Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին
Հարգելի՛ Երևանցիներ,
Քանի, որ երկու օրից «անկանխատեսելի» ձյուն է տեղալու ու հերթական անգամ փողոցները, բակերն ու մայթերը դառնալու են անանցանելի՝ պետք է պատրաստ լինել սեփական միջոցներով մաքրել ու ապահովել բոլորիս տեղաշարժը։
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին։
Միլիարդավոր դրամներ մսխելով՝ տոննաներով աղ ու ավազ փայփայելով, քաղաքը վերածում են սառցե կենտրոնի, որտեղ մարդիկ ստանում են կոտրվածքներ ու հայտնվում բուժհաստատություններում։
Սպասվող ձյան տեղումների հետևանքների՝ մեղավոր, պատրաստվում են կարգել տնտեսվարողներին՝ տուգանելու տեսքով, ու քաղաքացիներին։
Երևանցուն ՔՊ-ն դիտարկում է միայն տուգանքի ու տուգանվելու մատերիալ։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից
--
Նկարաշարը՝ «Ազատություն» ռադիոկայանի էջից:

