  հավանականություն կա շահի իշխանության վերադարձի համար

Ի տարբերություն երկրի մասնատման, շահի վերադարձը, գոնե տեսականորեն, հնարավոր է, եթե նա ունենա դրսի աջակցություն:

Սակայն դրա համար, նախ, շահը պիտի գործնական հարաբերությունների մեջ մտնի ներկայիս իրանական  վերնախավի մի մասի հետ:

Այսօր նրան աջակցում են պարսիկների մոտ 50 %-ը: Սակայն կտրականապես շահին դեմ են այդ երկրի գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունները:

Պատճառը նույնպես հայտնի է. ներկայիս Ռեզա Փեհլևիի հայրը՝ Մոհամեդ Փեհլևին իր կառավարման ընթացքում վարում էր կոշտ քաղաքականություն բոլոր ազգային փոքրամասնությունների հանդեպ՝ փորձելով իրենց ձուլել պարսիկների հետ:

Դա մոտավորապես նույնը կլիներ, եթե օրինակ ԽՍՀՄ-ի փոխարեն Մոսկվան ցանկանար վերակենդանացնել նախկին ռուսական կայսրությունը, որտեղ ԽՍՀՄ-ի հանրապետությունները զրկվեին նույնիսկ իրենց ազգային-մշակույթային ինքնավարությունից:

Այսօրվա Ռեզա Փեհլևին թեև խոստանում է, որ իր հոր սխալները չի կրկնի, սակայն բոլորն են հասկանում, որ Իրանի կենտրոնական իշխանությունը պիտի ունենա իր համար կենտրոնական գաղափարախոսություն:

Եթե իսլամականը վերացվում է, ապա նրա տեղը պիտի մտցվի ազգայնականը, ինչպես, որ օրինակ ժամանակին, Թուրքիայում դա կյանքի կոչեց Աթաթուրքը:

Միգուցե դա շահավետ  կարող լինել ԱՄՆ-ին, Իսրայելին և նույնիսկ Հայաստանին:

Սակայն դրա դեմ կլինեն, նախ,  Իրանի գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունները, որոնք այսօր կազմում են բնակչության մոտ 40 տոկոսը, ապա՝ Ադրբեջանը, Թուրքիան և աշխարհաքաղաքական պատճառներով՝ Չինաստանն ու Ռուսաստանը:

Այդ իսկ պատճառով, շահի վերադարձի հնարավոր տարբերակները նույնպես մեծ չեն կարող լինել, եթե ԱՄՆ-ն բռնի ուժով չփորձի դա կյանքի կոչել:

Սակայն նույնիսկ այդ դեպքում, ԱՄՆ-ին պետք կլինեն մեծ ցամաքային ուժեր, հարևաններ երկրների համաձայնությունը և Իրանի ժողովուրդի մեծ մասի աջակցությունը, որոնք այսօր բացակայում են:

Այդ իսկ պատճառով, կարող ենք արձանագրել, որ շահի վերադարձի վարկածը թեև գեղեցիկ է հնչում, սակայն նույնպես իրատեսական չէ:

           Կարո՞ղ  են Իրանում իրականացվել արմատական բարեփոխումներ

Այս հարցադրումը հռետորական է, սակայն այն միակ տարբերակն է, որպեսզի Իրանը կարողանա դուրս գալ այդ ճգնաժամից:

Առանց համակարգի արմատական բարեփոխման, այդ երկիրը չի կարող ունենալ ապագա:

Բացի իր նեքին բարեփոխման ծրագրից, Իրանը պիտի նաև փոփոխություներ մտցնի իր արտաքին ուղենիշում:

Այստեղ գլխավոր խնդիրներից են միջուկային ծրագրի հարցը և Իսրայելի հետ փոխհարաբերությունների խնդիրը:

Եթե այս երկու հարցում Թեհրանում լուծումներ չգտնեն, ապա միջազգային պատժամիջոցները չեն չեղարկվի, և երկրի տնտեսության զարգացման կարևագույն գործոններից մեկը չի գործի:

Արդյունքում, նույնիսկ երկրի կառավարման արմատական բարեփոխման պարագայում, երկիրը չի կարող դուրս գալ ճգնաժամից:

 

