Տեղական ֆիլտրով սիգարետները այս տարվա սկզբին թանկացան մոտ 7 տոկոսով
Հերթական գնային անակնկալն էր սպասվում գնորդներին այսօր առավոտյան: Տեղական արտադրության «Նոյ» տեսակի ֆիլտրով սիգարետների 1 տուփը (ստվարաթղթե, սպիտակ տուփ) սուպերմարկետներից մեկում վաճառվում էր 640 դրամով: Մինչդեռ ընդամենը 2 օր առաջ այն արժեր 600 դրամ:
Վաճառողը նշեց, որ գրեթե ամբողջ տեսականին է նույն չափով թանկացել:
Հասկանալի է, որ ծխախոտը ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանք չէ, այլև դրա գործածումը խստորեն վնասակար է առողջությանը: Այդուհանդերձ, ծխողները Հայաստանում քիչ չեն:
Հատկանշական է և այն, որ ինչ փաշինյանենք եկել են իշխանության, տեղական և ոչ միայն տեղական ծխախոտային տեսականին գրեթե կրկնապատիկ թանկացել է: Նույն «Նոյ»-ի 1 տուփը, օրինակ, 7-8 տարի առաջ վաճառվում էր 300-330 դրամով, իսկ այսօր արդեն... 640:
Այժմյան թանկացման «քայլը» կազմում է մոտ 7 տոկոս:
Այնպես որ, հիմա արդեն նաև ֆինանսների նախարարությունն էլ է զգուշացնում, որ... ծխելը վնաս է:
Ա.Հ.
Zham.am

