Հունվարի 18-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Սիրելի հավատացյալներ, Ուրախ ենք տեղեկացնելու, որ այս կիրակի՝ հունվարի 18-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Մասիսի տարածաշրջան)։
Սրբազան արարողության սկիզբը ժամը 11։00-ին։ Հատված օրվա սուրբգրային ընթերցումից. «Գերագույն պատվիրանը սերն է, անարատ սրտից, մաքուր խղճմտանքից և անկեղծ հավատից բխած սերը»։
(Ա Տիմ 1։5) Մասյացոտնի թեմ