Ի՞նչ  են իրենցից ներկայացնում ներկայիս Իրանի տնտեսությունն ու հանրությունը

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների՝ Իրանի անվանական (ընթացիկ) համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025 թվականի դրությամբ կազմում է 356.51 միլիարդ դոլար։

Նույն տվյալներով՝ 2025 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է  0.6%։

Իրանում (92,417,681 բնակչությամբ) մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2025 թվականին կազմել է 4,074 դոլար, ինչը 736 դոլարով պակաս է 2024 թվականի 4,810 դոլարից։ Սա մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 15.3% փոփոխություն է։

Համեմատության համար, նշենք, որ օրինակ  Թուրքիայի ցուցանիշները, ով Իրանի հարևանն է և ավանդաբար մրցակից երկրներ են եղել ողջ պատմության ընթացքում,  ցուցանիշները հետևյալն են. Թուրքիայի  անվանական (ընթացիկ) համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025 թվականի դրությամբ կազմում է 1.57 տրիլիոն դոլար , այսինքն մոտ 4.4 անգամ ավելին է, քան Իրանի ՀՆԱ-ն:

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալներով՝ 2025 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպը կազմում է 3.5%, Իրանինը կազմում է 0.6 %:

Թուրքիայում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն (87,685,426 բնակչություն) 2025 թվականին կազմել է 18,198 դոլար, ինչը 2,315 դոլարով ավելի է 2024 թվականի 15,882 դոլարից. սա մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 14.6% փոփոխություն է:

Այսինքն, Իրանի միջին քաղաքացին մոտ երկու անգամ ավելի վատ է ապրում, քան միջին հայաստանցին և ավելի քան 4 անգամ ավելի վատ է ապրում, քան Թուրքիայի քաղաքացին:

Հասկանալի է, որ այս թվերը չեն գոհեցնում միջին իրանցուն, ով միշտ հպարտացել է, իր հզոր պատմությունով, հարուստ է իր բնական պաշարներով, գազով և նավթով:

Բացի այդ, այսօրվա Իրանի բնակչության զգալի մասը երիտասարդներից է կազմված:

Եթե օրինակ, Հայաստանի բնակչության մոտ 16 % են կազմում թոշակառուները, ապա հարևան Իրանում այդ թիվը չի գերազանցում 7.5 %:

Ավելին, բնակչության մոտ 25 % մինչև 15 տարեկան երեխաներ են:

Իրանի աշխատունակ բնակչության թիվը հասնում է մոտ 70 մլնի, այսինքն կազմում է ընդանուր բնակչության մոտ 76 %-ը:

Իսկ տնտեսապես ակտիվ մասը կազմում է, մոտ 30 մլն, այսինքն՝ աշխատունակ բնակչության մոտ 43 %-ը:

Այս ցուցանիշներով երկիրը չի կարող չպահանջել էֆեկտիվ կառավարում: Բացի այդ, երկրի երիտասարդության մեջ սրընթաց կերպով զարգանում են ժամանակակից տենդենցները: Ավելին, վերջին տարիներին այդ երկրում կտրուկ կերպով նվազում է ծնելիությունը՝ պայմանավորված երիտասարդների ապրելակերպի կտրուկ փոփոխմամբ:

Օրինակ, եթե 1970-ականների վերջին և Իսլամական հեղափոխությունից հետո առաջին տարիներին (մինչև 1980-ականների կեսերը) Իրանում  «ժողովրդագրական բում» էր տիրում, որտեղ   բնակչության միջին աճի տեմպը կազմում էր  3.9%: 1991-1996 թվականներին այն նվազեց  մինչև 1.5%, 2006-2011 թվականներին՝ մինչև 1.3%,  իսկ 2020-ական թվականներին այն դարձել է 1%-ից պակաս (0.8%՝ 2022 թվականին):

Այս ամենը վկայում է մեկ բանի, մասին. այսօրվա Իրանում երիտասարդությունը պահանջում է արմատական փոփոխություններ ոչ միայն սոցիալ-տնտեսական բնագավառում, այլև՝ քաղաքական վերնաշենքում և գաղափարական ոլորտում, որին ներկայիս իշխանությունները պիտի ադեկվատ պատասխաններ տան:

Հակառակ դեպքում, այդ երկիրը կարող է հայտնվել խրոնիկ ճգնաժամի մեջ, որից դուրս գալու ելքեր չեն լինի:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan