Պարգևավճարների գումար կա, այս ծրագրի համար չկա (տեսանյութ)
2023թ. օգոստոսին՝ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցած հերթական ծրագիրը մինչ օրս չի իրագործվել, չի իրականացվել և հարց է, թե առաջիկայում երբ կիրականանա։
Նման ծրագրերի համար ՀՀ կառավարությունում, Երևանի քաղաքապետարանում գումար չկա, բայց միլիարդավոր դրամների պարգևավճարներ բաժանելու համար գումար կա։
Այս նախագծի իրականացման արժեքը 1,800,000,000 (1,8 միլիարդ) դրամ է, իսկ միայն 2025թ. դեկտեմբերին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները 3,000,000,000 (3 միլիարդ) դրամի պարգևավճար են ստացել, իսկ 2026թ. համար Երևանի քաղաքապետարանում նախատեսվում է տրամադրել 1,128,000,000 (1 միլիարդ 128 միլիոն) դրամի պարգևավճար:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

