Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ)
Լրագրող Լիա Սարգսյանը տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պետբյուջեի հաշվին 3 միլիարդ դրամ կամ մոտ 8 միլիոն դոլար պարգևավճար է բաժանել բարձրաստիճան պաշտոնյաներին: Ամեն մեկի ստացածը հասել է մինչև 18 հազար դոլարի: Եվ դա թոշակը 10 հազար դրամով բարձրացնելն անիմաստ համարող նիկոլական էժանագին բացատրությունների ֆոնին: Այս մասին ասել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
«Բյուջեից գաղտնի որոշմամբ պարգևավճար բաժանելը, այսպես ասած, պետական ընտրակաշառք է: Նիկոլն ուզում է վերարտադրել իր իշխանությունը: Այլ տարբերակ չի տեսնում, քան հարկատուներիս հաշվին կաշառք բաժանելը, թիմակիցներին առնելը, փողով քվե ստանալը: Սկսել է չինովնիկներից: Վերջում, ամենայն հավանականությամբ, կսկսի հին ու ոչ բարի ավանդույթի համաձայն նաև 5.000-անանոց ընտրակաշառքը կիրառել: Բայց դա իրեն չի փրկելու»,-նշել է Արեգնազ Մանուկյանը:

