Ոստիկանանական մեծաթիվ ուժեր Մասյացոտնի թեմի առաջնորդարանի դիմաց (ուղիղ)
Փաշինյանի ու քպ-ի ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Մասյացոտնի թեմի առաջնորդարանի դիմաց։
Տեղեկություններ կան՝ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը դեռեւս այնտեղ է, չնայած որ այսօր Գարեգին Երկրորդի հրամանով պաշտոնանկ էր արվել։
Առաջնորդարանի դիմաց այս պահին նաեւ ինչ-որ մարդիկ կան հավաքված։
«Հասարակական կարգն ենք պահպանում»,– NEWS.am–ին ասել են ոստիկանությունից։
Թե ինչ է եղել, որ կարգն են պահպանում, ոստիկանության աշխատակիցը հորդորեց գրավոր ուղղել հարցերը։

