Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին
NEWS.am-ի տեղեկություններով՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով հունվարի 7-ին զբաղեցրած պաշտոնից ազատվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանը: Վերջինս հանդիսացել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի գործով մեղադրող դատախազը և նախորդ տարվա սեպտեմբերին 2 տարի 6 ամիս ազատազրկում էր պահանջել իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդի համար:
Մեր տեղեկություններով՝ Բաղդասարայանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

