Մասյացոտն թեմի Երիտասարդաց միությունների անդամներն իրենց հավատարմությունն են հայտնել Ռուբեն վարդապետին, Մայր աթոռին
ՀԱԵ Մասյացոտն թեմի Երիտասարդաց միությունների հայտարարությունը․
«Մասյացոտն թեմի Երիտասարդաց միությունների անդամներն իրենց հավատարմությունն են հայտնել Ռուբեն վարդապետին, Մայր Աթոռին և նրա գահակալ Գարեգին Բ կաթողիկոսին։
Բարեջան հոգևորականների՝ տարիների նվիրական ծառայության պտուղներից են եկեղեցասեր երիտասարդները և խորանին սպասավորող պատանիները, որոնք, սակայն, այս օրերին հիասթափության ու անորոշության ապրումներ ունեն։
Մեծ ցավ է տեսնել մեր մի քանի հոգևոր հայրերի խռովարար հայտարարությունները, և տարակուսելի են նրանց քայլերը, որոնցով երիտասարդներին փորձում են ներքաշել բաժանարար մոտեցումների մեջ, ինչը կարող է գայթակղություն ստեղծել և՛ երիտասարդների, և՛ ավագ սերնդի հավատացյալների համար։
Մեր ամենաջերմ հիշողություններով և միասին անցած ճանապարհի կարոտով՝ աղոթում ենք, որ Տերը հեռու վանի մեզնից պառակտիչ փորձությունները և կենարար խաղաղություն և իմաստություն շնորհի ամենքիս»։

