Այս իշխանությունն իր միլիարդների հասնող պարգևատրումները նաև երեխաների սննդի հաշվին է անում
Տեղեկացա, որ այս շաբաթվա սկզբից մանկապարտեզներում քաղաքապետարանի կարգադրությամբ տեղի է ունեցել ճաշացանկի փոփոխություն։
Արդեն մի քանի ծնողից բողոք եմ ստացել, որ սննդացանկը դարձել է ավելի տնտեսող և աղքատիկ, իսկ առհասարակ, մանկապարտեզներում որոշ սննդատեսակներ նախատեսված չեն տվյալ տարիքի երեխաների համար:
Փաստորեն, այս իշխանությունն իր միլիարդների հասնող պարգևատրումները նաև երեխաների սննդի հաշվին է անում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

