Դավթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել
Այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու մարմին։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար պարզվում է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

