Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան
«Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք»,- հայտնել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: Ի դեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Արամ Վարդևանյանը։
Տեսանյութում Վարդևանյանն ասում է, որ դատարանը, դատավոր Դոլմազյանի նախագահությամբ, արձանագրել է, որ Կարապետյանի խափանման միջոց կալանքը չի կարող պահպանվել, որքան էլ Հակակակոռուպցին վերաքննիչ քրեական դատարանն այն ցանակացել էր դատախազսության քննչական մարմնի քաղաքական հետապնդման տրամաբանության ներքո։
«Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք՝ համակցված գրավով, բացակայելու արգելքով, կոչերի հրապարակային հայտարարությունների սահմանափակումը ևս վերացվել է»,- հայտնում է փաստաբանը։

