Արժանապատվության հարց էր. «ադրբեջան» գրությունը փակած հայ դահուկորդը և 40 աստիճան «պետական» սառնամանիք. «5-րդ ալիք»
«5-րդ ալիքը» զրուցել է հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի և նրա հոր՝ Հայաստանի դահուկավազքի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի հետ: Նրանք շատ հստակ ու պարզ ընկալելի ներկայացրել են, թե ինչ պատճառներով է Միքայել Միքայելյանը Իտալիայում ընթացած Աշխարհի գավաթի խաղարկության փուլի ժամանակ համարով ժիլետի վրա կպչուն ժապավենով փակել «ադրբեջան» գրությունը:
Փաշինյանի իշխանության նարկայացուցիչ ԿԳՄՍ նախարարուհին ու ՔՊ-ականները, թերևս, խիստ սրտնեղած են, որ իրենց սիրելի «ադրբեջան» բառը փակվել է, անգամ պարզաբանում են պահանջել ֆեդերացիայից: Բայց ավելի լավ է պարզապես դիտել «5-րդ ալիքի» ռեպորտաժը:

